00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարվա արդյունքներ. ՀՀ–ում վերականգնվել է միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը

Բեռնատարներ - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2026
Բաժանորդագրվել
2025 թվականին Հայաստանում աճել է ավտոմոբիլային տրանսպորտով ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման հետ կապված փոխադրումների պատվերների քանակը:
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. 2025 թվականին «ATI.SU բեռնափոխադրումների բորսայում» այլ երկրներից Հայաստան բեռնափոխադրումների հայտերի քանակը նախորդ տարվա 8% անկումից հետո աճել է 23.5%-ով: Միևնույն ժամանակ կայուն աճ է նկատվել բոլոր չորս եռամսյակներում: Դոլարով գները աճել են 15%-ով:
Միտումը հիմնականում թելադրել է Ռուսաստանը. այս ուղղությամբ հայտերի քանակն աճել է 18%-ով: Աճել է նաև Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Չինաստանից բեռնափոխադրումների պահանջարկը:
2024 թվականի զգալի անկումից հետո (-22%) արտահանման բեռնափոխադրումների հայտերի քանակն աճել է 6%-ով: Այս միտումը փոփոխվել է տարվա ընթացքում: Առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով զգալի անկում է արձանագրվել (-31% հայտերի քանակով), մինչդեռ երկրորդ եռամսյակում բացասական դինամիկան (-3%) պահպանվել է, իսկ երրորդ և չորրորդ եռամսյակներում աճ է գրանցվել (+28% և +11%՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածների համեմատ):
Իրանական խափանումներն ու ադրբեջանական այլընտրանքը. որոնք են Հայաստանի լոգիստիկ ռիսկերը
Արտահանման փոխադրումների հայտերի քանակով առաջատարը ավանդաբար Ռուսաստանն է (+6%), փոքր-ինչ աճել է նաև Բելառուս և Ղազախստան փոխադրումների պահանջարկը:
Արտահանման բեռնափոխադրումները տարվա ընթացքում թանկացել են, և 2024 թվականի համեմատ գներն աճել են միջինը 20%-ով:
«ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» նշած դրական միտումները հաստատվում են պաշտոնական վիճակագրությամբ: Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի 11 ամիսների ընթացքում ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 2024 թվականի 5.3% անկումից հետո աճել է 0.9%-ով: Ներմուծումն աճել է 7.4%-ով, մինչդեռ արտահանումը նվազել է 12.3%-ով: Ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը նվազել է 1%-ով (2024 թվականի 12.8% անկման համեմատ): Շուկան աստիճանաբար վերականգնվում է։
«Հայաստանում բեռնափոխադրումների վերականգնմանը առաջին հերթին նպաստել է արտաքին տնտեսական ակտիվության կայունացումը և միջազգային փոխադրումների պահանջարկի աճը: Այս ֆոնին պետությունը գերազանցապես կենտրոնացել է ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման վրա` ներդրում կատարելով մայրուղիների կառուցման և արդիականացման մեջ, ինչը բազային պայմաններ է ստեղծում ոլորտի գործունեության համար», – մեկնաբանում է «ATI.SU միջազգային բեռնափոխադրումների բորսայի» հայկական ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը։
Ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը մասնակցում են նաև միջազգային ֆինանսական հաստատությունները, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և ԵԱԶԲ-ն: Սակայն այդ ներդրումների ազդեցությունը երկարաժամկետ բնույթ ունի և ակնթարթային ազդեցություն չի ունենում փոխադրումների ծավալների վրա։
Զարգացման լրացուցիչ ուղղություն է դառնում տրանսպորտային ոլորտի թվայնացումը, այդ թվում՝ e-CMR էլեկտրոնային բեռնագրի ներդրումը: Այս գործիքը բարելավում է փաստաթղթաշրջանառության հարմարավետությունն ու արդյունավետությունը, ինչը էական ազդեցություն է ունենում բեռնափոխադրումների հոսքի ծավալների վրա, ուստի այն կարելի է դիտարկել որպես ապագա աճի գործոն:
Ո՞ր ոլորտներն են աճ գրանցել. ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2025 թվականը
Լրահոս
0