https://arm.sputniknews.ru/20260126/shikahvoghi-harcy-kqnnarkvi-sahmanazatumic-hetvo-nakharar-98135385.html
«Շիկահողի» հարցը կքննարկվի սահմանազատումից հետո. նախարար
«Շիկահողի» հարցը կքննարկվի սահմանազատումից հետո. նախարար
Sputnik Արմենիա
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը նշում է` բնապահպանական հարցերն առաջնային են, բայց խաղաղության օրակարգն ավելի կարևոր է։ 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T18:08+0400
2026-01-26T18:08+0400
2026-01-26T18:09+0400
հայաստան
սյունիք
համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42463593_0:0:1600:901_1920x0_80_0_0_9811a6d496d68133d7fd48c466b1ca9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցում անտառպահպանման աշխատանքներ հնարավոր կլինի իրականացնել, երբ Ադրբեջանի հետ այդ հատվածում սահմանազատում կիրականացվի։ 2025 թ. աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:Հայաստանյան մամուլում պարբերաբար ահազանգեր են լինում այն մասին, որ Սյունիքի մարզում՝ «Շիկահողի» արգելոցի տարածքում, ադրբեջանական կողմը մասսայական ծառահատումներ է անում իր դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար։ Այդ նպատակով մոտ 60 հա անտառ է հատվել` կտրվել է առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ։Մաթևոսյանի խոսքով` բնապահպանական հարցերը եղել են, կան ու կլինեն ՀՀ կառավարության և իր ղեկավարած նախարարության առաջնային խնդիրներից մեկը, սակայն կա շատ ավելի կարևոր օրակարգ` խաղաղության օրակարգը։Հիշեցնենք՝ «Շիկահող» պետական արգելոցը Սյունիքի մարզի Խուստուփ լեռան հարավարևելյան և Մեղրու լեռնաշթղայի հյուսիսարևելյան լանջերին է՝ Ծավ և Շիկահող գետերի վերին ավազանում։ Այն ստեղծվել է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի` 1958 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ։Արգելոցի տարածքը 12371.1 հա է։ Տարածքի մոտ 94 տոկոսն անտառածածկ է։ Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։Հարավից այն սահմանակցում է «Արևիք» ազգային պարկին՝ Մեղրու լեռնաշղթայի ջրբաժանով, իսկ հյուսիս-արևմուտքից՝ Բաղացսարի և Խուստուփի լեռնաբազուկներին: Արգելոցի կանոնադրության համաձայն՝ այստեղ արգելվում է ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը։Կապանի օդանավակայանը ե՞րբ կդառնա միջազգային. պարզաբանում է գերատեսչությունը
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42463593_143:0:1563:1065_1920x0_80_0_0_395dd994d12c22fcfa2911a4010086c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սյունիք, համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
հայաստան, սյունիք, համբարձում մաթևոսյան (արմավիրի մարզպետ)
«Շիկահողի» հարցը կքննարկվի սահմանազատումից հետո. նախարար
18:08 26.01.2026 (Թարմացված է: 18:09 26.01.2026) ՀՀ շրջակա միջավայրի նախարարը նշում է` բնապահպանական հարցերն առաջնային են, բայց խաղաղության օրակարգն ավելի կարևոր է։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցում անտառպահպանման աշխատանքներ հնարավոր կլինի իրականացնել, երբ Ադրբեջանի հետ այդ հատվածում սահմանազատում կիրականացվի։ 2025 թ. աշխատանքների ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
Հայաստանյան մամուլում պարբերաբար
ահազանգեր են լինում այն մասին, որ Սյունիքի մարզում՝ «Շիկահողի» արգելոցի տարածքում, ադրբեջանական կողմը մասսայական ծառահատումներ է անում իր դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար։ Այդ նպատակով մոտ 60 հա անտառ է հատվել` կտրվել է առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ։
Մաթևոսյանի խոսքով` բնապահպանական հարցերը եղել են, կան ու կլինեն ՀՀ կառավարության և իր ղեկավարած նախարարության առաջնային խնդիրներից մեկը, սակայն կա շատ ավելի կարևոր օրակարգ` խաղաղության օրակարգը։
«Այս տեսանկյունից հարցին պատասխանելով` ասեմ` երբ կավարտվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները, և սահմանազատում կլինի առնվազն այդ տարածքում, ապա հնարավորություն կունենանք ամբողջական պատկերը վերհանելու, քննարկումներ կազմակերպելու։ Ես հույս ունեմ, որ արդեն խաղաղության պայմաններում մենք կունենանք հնարավորություն հարևան երկրի հետ իրականացնելու անտառպահպանման աշխատանքներ սահմանամերձ հատվածներում»,– հայտարարեց նախարարը։
Հիշեցնենք՝ «Շիկահող» պետական արգելոցը Սյունիքի մարզի Խուստուփ լեռան հարավարևելյան և Մեղրու լեռնաշթղայի հյուսիսարևելյան լանջերին է՝ Ծավ և Շիկահող գետերի վերին ավազանում։ Այն ստեղծվել է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի` 1958 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ։
Արգելոցի տարածքը 12371.1 հա է։ Տարածքի մոտ 94 տոկոսն անտառածածկ է։ Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։
Հարավից այն սահմանակցում է «Արևիք» ազգային պարկին՝ Մեղրու լեռնաշղթայի ջրբաժանով, իսկ հյուսիս-արևմուտքից՝ Բաղացսարի և Խուստուփի լեռնաբազուկներին: Արգելոցի կանոնադրության համաձայն՝ այստեղ արգելվում է ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը։