https://arm.sputniknews.ru/20260130/adrbejany-tujl-chi-ta-vor-ir-taratsqn-ogtagvortsvi-irani-dem-bajramvovy-araghchiin--98241025.html
Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին
Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ վերջին օրերին բանակցություններ է վարել Իրանի հետ և մտադիր է դրանք շարունակել ապագայում։ 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T10:32+0400
2026-01-30T10:32+0400
2026-01-30T10:32+0400
աբբաս արաղչի
ջեյհուն բայրամով
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1e/98241107_0:0:1501:844_1920x0_80_0_0_54ca2e24da82d575ad825f62c451e74e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ռազմանավեր է ուղարկել Իրան, որոնք շատ ավելի մեծ են, քան Վենեսուելա ուղարկվածը: Իրանն արձագանքել է, որ պատրաստ է հարցը լուծել բանակցային ուղով, սակայն հավասար հիմունքներով և միշտ պատրաստ է պաշտպանվել: Արդեն հունվարի 30-ին հայտնի դարձավ, որ Թրամփը հայտարարել է՝ վերջին օրերին նա բանակցություններ է վարել Իրանի հետ և մտադիր է դրանք շարունակել ապագայում։Հիշեցնենք, որ հունիսին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի այն ժամանակվա դեսպան Մեհդի Սոբհանին, հղում անելով հետախուզական տվյալներին, պնդում էր, որ որոշակի քանակությամբ փոքր ԱԹՍ-ներ հարևան երկրների տարածքից ներթափանցել են Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այնուհետև նա հասկացրել էր, որ խոսքը Ադրբեջանի մասին է՝ հայտնելով, որ ԻԻՀ նախագահ Փեզեշքիանը խնդրել է Ալիևին «շատ լուրջ» հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1e/98241107_73:0:1406:1000_1920x0_80_0_0_f315f691b8fc6cb21771d55ee1032dbd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աբբաս արաղչի, ջեյհուն բայրամով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ադրբեջան
աբբաս արաղչի, ջեյհուն բայրամով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, ադրբեջան
Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ վերջին օրերին բանակցություններ է վարել Իրանի հետ և մտադիր է դրանք շարունակել ապագայում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Նկարագրելով տարածաշրջանային իրադարձությունները և այն սպառնալիքները, որոնք բխում են Միացյալ Նահանգների կործանարար միջամտությունից և սիոնիստական վարչակարգի հեգեմոնիայից՝ մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների ընդհանուր պատասխանատվությունը՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև երրորդ անձանց կողմից սեփական տարածքի ցանկացած չարաշահում կանխելու հարցում, որը կարող է վտանգել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ռազմանավեր է ուղարկել Իրան, որոնք շատ ավելի մեծ են, քան Վենեսուելա ուղարկվածը: Իրանն արձագանքել է, որ պատրաստ է հարցը լուծել բանակցային ուղով, սակայն հավասար հիմունքներով և միշտ պատրաստ է պաշտպանվել: Արդեն հունվարի 30-ին հայտնի դարձավ, որ Թրամփը հայտարարել է՝ վերջին օրերին նա բանակցություններ է վարել Իրանի հետ և մտադիր է դրանք շարունակել ապագայում։
Հիշեցնենք, որ հունիսին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի այն ժամանակվա դեսպան Մեհդի Սոբհանին, հղում անելով հետախուզական տվյալներին, պնդում էր, որ որոշակի քանակությամբ փոքր ԱԹՍ-ներ հարևան երկրների տարածքից ներթափանցել են Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այնուհետև նա հասկացրել էր, որ խոսքը Ադրբեջանի մասին է՝ հայտնելով, որ ԻԻՀ նախագահ Փեզեշքիանը խնդրել է Ալիևին «շատ լուրջ» հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ։