https://arm.sputniknews.ru/20260129/vorvoshum-kkajacvi-bvolvor-harceri-pataskhann-unenaluc-hetvo-pashinjany-khvosec-nvor-atvomakajanic-98211757.html
Որոշում կկայացվի բոլոր հարցերի պատասխանն ունենալուց հետո. Փաշինյանը խոսեց նոր ատոմակայանից
Որոշում կկայացվի բոլոր հարցերի պատասխանն ունենալուց հետո. Փաշինյանը խոսեց նոր ատոմակայանից
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունն իր համագործակցությունը զարգացնում է տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T12:58+0400
2026-01-29T12:58+0400
2026-01-29T16:39+0400
ատոմակայան
նիկոլ փաշինյան
հայաստան
ամն
հուշագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98210991_0:9:1280:729_1920x0_80_0_0_f067ccc39d504baebba90b836131f46c.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցման որոշում կկայացվի, երբ բոլոր հարցերի պատասխանները լինեն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով լրագրողի այն հարցին` ՀՀ կառավարությունն արդեն կայացրե՞լ է որոշում, որ այս հարցում համագործակցելու է ԱՄՆ–ի հետ` հաշվի առնելով Վաշինգտոնում 2025 թ. օգոստոսի 8–ին ստորագրված փաստաթղթերը։Լրագրողը նաև հիշեցրեց, որ ատոմակայաններ կառուցելու հարցում աշխարհում առաջատարը Ռուսաստանն է, ու անգամ Թուրքիան ձգտում է այս հարցում համագործակցել ՌԴ հետ։Փաշինյանն ի պատասխան ասաց, որ Վաշինգտոնում ստորագրվել է մտադրությունների մասին 3 հուշագիր։ Դրանցից մեկը վերաբերել է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան։Նա վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունն իր համագործակցությունը զարգացնում է տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների` Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ։Նրա խոսքով` որևէ փորձագետի մտահոգություն, տեսակետ չի անտեսվելու, անարձագանք չի մնալու։Հիշեցնենք` 2024 թ. օգոստոսի 1–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։Նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։Իսկ փետրվարի 8–ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոսեց այն մասին, որ ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։025 թ. օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում նշված է նաև էներգետիկ ոլորտում, մասնավորապես միջուկային էներգիայի շուրջ համագործակցության մասին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98210991_149:0:1132:737_1920x0_80_0_0_476eadb5d19381ec4aa5ba88f4c2621e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ատոմակայան, նիկոլ փաշինյան, հայաստան, ամն, հուշագիր
ատոմակայան, նիկոլ փաշինյան, հայաստան, ամն, հուշագիր
Որոշում կկայացվի բոլոր հարցերի պատասխանն ունենալուց հետո. Փաշինյանը խոսեց նոր ատոմակայանից
12:58 29.01.2026 (Թարմացված է: 16:39 29.01.2026) ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունն իր համագործակցությունը զարգացնում է տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցման որոշում կկայացվի, երբ բոլոր հարցերի պատասխանները լինեն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով լրագրողի այն հարցին` ՀՀ կառավարությունն արդեն կայացրե՞լ է որոշում, որ այս հարցում համագործակցելու է ԱՄՆ–ի հետ` հաշվի առնելով Վաշինգտոնում 2025 թ. օգոստոսի 8–ին ստորագրված փաստաթղթերը։
Լրագրողը նաև հիշեցրեց, որ ատոմակայաններ կառուցելու հարցում աշխարհում առաջատարը Ռուսաստանն է, ու անգամ Թուրքիան ձգտում է այս հարցում համագործակցել ՌԴ հետ։
Փաշինյանն ի պատասխան ասաց, որ Վաշինգտոնում ստորագրվել է մտադրությունների մասին 3 հուշագիր։ Դրանցից մեկը վերաբերել է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան։
Նա վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունն իր համագործակցությունը զարգացնում է տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների` Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ։
«Անհրաժեշտ որոշումները կկայացվեն համապատասխան բոլոր հնարավոր հարցերի հնարավոր վստահելի պատասխանները ստանալուց հետո»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` որևէ փորձագետի մտահոգություն, տեսակետ չի անտեսվելու, անարձագանք չի մնալու։
Հիշեցնենք` 2024 թ. օգոստոսի 1–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ
որոշում կայացվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն։
Նույն օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը
հայտնեց, որ ամերիկյան ընկերությունը Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ։
Իսկ փետրվարի 8–ի կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ
խոսեց այն մասին, որ ՀՀ կառավարությունը քննարկում է մոդուլային ատոմակայան ունենալու հարցը։
025 թ. օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում նշված է նաև էներգետիկ ոլորտում, մասնավորապես միջուկային էներգիայի շուրջ համագործակցության մասին։