https://arm.sputniknews.ru/20260128/amnn-tmramijvocneri-dem-pajqari-temajvov-banakcum-e-venesuelaji-het-petqartughar-98193586.html
ԱՄՆ–ն թմրամիջոցների դեմ պայքարի թեմայով բանակցում է Վենեսուելայի հետ․ պետքարտուղար
ԱՄՆ–ն թմրամիջոցների դեմ պայքարի թեմայով բանակցում է Վենեսուելայի հետ․ պետքարտուղար
Sputnik Արմենիա
Նման բանակցություններ վերջին երկու տասնամյակնի ընթացքում առաջին անգամ են սկսվել: 28.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-28T21:27+0400
2026-01-28T21:27+0400
2026-01-28T21:28+0400
ամն
վենեսուելա
թմրամիջոցներ
մարկո ռուբիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98193362_0:0:3070:1728_1920x0_80_0_0_4e4af37e0878f2cd9f6ac8c92b01ac2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի հանձնաժողովում հայտարարել է, որ վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Վենեսուելայի իշխանությունների հետ հանրապետությունում թմրակարտելների դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ:Նա նշել է, որ Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա տիկնոջ առևանգման գործողությունը կարող էր ձախողվել, քանի որ դրա հաջողությունը կախված էր սահմանափակ ժամանակահատվածում բազմաթիվ գործոնների միաժամանակյա համընկնումից:Նա նաև նշել է, որ ԱՄՆ այս փուլում Վենեսուելայում նոր ռազմական գործողություն չի ծրագրում։ Վաշինգտոնը Վենեսուելայում ռազմական ներկայություն չի ցանկանում, դա կսահմանափակվի ամերիկյան ծովային հետևակայինների կողմից դեսպանատան պահպանությամբ:Հունվարին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն թմրակարտելների դեմ ցամաքային գործողություններ կսկսի Լատինական Ամերիկայում։Միացյալ Նահանգների առաջնորդը բազմիցս ասել է, որ ԱՄՆ-ն կարող է ցամաքային հարվածներ սկսել թմրակարտելների դեմ՝ ընդգծելով, որ գործողությունները չեն սահմանափակվի միայն Վենեսուելայով: Անցյալ տարվա դեկտեմբերին Թրամփը կրկին խոստացել էր անցնել ցամաքային գործողությունների, սակայն գործնականում դա արտահայտվեց միայն հունվարի 3-ին Կարակասին հասցված զանգվածային հարվածով, որի արդյունքում առևանգվեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը:
ամն
վենեսուելա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98193362_185:0:2916:2048_1920x0_80_0_0_5419f39413b7e9257cb29eabb17265fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, վենեսուելա, թմրամիջոցներ, մարկո ռուբիո
ամն, վենեսուելա, թմրամիջոցներ, մարկո ռուբիո
ԱՄՆ–ն թմրամիջոցների դեմ պայքարի թեմայով բանակցում է Վենեսուելայի հետ․ պետքարտուղար
21:27 28.01.2026 (Թարմացված է: 21:28 28.01.2026) Նման բանակցություններ վերջին երկու տասնամյակնի ընթացքում առաջին անգամ են սկսվել:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատի հանձնաժողովում հայտարարել է, որ վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Վենեսուելայի իշխանությունների հետ հանրապետությունում թմրակարտելների դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ:
Նա նշել է, որ Վենեսուելայում նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա տիկնոջ առևանգման գործողությունը կարող էր ձախողվել, քանի որ դրա հաջողությունը կախված էր սահմանափակ ժամանակահատվածում բազմաթիվ գործոնների միաժամանակյա համընկնումից:
«Մենք ուզում էինք թուլացնել իրանական, ռուսական կամ չինական ազդեցությունը այդ երկրում: Այդ ամենը հնարավոր չէր լինի, քանի դեռ Մադուրոն իշխանության ղեկին էր»,-ասել է Ռուբիոն:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ այս փուլում Վենեսուելայում նոր ռազմական գործողություն չի ծրագրում։ Վաշինգտոնը Վենեսուելայում ռազմական ներկայություն չի ցանկանում, դա կսահմանափակվի ամերիկյան ծովային հետևակայինների կողմից դեսպանատան պահպանությամբ:
Հունվարին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն թմրակարտելների դեմ ցամաքային գործողություններ կսկսի Լատինական Ամերիկայում։
Միացյալ Նահանգների առաջնորդը բազմիցս ասել է, որ ԱՄՆ-ն կարող է ցամաքային հարվածներ սկսել թմրակարտելների դեմ՝ ընդգծելով, որ գործողությունները չեն սահմանափակվի միայն Վենեսուելայով: Անցյալ տարվա դեկտեմբերին Թրամփը կրկին խոստացել էր անցնել ցամաքային գործողությունների, սակայն գործնականում դա արտահայտվեց միայն հունվարի 3-ին Կարակասին հասցված զանգվածային հարվածով, որի արդյունքում առևանգվեցին Վենեսուելայի նախագահ
Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը: