https://arm.sputniknews.ru/20260130/inch-iravitshak-e-msi-iracman-keterum-satm-ghekavary-hajtnec-khakhtumneri-nvazman-masin-98249258.html
Ի՞նչ իրավիճակ է մսի իրացման կետերում․ ՍԱՏՄ ղեկավարը հայտնեց խախտումների նվազման մասին
Ի՞նչ իրավիճակ է մսի իրացման կետերում․ ՍԱՏՄ ղեկավարը հայտնեց խախտումների նվազման մասին
Sputnik Արմենիա
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը վստահեցնում է՝ մշտադիտարկումները և վերահսկողությունը շարունակական են լինելու։ 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T13:50+0400
2026-01-30T13:50+0400
2026-01-30T13:53+0400
միս
սպանդանոց
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
տիգրան պետրոսյան
խախտում
https://cdn.am.sputniknews.ru/img/497/99/4979965_0:0:1600:901_1920x0_80_0_0_361c12c02cd58c92d280fa1e973b695a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ-ում մսի իրացման կետերում մշտադիտարկումների թիվն աճել է, իսկ խախտումներինը՝ նվազել։ Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։Նա նշեց, որ 314-ի մոտ խախտում է հայտնաբերվել, 265-ի նկատմամբ վարչական պատասխանատվություն է կիրառվել։ Մսի իրացման կետերում արձանագրված խախտումների ժամանակ առգրավվել և ոչնչացվել է գրեթե 8 տոննա միս։Խոսելով սպանդանոցների մասին՝ Տիգրան Պետրոսյանն ընդգծեց, որ 2024 թվականին դրանք ՀՀ-ում 139–ն են եղել, իսկ 2025 թվականին` 128-ը։ Ըստ Պետրոսյանի՝ չնայած սպանդանոցների թվի կրճատմանը, 31 000 տ փաստացի մորթ է իրականացվել, ինչը նախորդ տարիների համեմատ ավելի բարձր ցուցանիշ է։ՀՀ կառավարությունը մինչև 10 հազար դրամ կտա անձին սպանդանոցային մորթի համարՆշենք, որ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ՀՀ–ում ուժի մեջ է 2023թ–ի դեկտեմբերի 6-ից։ Արգելված է ոչ սպանդանոցում մորթված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը, իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/497/99/4979965_165:0:1585:1065_1920x0_80_0_0_575b91434ecd58bad483a8a9c4da8732.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միս, սպանդանոց, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), տիգրան պետրոսյան, խախտում
միս, սպանդանոց, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), տիգրան պետրոսյան, խախտում
Ի՞նչ իրավիճակ է մսի իրացման կետերում․ ՍԱՏՄ ղեկավարը հայտնեց խախտումների նվազման մասին
13:50 30.01.2026 (Թարմացված է: 13:53 30.01.2026) ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը վստահեցնում է՝ մշտադիտարկումները և վերահսկողությունը շարունակական են լինելու։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ-ում մսի իրացման կետերում մշտադիտարկումների թիվն աճել է, իսկ խախտումներինը՝ նվազել։ Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
«2025 թվականին իրականացվել է 5301 անասնահամաճարակային մշտադիտարկում, որից 4515-ը՝ մսի իրացման կետերում, իսկ 786-ը՝ սպանդանոցներում, անասնապահական ֆերմաներում, կաթի ընդունման կետերում։ Մսի իրացման կետերում նմանատիպ քանակությամբ մշտադիտարկում անելը մեծ թիվ է կազմում, բայց խախտումների թիվը նվազել է, ինչն ուրախացնող է ու համարում ենք արդյունավետ պայքարի արդյունք։ Մշտադիտարկումները և վերահսկողությունը շարունակական են լինելու»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը։
Նա նշեց, որ 314-ի մոտ խախտում է հայտնաբերվել, 265-ի նկատմամբ վարչական պատասխանատվություն է կիրառվել։ Մսի իրացման կետերում արձանագրված խախտումների ժամանակ առգրավվել և ոչնչացվել է գրեթե 8 տոննա միս։
Խոսելով սպանդանոցների մասին՝ Տիգրան Պետրոսյանն ընդգծեց, որ 2024 թվականին դրանք ՀՀ-ում 139–ն են եղել, իսկ 2025 թվականին` 128-ը։ Ըստ Պետրոսյանի՝ չնայած սպանդանոցների թվի կրճատմանը, 31 000 տ փաստացի մորթ է իրականացվել, ինչը նախորդ տարիների համեմատ ավելի բարձր ցուցանիշ է։
Նշենք, որ սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը ՀՀ–ում ուժի մեջ է 2023թ–ի դեկտեմբերի 6-ից։ Արգելված է ոչ սպանդանոցում մորթված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը, իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։