00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ կհաջողվի վերականգնել բանակի ուժը և ոգին․ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների շնորհավորանքը

© Photo : administration of Robert KocharyanՍերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը. արխիվային լուսանկար
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2026
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը. արխիվային լուսանկար. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի համոզմամբ՝ վերջին տարիներին ամեն ինչ արվել է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը թուլացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ ՀՀ զինվաած ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով շնորհարական ուղերձներ են հղել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։
«Քաղաքական ղեկավարության՝ իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար: Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև և արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր և մարտունակ բանակն է, և մենք բացառություն չենք կարող լինել»,- իր ուղերձում է նշել է Քոչարյանը։
Նա հույս է հայտնել, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն:
«Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին։ Հավերժ փառք և երախտագիտություն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին»,- նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում։
Նրա անունից այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել հերոսների անմահ հիշատակին:
Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը:
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում:
Լրահոս
0