https://arm.sputniknews.ru/20260126/meknarkel-e-aragatsvotni-temi-arajnvord-mkrtich-episkvopvos-prvoshjani-gvortsvov-datakan-arajin-nisty-98106163.html
Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը
Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը
Sputnik Արմենիա
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը։ 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T12:56+0400
2026-01-26T12:56+0400
2026-01-26T14:02+0400
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան
տեր գարեգին արսենյան
դատ
դատարան
հոգևորական
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98106283_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fe219cf19feacffdd2d490d5860d5949.jpg
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը։Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ դատարանի դահլիճում են սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։Դատին ներկա են նաև Արագածոտնի թեմի կարգալույծ քահանաներ Ստեփան Ասատրյանը (նախկինում` տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (տեր Թադե), որոնք և հայց են ներկայացրել բարձրաստիճան հոգևորականների դեմ։Հիշեցնենք` 2025 թ. հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի նախկին քահանա Ստեփան Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98106283_20:0:1460:1080_1920x0_80_0_0_a00196e2e8eab9ba04e8fe20474ae4b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, տեր գարեգին արսենյան, դատ, դատարան, հոգևորական
մկրտիչ եպիսկոպոս պռոշյան, տեր գարեգին արսենյան, դատ, դատարան, հոգևորական
Մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը
12:56 26.01.2026 (Թարմացված է: 14:02 26.01.2026) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական առաջին նիստը։
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ դատարանի դահլիճում են սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Դատին ներկա են նաև Արագածոտնի թեմի կարգալույծ քահանաներ Ստեփան Ասատրյանը (նախկինում` տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (տեր Թադե), որոնք և հայց են ներկայացրել բարձրաստիճան հոգևորականների դեմ։
Հիշեցնենք` 2025 թ. հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները
խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ
3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի նախկին քահանա
Ստեփան Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։