https://arm.sputniknews.ru/20260108/madurvon-ev-nra-kiny-viravvorum-en-stacel-arevangman-zhamanak-venesuelaji-ngn-97558498.html
Մադուրոն և նրա կինը վիրավորում են ստացել առևանգման ժամանակ. Վենեսուելայի ՆԳՆ
Մադուրոն և նրա կինը վիրավորում են ստացել առևանգման ժամանակ. Վենեսուելայի ՆԳՆ
Sputnik Արմենիա
Ներքին գործերի նախարարը նաև պնդում է, որ ամերիկացի զինվորականներն ի սկզբանե չէին ծրագրել երկրից դուրս բերել նախագահի կնոջը։ 08.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-08T10:19+0400
2026-01-08T10:19+0400
2026-01-16T09:23+0400
վենեսուելա
նախագահ
նիկոլաս մադուրո
կին
առևանգում
ամն
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97443262_0:0:1081:608_1920x0_80_0_0_448ebe904bd6096da88e97b47dfa4649.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ի հարձակման հետևանքով Վենեսուելայում զոհվել է առնվազն 100 մարդ։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Կաբելյոն նշել է նաև, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, վիրավորվել են առևանգման ժամանակ։ Ներքին գործերի նախարարը նաև պնդում է, որ ամերիկացի զինվորականներն ի սկզբանե չէին ծրագրել երկրից դուրս բերել նախագահի կնոջը։ Նրա խոսքով՝ Սիլիա Ֆլորեսը պնդել է, որ իրեն տանեն ամուսնու հետ միասին։«Երբ եկավ այդ չափազանց տրավմատիկ իրադարձության պահը, երբ տանում էին Նիկոլաս Մադուրոյին, նրանք չէին պատրաստվում տանել Սիլիային։ Եվ Սիլիան նրանց ասել է. «Եթե տանում եք ամուսնուս, ուրեմն ինձ էլ պետք է տանեք»»,-նշել է Կաբելյոն։Հիշեցնենք` հունվարի 3-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա, և ամերիկացի զինվորականներն առևանգել են երկրի ղեկավար Նիկոլաս Ռոդրիգեսին և նրա կնոջը։ ԱՄՆ-ում Մադուրոյին «թմրաահաբեկչության» և կոկաինի մաքսանենգության մեղադրանքներ են առաջադրվել: Դատարանում Մադուրոն և Ֆլորեսը մերժել են ներկայացված բոլոր մեղադրանքները:Վենեսուելայի Գերագույն դատարանը պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին: Նա հունվարի 5-ին պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնակատարի պաշտոնը:Ռուսաստանի ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին, իսկ ԱՄՆ-ին հորդորել է չսրել իրավիճակը և ազատ արձակել Մադուրոյին ու նրա կնոջը։ Նման կոչ է հղել նաև Չինաստանը, որն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է միջազգային իրավունքի խախտում։ ԱՄՆ-ին ուղղված քննադատությամբ է հանդես եկել նաև ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն:
վենեսուելա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97443262_0:0:1081:810_1920x0_80_0_0_44a149cf081d2792d8d49a2b69013f7c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վենեսուելա, նախագահ, նիկոլաս մադուրո, կին, առևանգում, ամն, դոնալդ թրամփ
վենեսուելա, նախագահ, նիկոլաս մադուրո, կին, առևանգում, ամն, դոնալդ թրամփ
Մադուրոն և նրա կինը վիրավորում են ստացել առևանգման ժամանակ. Վենեսուելայի ՆԳՆ
10:19 08.01.2026 (Թարմացված է: 09:23 16.01.2026) Ներքին գործերի նախարարը նաև պնդում է, որ ամերիկացի զինվորականներն ի սկզբանե չէին ծրագրել երկրից դուրս բերել նախագահի կնոջը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. ԱՄՆ-ի հարձակման հետևանքով Վենեսուելայում զոհվել է առնվազն 100 մարդ։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն, որի խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Կաբելյոն նշել է նաև, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, վիրավորվել են առևանգման ժամանակ։
«Սիլիան գլխից վիրավորվել է և հարված է ստացել մարմնին, իսկ Մադուրոն վիրավորվել է ոտքից»,-ասել է նա Telesur հեռուստաալիքի եթերում։
Ներքին գործերի նախարարը նաև պնդում է, որ ամերիկացի զինվորականներն ի սկզբանե չէին ծրագրել երկրից դուրս բերել նախագահի կնոջը։ Նրա խոսքով՝ Սիլիա Ֆլորեսը պնդել է, որ իրեն տանեն ամուսնու հետ միասին։
«Երբ եկավ այդ չափազանց տրավմատիկ իրադարձության պահը, երբ տանում էին Նիկոլաս Մադուրոյին, նրանք չէին պատրաստվում տանել Սիլիային։ Եվ Սիլիան նրանց ասել է. «Եթե տանում եք ամուսնուս, ուրեմն ինձ էլ պետք է տանեք»»,-նշել է Կաբելյոն։
Հիշեցնենք` հունվարի 3-ին հայտնի դարձավ, որ
ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա, և ամերիկացի զինվորականներն
առևանգել են երկրի ղեկավար Նիկոլաս Ռոդրիգեսին և նրա կնոջը։ ԱՄՆ-ում Մադուրոյին «թմրաահաբեկչության» և կոկաինի մաքսանենգության մեղադրանքներ են առաջադրվել: Դատարանում Մադուրոն և Ֆլորեսը մերժել են ներկայացված բոլոր մեղադրանքները:
Վենեսուելայի Գերագույն դատարանը պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է փոխնախագահ
Դելսի Ռոդրիգեսին: Նա հունվարի 5-ին պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնակատարի պաշտոնը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին, իսկ ԱՄՆ-ին հորդորել է չսրել իրավիճակը և ազատ արձակել Մադուրոյին ու նրա կնոջը։ Նման կոչ է հղել նաև
Չինաստանը, որն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է միջազգային իրավունքի խախտում։ ԱՄՆ-ին ուղղված քննադատությամբ է հանդես եկել նաև ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն: