00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

42 հոգևորականից միայն 8–ն են ծառայելու զինված ուժերում. փաստաբանը` Պապիկյանի հրամանի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրա Զոհրաբյան
Արա Զոհրաբյան - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2026
Բաժանորդագրվել
Արա Զոհրաբյանը Պապիկյանի որոշումը համարում է պետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենքի խախտում։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայության մեջ ներգրավված 42 հոգևորականից կմնան 8-ը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանին։
Երեկ հայտնի դարձավ, որ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարի որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին։ Ավելի ուշ Պապիկյանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի` 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։
Զոհրաբյանը հիշեցրել է, որ զինված ուժերում հոգևոր ծառայությունը ստեղծվել է 1997թ․ նոյեմբերի 13-ին նախկին կաթողիկոս Գարեգին Առաջինի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի կողմից։ Պաշտպանության նախարարի` 2000 թվականի հրամանով գործածության մեջ է դրվել հոգևոր ծառայության կանոնադրությունը, որը հաստատվել է կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:
Փաստաբանը հայտնել է, որ հոգևոր ծառայությունն ուներ հետևյալ կառուցվածքը՝ ՀՀ զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդ, ՀՀ բանակային կորպուսների և զորամասերի հոգևոր սպասավորներ, ԶՈւ հոգևոր ծառայության մեջ ներգրավված են եղել 42 հոգևորական, որոնցից 8-ը` ժամկետային զինծառայող՝ սարկավագի կարգավիճակով, իսկ մնացած 34-ը՝ կամավոր Մայր աթոռի կողմից նշանակված հոգևորականներ, այդ թվում՝ 1 վարդապետ, 16 քահանա և 17 սարկավագ:
«42 հոգևորականից միայն 8-ն են ծառայելու որպես ժամկետային ծառայող ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ, մնացած 34-ը՝ այլևս չեն ծառայելու»,– գրել է Զոհրաբյանը:
Նա ընդգծել է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խախտել է «Հայաստանի Հանրապետության և ՀԱՍԵ-ի հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ եկեղեցին իրավունք ունի զորամասերում մշտական հոգևոր ներկայացուցիչ ունենալու:
«Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի կողմից հաստատված Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը, ըստ որի՝ հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Այսինքն՝ նախարարը միանձնյա չէր կարող լուծարել այդ ծառայությունը»,- հավելել է Զոհրաբյանը։
Ըստ փաստաբանի՝ այս գործընթացի պատճառ է դարձել այն, որ գնդերեցները հրաժարվել են պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին:
Իրավաբանի կարծիքով՝ այս ամենը բարոյահոգեբանական կողմ էլ ունի` իշխանությունը թիրախավորել է ազգային եկեղեցին: Ըստ Զոհրաբյանի՝ բանակի ղեկավարությունը փոխանակ ամեն ինչ անի, որ ունենանք իրական քրիստոնյա զինվորականներ, անում է ուղիղ հակառակը, ինքն էլ է միջամտում եկեղեցու ներքին գործերին, փոխանակ ամեն ինչ անեն, որ բանակը հեռու պահեն այս ամոթալի հալածանքներից, հակառակն են անում:
Հիշեցնենք` ըստ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի` զինված ուժերում ավագ գնդերեցի և գնդերեցի պաշտոններ կստեղծվեն, որոնք կհամապատասխանեն սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումներին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր հանդիսացող անձինք այդ պաշտոններում կնշանակվեն ուսումնական ծրագրի ավարտից հետո և ծառայության վայրի զորամասի հրամանատարի ներկայացմամբ` ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության հետ համաձայնեցմամբ։ Պարտադիր պայման է լինելու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։
Լրահոս
0