00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղության ոչ մի երաշխիք չկա, զուտ նախընտրական զինադադար է․ Լևոն Զուրաբյան

© SputnikԼևոն Զուրաբյանը
Լևոն Զուրաբյանը  - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2026
Լևոն Զուրաբյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀԱԿ փոխնախագահը վստահ է, որ Ալիևն այն «կնքել է», որ Հայաստանում ամրապնդվի Փաշինյանի իշխանությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը լիահույս է, որ մի օր Հայոց բանակը կրկին առյուծ ղեկավարներ կունենա և կկարողանա դուրս գալ այս նվաստացուցիչ պարտությունների շրջափուլից։ Այդ մասին նա ասաց այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում։
«Ալեքսանդր Մակեդոնացին ժամանակին ասում էր՝ անգամ ոչխարների բանակը, եթե առյուծ ղեկավար ունի, կարող է հաղթել և հակառակը՝ առյուծները, եթե ունեն ոչխար զորավար, պարտվում են։ Մեր առյուծ բանակը հիմնադրել են առյուծ ղեկավարները, մաղթում եմ, որ շուտով նորից բանակն ունենա առյուծ ղեկավարներ»,- ասաց Զուրաբյանը։
Ինչ վերաբերում է հունվարի 27-ը բոլոր պատերազմներում հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր հայտարարելուն՝ Զուրաբյանը դա սրբապղծություն համարեց։ Նրա խոսքով՝ իշխանություններն իրենք են խոստովանել, որ չեն դադարեցրել պատերազմը, որպեսզի իրենց դավաճան չանվանեն, ստացվում է, որ գիտակցաբար հազարավոր մարդկանց կյանքեր են զոհաբերել։
«Այսինքն՝ հիմնադրում են իրենց զոհաբերած մարդկանց հիշատակը հարգելու համար»,- ասաց Զուրաբյանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում նշված պնդումներին, թե այսօր ՀՀ զինված ուժերը համալրվում է այնպիսի պարամետրերի զինտեխնիկայով, որ նախկինում երբևէ ձեռք չի բերվել, Զուրաբյանը նշեց՝ խորը կասկածներ ունի, որովհետև չի վստահում Փաշինյանի խոսքերին։
«Իմ աչքի առաջ գալիս է այն տեսարանը, երբ ինքն առել էր ՍՈւ 30 ինքնաթիռները, բարձրացել էր, ֆոտոներ էր անում, ցուցադրում էր, որ սրանով կանխվում է պատերազմի հնարավորությունը, ինչ լուրջ տեխնիկա է, հետո պարզվեց, որ ինքը չի առել հրթիռները, օդաչուների թրեյնինգների ծառայությունները, պահեստամասերի սպասարկումը և այլն»,- ասաց Զուրաբյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք այսօր բանակն է շարունակում մնալ ՀՀ անվտանգության երաշխավորը, թե, ինչպես իշխանությունն է պնդում՝ խաղաղության պայմանագիրը, Զուրաբյանը նշեց՝ հիմա ոչ մի երաշխիք չկա, սա զուտ նախընտրական զինադադար է։ Վստահ է, որ Ալիևն այն «կնքել է», որ Հայաստանում ամրապնդվի Փաշինյանի իշխանությունը։
«Այդ բոլորը ժեստերը՝ ադրբեջանական նավթ, ուրիշ բաներ էլ կանեն․․․ այդ ամենը նրա համար է, որ Նիկոլ Փաշինյանը ստանձնի Ադրբեջանի գեներալ-գուբերնատորի պաշտոնը Հայաստանում»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0