00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարձակման դեպքում ԱՄՆ–ն զգալի վնաս կկրի․ Իրանի բանակի հրամանատարի տեղակալ

© Photo : official site of ISNAՀաբիբոլլա Սայարի
Հաբիբոլլա Սայարի - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2026
Բաժանորդագրվել
Իրանի բանակի ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանում չեն վախենում «մկանների ցուցադրումից», որն ԱՄՆ–ն անում է 1980 թվականից:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ ԱՄՆ–ն Իրանի վրա հարձակվելու դեպքում զգալի կորուստներ կկրի։ Այս հայտարարությունն արել է Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Հաբիբոլլա Սայարին` արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։
ԱՄՆ նախագահն այսօր հայտարարել է, որ Իրանի ափերին է մոտենում ԱՄՆ–ի հզոր ռազմածովային նավատորմը: Նա նշել է, որ Իրանի ժամանակը սպառվում է, և կոչ Է արել Թեհրանին ավելի արագ նստել բանակցային սեղանի շուրջ:

Ինչպես տեղեկացնում է իրանական «ISNA»–ն, Սայարին ընդգծել է, որ զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել Իրանի տարածքային ամբողջականությունը, անկախությունը և իսլամական ռեժիմը։ Նա ավելացրել է` սպառնալիքների բնույթը՝ լինի դա ծովային, ցամաքային, թե օդային, չի ազդում բանակի մարտունակության վրա:

Սայարին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները 1980 թվականից իրականացնում է «մկանների ցուցադրում»՝ ձգտելով վախեցնել խոշոր ռազմանավերի և ռազմական տեխնիկայի տեղակայման միջոցով:
Սայարիի խոսքով՝ նման ցուցադրումները միտված են ճնշում գործադրելուն, սակայն Իրանը չի վախենում դատարկ սպառնալիքներից: Նա զգուշացրել է, որ Իրանի վրա ցանկացած հարձակում միակողմանի չի լինի, և հակառակ կողմը նույնպես զգալի վնաս կկրի:
Հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։
Լրահոս
0