00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն ՌԴ-ն կարող է զսպել ԱՄՆ-ի նկրտումները, այդ թվում՝ Հարավային Կովկասում. Դուդակով

© Photo : Фонд ГорчаковаՄալեկ Դուդակով
Մալեկ Դուդակով - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2026
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա ռադիոյի եթերում մեկնաբան Արման Վանեսքեհյանի հեղինակային՝ «Իրականում»հաղորդման ժամանակ ռուսաստանցի ամերիկագետ Մալեկ Դուդակովը կարծիք է հայտնել, որ Թրամփն արդեն համոզվել է՝ հեռավոր հակամարտությունները առանց բանակի հաշտեցնելն իր մոտ չի ստացվում։ Այս միտումը շուտով կդրսևորվի նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում և այսպես կոչված «Թրամփի ուղու» հարցում։

Թրամփին շտապ անհրաժեշտ են աշխարհաքաղաքական հաղթանակներ ու ձեռքբերումներ

«Թրամփը խոսում էր այն մասին, որ Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտին է, ՌԴ նախագահի ազդեցության գոտին, որ այնտեղ երկար ժամանակ հակամարտություններ են եղել, որոնք լուծել չէր հաջողվում։ Իսկ հետո հավելեց, թե ինքը շատ արագ կարողացավ ներգրավվել այդ ամենի մեջ և իբր արագ լուծել։ Այս հայտարարության էությունը պետք է այսպես հասկանալ՝ թեև սա իմ ազդեցության ոլորտը չէ, բայց նույնիսկ այստեղ ինձ հաջողվում է անել ավելին, քան նրանց, ում ազդեցության գոտին է այս տարածաշրջանը»,-մեկնաբանում է ամերիկագետը։
Իրականում, ըստ փորձագետի, բոլորին պարզ է, որ Թրամփին ամենևին չի հաջողվել վերջնականապես լուծել այն հակամարտությունները, որոնց մասին նա այդքան հաճախ խոսում է. խոսքը նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակի մասին է։ «Սակայն Թրամփն ինքը դեռ բազմիցս կխոսի այդ մասին՝ որպես այն ութ կամ ինը պատերազմներից մեկի, որոնք նա իբր կարողացել է դադարեցնել»,- համոզված է Դուդակովը։
Նա խորհուրդ է տալիս այս ամենն ընկալել առաջին հերթին այն պրիզմայով, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ, որոնք կայանալու են արդեն այս տարի, Թրամփը ձգտում է համաշխարհային թատերաբեմում հնարավորին լուրջ աշխարհաքաղաքական հաղթանակներ ցուցադրել։ Մալեկ Դուդակովի խոսքով՝ դա անհրաժեշտ է ներքին ճգնաժամի հետևանքները ինչ-որ կերպ մեղմելու համար։

Գրենլանդիան ԱՄՆ նախագահի համար առաջին հերթին խորհրդանշական բնույթ ունի

«Այժմ մենք ականատես ենք լինում ՆԱՏՕ-ի ներսում ամենալուրջ ճգնաժամին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրա ստեղծման օրվանից ի վեր,- պնդում է փորձագետը,-ԱՄՆ-ն մեծացնում է ճնշումը եվրոպացիների վրա։ Ըստ երևույթին, Թրամփի թիմը շատ է ուզում վերահսկողություն ստանալ Գրենլանդիայի նկատմամբ։ Այս հակամարտության մեջ միանգամից մի քանի կողմ կարելի է թվարկել։ Եվ խնդիրն ամենևին միայն բնական հանածոները չեն, թեև դա շատ հաճախ է հիշատակվում»։
Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողությունը, ըստ քաղաքագետի, ամերիկացիների համար առաջին հերթին ռազմակայաններ կառուցելու հնարավորություն է, թեև ԱՄՆ-ն այդ հնարավորությունն առանց այդ էլ ունի։ Թրամփի համար Գրենլանդիայի հարցը շատ կարևոր խորհրդանշական բնույթ ունի։ Նա ձգտում է հենց 2026 թվականին, երբ Ամերիկան նշում է մեծ հոբելյանը՝ անկախության 250-ամյակը, ցույց տալ, որ իր երկիրը վերադարձնում է երբեմնի հզորությունը և երկար տարիների ընթացքում առաջին անգամ տարածքային առումով ընդլայնվում է։
«Եվրոպացիները, իհարկե, կտրուկ դեմ են իրադարձությունների նման զարգացմանը։ Կտրուկ դեմ են նաև քաղաքական գործիչները և հենց Գրենլանդիայի բնակիչները։ Ավելին, հենց Միացյալ Նահանգների ներսում էլ այժմ լուրջ պառակտում է նկատվում,- իրավիճակը վերլուծում է ամերիկագետը։- Ամերիկացիների մեծամասնությունը բավականին բացասական է ընկալում կղզին գնելու կամ զավթելու գաղափարը։ Բայց Թրամփն անդադար առաջ է հրելու այս թեման, չէ՞ որ այս տարի նրան սպասվում է լուրջ փորձություն՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ»։

Չի բացառվում, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև «կնճիռը» լուծվի Ղրիմի սցենարով

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Եվրամիության հարաբերություններին, ապա մենք հիմա շատ բարդ իրավիճակի ենք ականատես լինում։ Ընդ որում՝ երկու կողմերի համար բարդ։ Ե՛վ ամերիկացիները, և՛ եվրոպացիները մի տեսակ ռազմավարական փակուղի են մտել։ ԱՄՆ-ն շատ է ուզում ստանալ Գրենլանդիան, բայց չի պատկերացնում, թե ինչպես դա կարելի է անել։ Ռազմական գործողություն նրանք հազիվ թե կազմակերպեն, իսկ ուղղակի գնել կղզին, ինչպես թույլատրելի էր 19-րդ դարում, պարզապես չի ստացվի՝ ժամանակներն այլ են, դարաշրջանն այլ է»,- ասում է քաղաքագետը։
Իրականում, Դուդակովի խոսքով, Թրամփը ենթադրում է, որ տեղի բնակչությունն ի վերջո կաջակցի իր այդ մտահղացմանը և իր իշխանություններին կհամոզի ազատ ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել։ «Կարելի է նույնիսկ հանրաքվե անցկացնել։ Այսինքն՝ արդյունքում ամեն ինչ կարող էր լուծվել Ղրիմի սցենարի նման։ Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ հասարակական կարծիքը ամենևին Թրամփի կողմից չէ։ Իսկ նրա թիմը, իմ կարծիքով, դեռ չի կողմնորոշվել՝ որ ուղղությամբ զարգացնել իրավիճակը»։
Եվրոպայի նկատմամբ խիստ, նույնիսկ դաժան սակագներ են սահմանում, և սա եվրոպացիների նկատմամբ բացահայտ շանտաժ է։ Նրանք բոլորովին չեն ուզում զիջումների գնալ, սակայն ԱՄՆ նախագահը որոշակի պայմաններ է դնում, որոնք հետևյալ տեսքն ունեն. եթե դուք ինքներդ ինձ համար որոշակի ճանապարհ չգտնեք, թե ինչպես եք օրինական հիմքով Գրենլանդիան ինձ հանձնելու, ապա այդ սակագները կսկսեն գործել և կհանգեցնեն եվրոպական տնտեսության կտրուկ անկման։

Հենց Ռուսաստանը կկարողանա հավասարակշռել ԱՄՆ-ի կայսերական նկրտումները

Եվրոպացիները հիմա համաշխարհային աշխարհաքաղաքական ասպարեզում սկսում են որոշակի քայլեր անել՝ ի հեճուկս Թրամփի։ Վերջերս մեծ գործարք կնքեցին ԵՄ-ի և Լատինական Ամերիկայի երկրների միջև։ Դուդակովը համոզված է, որ այս տարի մենք ականատես կլինենք ԵՄ երկրների և Հնդկաստանի միջև շփումների ակտիվացմանը և Եվրամիության ու Չինաստանի միջև բանակցային գործընթացի վերսկսմանը։ Բացի այդ, փորձագետը չի բացառում, որ եվրոպացիներից ոմանք կփորձեն վերագործարկել հարաբերությունները Իրանի հետ։
«Դե, և ամենակարևորը. Եվրոպայում որոշակի, ընդ որում՝ ոչ վերջին տեղում գտնվող քաղաքական ուժեր սկսում են գիտակցել, որ առանց Ռուսաստանի հնարավոր չի լինի հաղթահարել ԱՄՆ-ի կայսերական նկրտումները,- պնդում է Դուդակովը։- Հենց նա պետք է հավասարակշռի ամերիկյան «բազեների» ճնշումը Հին աշխարհում։ Այնպես որ, երկարաժամկետ հեռանկարում մենք, այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում կտեսնենք, բայց դա չի լինի վաղը կամ մյուս օրը»։ Նույն միտումը, ի դեպ, փորձագետը տեսնում է նաև Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններում։
Թրամփը, քաղաքագետի խոսքով, արդեն համոզվել է, որ հեռավոր հակամարտությունները առանց բանակի հաշտեցնելն իր մոտ այնքան էլ չի ստացվում։ Դուդակովը օրինակ է բերում Թաիլանդ-Կամբոջա, Ռուանդա-Կոնգո հակամարտությունները։
Փորձագետի կարծիքով՝ նույն միտումը մենք շուտով կտեսնենք թե՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում, թե՛ այսպես կոչված «Թրամփի ուղու» հարցում։ Նա կարծում է, որ Թրամփը զորքեր չի ուղարկի ԱՄՆ-ից հեռու գտնվող տարածաշրջան, իսկ Հարավային Կովկասում միայն մասնավոր ռազմական ընկերության ուժերով անվտանգությունն ապահովելը (TRIPP նախագծի իրականացման դեպքում) հազիվ թե իրատեսական լինի։
Լրահոս
0