00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական «Սիստեման» մտադիր է ներդրումներ կատարել Երևանում գործող «Մարսում» և Մերգելյանում

© Photo : official site of the Prime Minister of RAՓաշինյանն ու Եվտուշենկովը
Փաշինյանն ու Եվտուշենկովը - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2026
Բաժանորդագրվել
Փաշինյանը խոստացել է, որ կախված ներդրումային ծրագրի ծավալից և բովանդակությունից, կառավարությունը կդիտարկի աջակցության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Երևանի «Մարս» գործարանում և Մերգելյան ինստիտուտում («Գույք պարտքի դիմաց» գործարքով 2–ն էլ 2000–ական թվականներին հանձնվել են ՌԴ կառավարմանը) «Սիստեման» նախատեսում է ներդրումային ծրագիր իրականացնել։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «Սիստեմա»-ի սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովի հետ հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է արդյոք այն հարցը, թե ինչ է արվելու։
«Ես 2024թ․ Մոսկվայում ՌԴ կառավարության ղեկավարի հետ խոսել եմ այդ թեմայով՝ ասելով, որ դուք գույք ունեք ՀՀ-ում` մասնավորապես նկատի ունենալով «Մարս» գործարանը, Մերգելյան ինստիտուտի մի հատվածը, որ պատկանում է ՌԴ-ին։ Ըստ էության, այդ պոտենցիալը չի գործում, որպես պահեստներ են օգտագործվում։ Ես իմ ակնկալիքներն եմ փոխանցել, հույս ունեմ, որ այդ գործարաններն ի վերջո կաշխատեն, որովհետև վերցնել, ոչ մի բան չանելն այնքան էլ տրամաբանական չէ»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ Վլադիմիր Եվտուշենկովը հայտնել է, որ ՌԴ կառավարության ղեկավարի կողմից ուղերձ է ստացել ներդրումային ծրագիր իրականացնելու համար։ Փաշինյանի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է արտադրության ոլորտին։ Եվտուշենկովը հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի այդ ամենի մասին ՀՀ կառավարության ղեկավարը։ Փաշինյանի խոսքով՝ ինքը ողջունել է այդ մտադրությունը։
«Ես չգիտեմ՝ այնտեղ սեփականատիրոջ փոփոխություն տեղի ունեցել է, թե ոչ, ամեն դեպքում` դա ՀՀ–ի սեփականությունը չէ, Ռուսաստանինն է։ Ինչ գործառույթներ կամ լիազորություններ ունի Հայաստանը, կիրականացնի դա»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ «Սիստեմա»-ի սեփականատիրոջ հետ պայմանավորվել են, որ նախ պետք է ներկայացվի ներդրումային ծրագիրը։ Կախված նրանից, թե ինչ ծավալների և բովանդակության նեդրումային ծրագիր կլինի՝ կառավարությունն էլ իր հերթին կարձագանքի, թե ինչպես կարող է աջակցել ծրագրի իրականացմանը։
Հիշեցնենք՝ հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական ընկերության հիմնական բաժնետեր ու սեփականատեր, ռուս հայտնի գործարար Վլադիմիր Եվտուշենկովին։
2001թ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեցին «Գույք պարտքի դիմաց» գործարքին վերաբերող պայմանագրեր։ Գործարքի շրջանակներում Ռուսաստանը ստացել է «Մարս» գործարանը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ն (Մերգելյան ինստիտուտ), «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ն, «Երևանի նյութագիտության ԳՀԻ» ՓԲԸ-ն, ինչպես նաև Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը: Ավելի վաղ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի հետ գործարքը համարել էր Հայաստանի համար լավագույններից մեկը: Այն ժամանակ Հայաստանը Ռուսաստանին հանձնեց մի քանի խոշոր ձեռնարկություններ՝ 100 միլիոն դոլար պարտքի դիմաց։ Քոչարյանի ընդդիմախոսները նրան հաճախ են քննադատում նման որոշման համար՝ համարելով, որ նշված օբյեկտների իրական շուկայական արժեքը մի քանի անգամ ավելի բարձր է եղել։
Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Երևանի «Մարս» գործարանն ու Մերգելյան ինստիտուտը Ռուսաստանի Դաշնության կառավարության սեփականությունն են և տևական ժամանակ պայմանագրով հանձնված են եղել «Սիստեմա» ընկերությանը կառավարման համար։ Հիմա էլ ՌԴ կառավարությունը կրկին դիմել է «Սիստեմա»-ին՝ ընկերությունների կառավարումը ստանձնելու համար։
Լրահոս
0