00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մարս» գործարանն ու Մերգելյանը զուտ կառավարման են հանձնված եղել «Սիստեմային»․ Քոչարյան

© SputnikՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2026
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ երկու ընկերությունները շարունակում են պետական սեփականություն լինել։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Երևանի «Մարս» գործարանն ու Մերգելյան ինստիտուտը Ռուսաստանի Դաշնության կառավարության սեփականությունն են և տևական ժամանակ պայմանագրով հանձնված են եղել «Սիստեմա» ընկերությանը կառավարման համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Լրագրողը հետաքրքրվել էր, թե «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով տարիներ առաջ ՌԴ-ին որպես սեփականություն փոխանցված գույքն ինչո՞ւ է կառավարվում «Սիստեմայի» կողմից, որի սեփականատերը ռուս գործարար Վլադիմիր Եվտուշենկովն է, որը, ըստ լրագրողի, մտերիմ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նշենք, որ մինչև 2021թ․ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անկախ անդամ է եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Լրագրողի տեղեկություններով՝ Եվտուշենկովը գնել է Մերգելյան ինստիտուտը։
«Ո՛չ «Մարս» գործարանը, ո՛չ Մերգելյան ինստիտուտը չեն հանդիսանում «Սինտորնիքսի» (պատկանում է АФК «Система»-ին– խմբ․) սեփականությունը։ Դրանք Ռուսաստանի կառավարության սեփականությունն են։ «Роскомимущества» գործակալությունն է տնօրինում նման կարգի սեփականությունները։ Բավականին երկար ժամանակ Ռուսաստանի այդ գործակալությունը տվել է այդ ընկերության (Մերգելյան ինստիտուտ– խմբ․) կառավարումը АФК «Система»-ին՝ մինչև 2023թ․։ 2023թ․ պայմանագիրն ավարտվել է, և ընկերությունը դուրս է եկել Հայաստանից։ Այն ժամանակ նաև АФК «Система»-ն ՀՀ-ում ուներ «Վիվասել» ընկերությունը, որը գնել էր լիբանանցի գործարարից։ Վերջերս «Роскомимущества»-ն առաջարկել և հորդորել է АФК «Система»-ին վերցնել այս ընկերությունների կառավարումը. այդ երկու ակտիվները պետական սեփականություն են»,- ասաց Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ «Սիստեմա»-ում ունի բաժնետոմսեր, որոնք հայտարարագրված են։ Իսկ ինքն էլ հրաժարվել է տնօրենների խորհրդի կազմում կրկին առաջադրվել 2021թ․՝ ՀՀ-ում անցկացվող խորհրդարանական ընտրություններից առաջ։ Թե ինչքան բաժնետոմս ունի, Քոչարյանը նշեց, որ չի հիշում, բայց շատ փոքր տոկոս է։
Ինչո՞ւ են չեղարկվել «Սիստեմա» ԲՖԿ-ի փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցի դեմ պատժամիջոցները
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, շարունակելով նախագահի խոսքը, նշեց, որ ըստ հայտարարագրի՝ Քոչարյանին է պատկանում բաժնետոմսերի 0,03 տոկոսը։
«Ինչպե՞ս եմ բաժնետոմսեր ձեռք բերել․ ես եղել եմ անկախ տնօրեն 12 տարի, և կարգը հետևյալն էր՝ դու քո աշխատավարձի մի մասը ստանում ես փողով, մի մասը՝ արժեթղթերով։ Այն մասը, որ ես ստացել եմ արժեթղթերով, այո, հիմա կան»,- բացատրեց Քոչարյանը։
Հավելեց՝ «Սիստեմա»-ում աշխատել է 12 տարի, և բացի պետական կառավարման այն փորձից, որ ունեցել է՝ աշխատելով որպես Արցախի և Հայաստանի նախագահ, վարչապետ, այնտեղ նաև մեծ ընկերության կորպորատիվ փորձ է ձեռք բերել։
«Նշեք Հայաստանում որևէ մեկին, որն այդ կարգի փորձ ունի՝ և՛ պատերազմական, և՛ պետական կառավարման, և՛ մասնավոր հատվածում»,- շեշտեց ՀՀ երկրորդ նախագահը։
Հիշեցնենք, որ «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում Ռուսաստանը ստացել է «Մարս» գործարանը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ն (Մերգելյան ինստիտուտ), «Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ն, «Երևանի նյութագիտության ԳՀԻ» ՓԲԸ-ն, ինչպես նաև Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը: Ավելի վաղ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի հետ գործարքը համարել էր Հայաստանի համար լավագույններից մեկը:
Ռոբերտ Քոչարյանը հեռանում է «Սիստեմա» ԲՖԿ–ից. Սողոմոնյանն ասել է պատճառը
Այն ժամանակ Հայաստանը Ռուսաստանին հանձնեց մի քանի խոշոր ձեռնարկություններ՝ 100 միլիոն դոլար պարտքի դիմաց։ Քոչարյանի ընդդիմախոսները նրան հաճախ են քննադատում նման որոշման համար՝ համարելով, որ նշված օբյեկտների իրական շուկայական արժեքը մի քանի անգամ ավելի բարձր է եղել։
Լրահոս
0