00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ր ոլորտներն են աճ գրանցել. ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2025 թվականը

Բաժանորդագրվել
Արտահանման ծավալը նվազել է 36.1%–ով, իսկ ներմուծումը` 23,6%–ով։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. 2025 թվականի հունվար–դեկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 9.1% (2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր ամփոփել է 2025 թվականի ցուցանիշները։
Ըստ ամփոփ տվյալների` անցած տարում մեր տնտեսության մեջ շարունակել են գերիշխել շինարարության և ծառայության ոլորտները` համապատասխանաբար ապահովելով 20.2% (810 մլրդ 676 մլն դրամ) և 10.5% (4 տրլն 89 մլրդ 742 մլն դրամ)։
Անցած տարում տնտեսական աճի մեջ ներդրում ունեցած հաջորդ խոշոր ճյուղերն են գյուղատնտեսություն ու արդյունաբերությունը` համապատասխանաբար ապահովելով 5.6% (1 տրլն 57 մլրդ 224 մլն) և 4.7% (3 տրլն 327 մլրդ 745 մլն դրամ) աճ։
Ինչպես և սպասելի էր, 2025 թվականի ընթացքում անկում արձանագրող արտաքին առևտրաշրջանառությունը, ներմուծումն ու արտահանումը տարվա ամփոփ ցուցանիշներում մնացել են ցածր մակարդակներում։
Արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թ. հունվար–դեկտեմբեր ամիսներին նվազել է 29%–ով` կազմելով 8 տրլ 281.7 մլրդ դրամ։ Արտահանման ծավալը նվազել է 36.1%–ով` կազմելով 3 տրլ 243.1 մլրդ դրամ, իսկ ներմուծումը` 23,6%–ով` կազմելով 5 տրլ 38.6 մլրդ դրամ։
Սպառողական գների ինդեքսը 2025 թվականի կտրվածքով 3.3%–ով աճել է նախորդ տարվա համեմատ։
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2025 թ. հունվար–դեկտեմբերին կազմել է 387.01 դրամ։
Լրահոս
0