https://arm.sputniknews.ru/20260128/peskvovy-hajtnel-e-erb-kkajana-amni-mijnvordutjamb-rusukrainakan-hajvord-handipumy-98186935.html
Պեսկովը հայտնել է` երբ կկայանա ԱՄՆ–ի միջնորդությամբ ռուս–ուկրաինական հաջորդ հանդիպումը
Պեսկովը հայտնել է` երբ կկայանա ԱՄՆ–ի միջնորդությամբ ռուս–ուկրաինական հաջորդ հանդիպումը
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը շատ կառուցողական էր անվանել ԱՄԷ-ում կայացած բանակցությունների առաջին փուլը: 28.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-28T18:06+0400
2026-01-28T18:06+0400
2026-01-28T18:26+0400
ռուսաստան
ուկրաինա
դմիտրի պեսկով
ամն
աբու դաբի
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98186608_0:9:1234:703_1920x0_80_0_0_cf77e271d1b8e2f68923057c1703ca84.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին Աբու Դաբիում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը պարբերաբար ցուցումներ է ստանում պետության ղեկավարից: Ինչ վերաբերում է բանակցությունների մանրամասներին, ապա, Պեսկովի խոսքով, հրապարակային քննարկումը միայն վնասում է գործին:Հիշեցնենք` հունվարի 23-ին Աբու Դաբիում կայացել են անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցություններ, որոնք շարունակվել են հունվարի 24-ին։ Ռուսաստանի բանակցային խումբը գլխավորել է զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Ուկրաինական խումբը գլխավորել է ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: Հունվարի 24-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հաստատել է ընթացիկ շաբաթվա ընթացքում եռակողմ բանակցությունների նոր փուլ անցկացնելու ծրագրերը:Պուտինը Աբու Դաբիի բանակցությունների մասին զեկույց ստացե՞լ է. Պեսկովի պատասխանըԵռակողմ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կողմերը քննարկել են 20 կետից բաղկացած պլանը և «խնդրահարույց հարցերը», որոնց թիվը զգալիորեն նվազել է:
ուկրաինա
ամն
աբու դաբի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98186608_103:0:1148:784_1920x0_80_0_0_8f1ee01ad30783cd1b646c602dd64503.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով, ամն, աբու դաբի
ռուսաստան, ուկրաինա, դմիտրի պեսկով, ամն, աբու դաբի
Պեսկովը հայտնել է` երբ կկայանա ԱՄՆ–ի միջնորդությամբ ռուս–ուկրաինական հաջորդ հանդիպումը
18:06 28.01.2026 (Թարմացված է: 18:26 28.01.2026) Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը շատ կառուցողական էր անվանել ԱՄԷ-ում կայացած բանակցությունների առաջին փուլը:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին Աբու Դաբիում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ ռուսական պատվիրակությունը պարբերաբար ցուցումներ է ստանում պետության ղեկավարից: Ինչ վերաբերում է բանակցությունների մանրամասներին, ապա, Պեսկովի խոսքով, հրապարակային քննարկումը միայն վնասում է գործին:
«Քննարկումները շատ զգայուն թեմայի շուրջ են, շատ բարդ բանակցություններ են։ Եվ դրանց ընթացքում ինչ-որ առանձին հատվածների հրապարակավ քննարկումը վնաս է հասցնում բանակցություններին», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Հիշեցնենք` հունվարի 23-ին Աբու Դաբիում կայացել են անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցություններ, որոնք շարունակվել են
հունվարի 24-ին։ Ռուսաստանի բանակցային խումբը գլխավորել է զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը: Ուկրաինական խումբը գլխավորել է ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը: Հունվարի 24-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը հաստատել է ընթացիկ շաբաթվա ընթացքում եռակողմ բանակցությունների նոր փուլ անցկացնելու ծրագրերը:
Եռակողմ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կողմերը քննարկել են 20 կետից բաղկացած պլանը և «խնդրահարույց հարցերը», որոնց թիվը զգալիորեն նվազել է: