https://arm.sputniknews.ru/20260126/mkrtich-srbazann-anazatutjan-mej-e-qani-vor-katvoghikvosi-barekamn-e-tigran-abrahamjan-98128952.html
Մկրտիչ սրբազանն անազատության մեջ է, քանի որ կաթողիկոսի բարեկամն է. Տիգրան Աբրահամյան
Մկրտիչ սրբազանն անազատության մեջ է, քանի որ կաթողիկոսի բարեկամն է. Տիգրան Աբրահամյան
Sputnik Արմենիա
Տիգրան Աբրահամյանի խոսքով` իշխանությունն ուժային կառույցների միջոցով փորձում է միջամտել եկեղեցու ներքին հարցերին։ 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T16:32+0400
2026-01-26T16:32+0400
2026-01-26T16:32+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
տիգրան աբրահամյան
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96767575_0:0:1600:901_1920x0_80_0_0_2bfe844df435bb3d9ddd5578bb80197f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանքի տակ է, քանի որ ազգակցական կապ ունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Պատգամավորի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուժային կառույցների միջոցով փորձում է միջամտել եկեղեցու ներքին կանոնական հարցերին։ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակում, ըստ Աբրահամյանի, կարևոր է հանրային արձագանքը։«Այն մարդիկ, որոնք իրենց հանրային կարծիքը չեն բարձրաձայնում, պատարագներին և հոգևոր միջոցառումներին իրենց ներկայությամբ են ցույց տալիս իրենց աջակցությունը։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի առաջադրած խաղի, որտեղ բոլոր ուղղություններով շրջիկ խմբեր են աշխատում նույն մարդկանց դեմքերով, նույն բառապաշարով և նույն անբարո կեցվածքով։ Սա նաև հասարակության համար պարզորոշ ընտրության հնարավորություն է ստեղծում իրականում գնահատելու, թե ինչ է ասում կամ ինչպես է իրեն դրսևորում Հայ առաքելական եկեղեցին, և «նորոգման» անվան տակ ինչ է առաջադրում Նիկոլ Փաշինյանը»,– ասաց պատգամավորը։Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը մեկ ամսով երկարաձգեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96767575_148:0:1571:1067_1920x0_80_0_0_0fe73622c8480a2ba536bcc276055cdc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, տիգրան աբրահամյան, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
հայաստան, նիկոլ փաշինյան, տիգրան աբրահամյան, մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
Մկրտիչ սրբազանն անազատության մեջ է, քանի որ կաթողիկոսի բարեկամն է. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանի խոսքով` իշխանությունն ուժային կառույցների միջոցով փորձում է միջամտել եկեղեցու ներքին հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանքի տակ է, քանի որ ազգակցական կապ ունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հենց միայն կաթողիկոսի վրա ներգործելու համար իշխանությունը նրան պահում է անազատության մեջ։ Գիտե՞ք, որ նաև կաթողիկոսի այլ հարազատներ կան, որոնց վրա, բառի բուն իմաստով, գործ է սարքվել, և նրանք զրկվել են ազատությունից։ Այս դեպքում ևս աշխատում են կաթողիկոսի վրա ներգործելու այս իշխանության անարդյունք միջոցները։ Փաստն այն է, որ մարդիկ ազատության մեջ չեն, փաստ է, որ մարդկանց նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում, բայց իշխանության քայլերը շատ պրիմիտիվ են ու պարզ»,– ասաց Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուժային կառույցների միջոցով փորձում է միջամտել եկեղեցու ներքին կանոնական հարցերին։ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակում, ըստ Աբրահամյանի, կարևոր է հանրային արձագանքը։
«Այն մարդիկ, որոնք իրենց հանրային կարծիքը չեն բարձրաձայնում, պատարագներին և հոգևոր միջոցառումներին իրենց ներկայությամբ են ցույց տալիս իրենց աջակցությունը։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի առաջադրած խաղի, որտեղ բոլոր ուղղություններով շրջիկ խմբեր են աշխատում նույն մարդկանց դեմքերով, նույն բառապաշարով և նույն անբարո կեցվածքով։ Սա նաև հասարակության համար պարզորոշ ընտրության հնարավորություն է ստեղծում իրականում գնահատելու, թե ինչ է ասում կամ ինչպես է իրեն դրսևորում Հայ առաքելական եկեղեցին, և «նորոգման» անվան տակ ինչ է առաջադրում Նիկոլ Փաշինյանը»,– ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը մեկ ամսով
երկարաձգեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը։