00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցիները հատում են ծառերը, ռազմական ճանապարհներ կառուցում․ ահազանգում է Թաթոյանը

© Sputnik / Nelli Danielyan Շիկահող. արխիվային լուսանկար
Շիկահող. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2024
Շիկահող. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ներքին Հանդում կենսական խնդիր է խմելու ջրի հարցը․ մարդիկ շարունակում են գետի ջուր օգտագործել, քանի որ խմելու ջրի ակունքները մնացել են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված տարածքներում։
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik․ Վտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը։ Այս մասին ահազանգում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որի գլխավորած աշխատանքային խումբը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքում։
Թաթոյանը նշում է, որ Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հատվածում ՀՀ տարածքի մի մասի զավթումից հետո ադրբեջանական զինված ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածավալ ապօրինի հատումներ։
Ադրբեջանցիները զանգվածաբար հատել և շարունակում են հատել ծառերը զինվորական միջդիրքային և այլ ռազմական ճանապարհներ կառուցելու համար, այդ ճանապարհներով երթևեկում են մեծ մեքենաներ, տեղափոխվում է ծանր տեխնիկա։
Ըստ նախնական ուսումնասիրության՝ արդեն հատվել է մոտ 10,000 ծառ։ Բացի այն, որ «Շիկահող» արգելոցը վտանգված է, և Ներքին Հանդ գյուղի անմիջական հարող տարածքներում աճում են Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ բույսեր, նաև ծառահատումները և ծանր տեխնիկայի տեղափոխումը մի շարք այլ խնդիրներ են առաջ բերել։
«Այս ամենի հետևանքով մեծացել է սողանքների վտանգը, որն առաջացրել է լուրջ բնապահպանական խնդիրներ, նաև առկա է վայրի կենդանիների վերացման վտանգ։ Անկանոն ծառահատման և արմատահանման հետևանքով հողի մեջ ավելանում է ջրի պարունակությունը, հողը ծանրանում է` առաջացնելով սողանքներ»,- նշված է հայտարարության մեջ։
Բացի այդ, Ներքին Հանդում կենսական խնդիր է խմելու ջրի հարցը․ մարդիկ իրենց կենցաղային կարիքները հոգալու համար շարունակում են օգտագործել գետի ջուր. խմելու ջրի ակունքները մնացել են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներում։
Հետաքննությունը դեռ ավարտին չի հասցվել. Ասրյանը` Ներքին Հանդի դեպքի մասին
Ներքին Հանդում փաստահավաք աշխատանքները վերահաստատել են, որ այն հատվածներում, որտեղ ներխուժել են ադրբեջանցիները, գրեթե ամեն օր ականներ են պայթում։
«Ադրբեջանական մի քանի դիրքի հետ կապված կատարվեց հետազոտություն։ Պարզվեց, որ տեղադրված են ինչպես հակատանկային TM-57, այնպես էլ O3M-72 և ПMH-2 հակահետևակային ականներ։ TM-57 ականները տեղադրված են դիրքերից 70-80 մ հեռավորության վրա, իսկ հակահետևակային O3M-72 ականները տեղադրված են դիրքից մոտ 30 մ հեռավորության վրա, որի շարունակական վնասի շառավիղը 25 մ է, ПMH-2 ականները տեղադրված են դիրքերից 10-15 մ հեռավորության վրա»,- նշված է հայտարարության մեջ։
Ադրբեջանական օկուպացիան այստեղ այլ խնդիրներ են առաջ բերել․ Ներքին Հանդում մարդկանց հիմնական ապրուստի միջոց անասնապահությունը և խոզաբուծությունը վերացել են ոչ միայն արոտավայրերից զրկվելու, այլև ականների պայթյուններից կենդանիների սատկելու պատճառով։
Մարդիկ զրկված են Ներքին Հանդի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի ու գերեզմանատուն այցելելու հնարավորությունից, քանի որ դրանք ադրբեջանական օկուպացիայի ներքո են։ Մարդիկ ստիպված են հուղարկավորությունը կատարել Կապանի գերեզմանատանը։
Մարդիկ զրկվել են նաև այգիներից, վարելահողերից, խոտհարքներից։ Օրինակ՝ գյուղի բնակիչներից մեկը կորցրել է 700 հեկտարից ավելի հողատարածք, 400-ից ավելի բերքատու ծառ (արքայանարինջ, խնձոր, տանձ), որոնցից միայն արքայանարինջի տարեկան բերքը նախկինում կազմել է 5-6 տոննա։
Լրահոս
0