https://arm.sputniknews.ru/20260131/hh-mshakujti-nakhkin-nakharary-azatazrkman-e-datapartvel-bajc-hamanerum-e-kirarvel-98275448.html
ՀՀ մշակույթի նախկին նախարարը ազատազրկման է դատապարտվել, բայց համաներում է կիրառվել
ՀՀ մշակույթի նախկին նախարարը ազատազրկման է դատապարտվել, բայց համաներում է կիրառվել
Sputnik Արմենիա
Մշակույթի նախկին նախարարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար։ 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T13:37+0400
2026-01-31T13:37+0400
2026-01-31T13:38+0400
հայաստան
հասմիկ պողոսյան
ազատազրկում
դատարան
վճիռ
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/330/42/3304258_0:0:1600:901_1920x0_80_0_0_a3d582e18f6c6dd9ad1de714aea024f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը չորսուկես տարվա ազատազրկման է դատապարտվել, բայց նրա նկատմամբ համաներում է կիրառվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Գերատեսչությունը 2023 թվականի հոկտեմբերին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին Հասմիկ Պողոսյանն օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն: Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում: Հակակոռուպցիոն քրեական դատարանի վերոնշյալ վճռով՝ մեղադրյալ Հասմիկ Պողոսյանն ազատվել է պատժից. կիրառվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/330/42/3304258_177:0:1600:1067_1920x0_80_0_0_424f52619033f87a070d20fa36f2b82f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հասմիկ պողոսյան, ազատազրկում, դատարան, վճիռ, հհ դատախազություն
հայաստան, հասմիկ պողոսյան, ազատազրկում, դատարան, վճիռ, հհ դատախազություն
ՀՀ մշակույթի նախկին նախարարը ազատազրկման է դատապարտվել, բայց համաներում է կիրառվել
13:37 31.01.2026 (Թարմացված է: 13:38 31.01.2026) Մշակույթի նախկին նախարարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը չորսուկես տարվա ազատազրկման է դատապարտվել, բայց նրա նկատմամբ համաներում է կիրառվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գերատեսչությունը 2023 թվականի հոկտեմբերին
տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին Հասմիկ Պողոսյանն օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն: Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում:
«Հակակոռուպցիոն քրեական դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ի վճռով՝ Հասմիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար և դատապարտվել 4 տարի 6 ամիս ազատազրկման. դատական ակտն այսօր մտել է օրինական ուժի մեջ»,– ասված է հաղորդագրությունում:
Հակակոռուպցիոն քրեական դատարանի վերոնշյալ վճռով՝ մեղադրյալ Հասմիկ Պողոսյանն ազատվել է պատժից. կիրառվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը: