https://arm.sputniknews.ru/20260129/hh-ag-nakharari-hajtararutjuny-hvogevvorakanneri-masin-anbarvojakanutjun-er-qvocharjan-98217995.html
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը հոգևորականների մասին անբարոյականություն էր. Քոչարյան
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը հոգևորականների մասին անբարոյականություն էր. Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ 2-րդ նախագահի խոսքով` իշխանությունը եկեղեցին ուզում է սարքել անձնական օգտագործման ինչ-որ բան։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T14:46+0400
2026-01-29T14:46+0400
2026-01-29T14:46+0400
ռոբերտ քոչարյան
արարատ միրզոյան
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94642429_0:84:1620:996_1920x0_80_0_0_97d6786cf3160f41334d662f0bdb6f74.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Միրզոյանի՝ ԵԽԽՎ-ում արած պնդմանը, թե հոգևորականները բռնի ուժով փորձել են զավթել իշխանությունը։Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել էր, թե ՀՀ-ում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։ Նա հավելել էր, որ որոշ հոգևորականներ կոչեր են արել բռնի ձևով հեռացնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ԵՄ առաջատար երկրներն ու հեղինակավոր կառույցները հստակ գնահատական չեն տալիս Հայաստանում տիրող իրավիճակին, այդ թվում՝ եկեղեցու հետ կապված խնդիրներին, Քոչարյանը նշեց, որ ԵԽ-ում և ԵԽԽՎ-ում հարցն ավելի շատ աշխարհաքաղաքական է։ՀՀ 2-րդ նախագահի կարծիքով՝ այժմ ԵՄ-ն խոսում է ԱՄՆ «ատոմային թիկունքից» և ինչ ուզում՝ ասում է։ Սակայն, ըստ նրա, ԱՄՆ նախագահ Թոնալդ Թրամփի` ԵՄ–ի հետ կապված քաղաքականությունը կարող է նրանց սթափեցնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94642429_180:0:1620:1080_1920x0_80_0_0_ee96c67bb474093b5b64cce1b337af87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, արարատ միրզոյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), եկեղեցի
ռոբերտ քոչարյան, արարատ միրզոյան, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ), եկեղեցի
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը հոգևորականների մասին անբարոյականություն էր. Քոչարյան
ՀՀ 2-րդ նախագահի խոսքով` իշխանությունը եկեղեցին ուզում է սարքել անձնական օգտագործման ինչ-որ բան։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն ուղղակի անբարոյականություն էր։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Միրզոյանի՝ ԵԽԽՎ-ում արած պնդմանը, թե հոգևորականները բռնի ուժով փորձել են զավթել իշխանությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել էր, թե ՀՀ-ում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։
Նա հավելել էր, որ որոշ հոգևորականներ կոչեր են արել բռնի ձևով հեռացնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը։
«Լուրջ մեղադրել, թե եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, աբսուրդ է։ Իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա, և տպավորություն է, որ ուզում են եկեղեցին սարքել անձնական օգտագործման ինչ-որ բան»,– ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ԵՄ առաջատար երկրներն ու հեղինակավոր կառույցները հստակ գնահատական չեն տալիս Հայաստանում տիրող իրավիճակին, այդ թվում՝ եկեղեցու հետ կապված խնդիրներին, Քոչարյանը նշեց, որ ԵԽ-ում և ԵԽԽՎ-ում հարցն ավելի շատ աշխարհաքաղաքական է։
«ԵՄ դիվանագիտության ղեկավարը Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասն է։ Նա Էստոնիայի վարչապետ եղած ժամանակ ասում էր, որ Ռուսաստանը պետք է մասնատել երեք մասի. սա կոնկրետ եմ մեջբերում։ Այսինքն՝ ՌԴ-ին հարևան փոքր երկիրը ո՞նց է այդ մեծ հարևանին բաժանում երեք մասի։ Նման հայտարարություններ անելիս նա իր երկրի անվտանգության մասին ընդհանրապես մտածո՞ւմ էր, թե՞ ոչ։ Հիմա այդ հոգեբանությունն ունեցող մարդը դարձել է ԵՄ համար մեկ դիվանագետը և նույն տրամաբանության մեջ է։ Եվ ԵՄ-ից եկած բոլոր հայտարարությունները ծայրահեղ քաղաքականացված են ու հաճախ իրականության հետ աղերս չունեն»,– նշեց Քոչարյանը։
ՀՀ 2-րդ նախագահի կարծիքով՝ այժմ ԵՄ-ն խոսում է ԱՄՆ «ատոմային թիկունքից» և ինչ ուզում՝ ասում է։ Սակայն, ըստ նրա, ԱՄՆ նախագահ Թոնալդ Թրամփի` ԵՄ–ի հետ կապված քաղաքականությունը կարող է նրանց սթափեցնել։