00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերությունից վերադարձած Էուլջեքչյանը բժշկական օգնության կարիք ունի. ի՞նչ է պատմել կինը

© SputnikԼինդա Էուլջեքչյան
Լինդա Էուլջեքչյան - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2026
Բաժանորդագրվել
Նրանք առավոտյան այցելել են Երևանի բժշկական կենտրոններից մեկը, սակայն այնտեղ պատասխանել են, որ հետազոտությունը վճարովի է։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Ադրբեջանական գերությունից ազատված՝ Հայաստանի և Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վերջին օրերին վատթարացել է, նա գանգատվում է այդ թվում նյարդաբանական խնդիրներից։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։
Նա պատմեց, որ այսօր առավոտյան այցելել են Երևանի բժշկական կենտրոններից մեկը, սակայն այնտեղ պատասխանել են, որ հետազոտությունը վճարովի է։ Ամուսինները համոզված էին, որ բժշկական ծառայությունների ծախսերը հոգում է պետությունը, քանի որ չորս հայ գերիների վերադարձից հետո հայտարարվել էր, որ նրանք անհրաժեշտ օգնություն կստանան։
«Ազատ արձակման հենց առաջին օրվանից Վիգենին պետք է ուղղորդեին նյարդաբանի մոտ, բայց մինչև հիմա նրան անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվել։ Նա վատ է զգում»,-ասաց Լինդան։
Նա նշեց, որ բուժկենտրոնում մեկ ժամ սպասելուց հետո այդպես էլ հետազոտության վերաբերյալ պատասխան չեն ստացել։ Վիգենը բարկացել է, և նրանք վերադարձել են հյուրանոց։
Լինդայի հետ զրույցից հետո Sputnik Արմենիայի թղթակիցը կապ հաստատեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հետ, որտեղից մեզ ուղղորդեցին դեպի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Այստեղ հայտնեցին, որ հարցն իրենց իրավասության շրջանակում չէ։ Առողջապահության նախարարություն երրորդ զանգը արդյունք չտվեց։
Որոշ ժամանակ անց խմբագրությունը կրկին կապ հաստատեց Լինդա Էուլջեքչյանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ այսօր Վիգենին է այցելել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նա հետաքրքրվել է Վիգենի վիճակով և ընտանիքի կարիքներով։ Լինդայի խոսքով՝ ավելի ուշ Էուլջեքչյանի հետ կապ են հաստատել առողջապահության նախարարության ներկայացուցիչները և հայտնել, որ արդեն վաղը Վիգենին սպասում են բժշկական կենտրոնում, որտեղ նա ամբողջական բժշկական հետազոտություն կանցնի։
Հիշեցնենք՝ հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել 4 գերիների՝ Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Բացի Վագիֆ Խաչատրյանից, որին տեղափոխել էին «Նորք-Մարաշ» սրտաբանական կլինիկա, մյուսները հետազոտվել էին «Մուրացան» հիվանդանոցում և ուղարկվել տուն (Վիգենի դեպքում՝ հյուրանոց)։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նրանց առողջական վիճակը բավարար է։
Լրահոս
0