https://arm.sputniknews.ru/20260126/khaghaghutjan-khvorhurd-te-mak-i-ajlyntranq-verlutsabany-trampi-irakan-npatakneri-masin-98116357.html
Խաղաղության խորհո՞ւրդ, թե՞ ՄԱԿ-ի այլընտրանք․ վերլուծաբանը՝ Թրամփի իրական նպատակների մասին
Խաղաղության խորհո՞ւրդ, թե՞ ՄԱԿ-ի այլընտրանք․ վերլուծաբանը՝ Թրամփի իրական նպատակների մասին
Sputnik Արմենիա
Պողոսյանի խոսքով՝ ցանկացած պետություն ինքն իրեն հարց է տալիս՝ ինչո՞ւ պետք է միանա մի կազմակերպության, որտեղ նախագահն ի սկզբանե ցմահ է և որը ստեղծվում է ոչ մի... 26.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-26T14:32+0400
2026-01-26T14:32+0400
2026-01-26T14:33+0400
բենիամին պողոսյան
խաղաղության խորհուրդ
դոնալդ թրամփ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98013726_0:149:2847:1750_1920x0_80_0_0_1ef376218d158960d02955f958fde243.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Խաղաղության խորհուրդը, որը սկզբում նախատեսված էր բացառապես Գազայի խնդրով զբաղվելու համար, այսօր Թրամփը փորձում է վերածել նոր միջազգային կառույցի, նույնիսկ՝ այլընտրանք ՄԱԿ-ին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը՝ խոսելով Թրամփի նախաձեռնությամբ ստեղծվող կառույցի իրական նպատակների մասին։Հունվարի 22-ին Դավոսում Թրամփը և ևս 18 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ստորագրել են Գազայի հարցով Խաղաղության խորհրդի կանոնադրությունը: ԵՄ երկրներից նախաձեռնությանը միացել են միայն Հունգարիան և Բուլղարիան։Քաղաքագետը հիշեցնում է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի համաձայն՝ այս Խաղաղության խորհուրդը պետք է ունենար գործունեության հստակ ժամկետ և ավարտ՝ գործելով մինչև 2027 թվականի վերջը, այսինքն՝ երկու տարի։ Սակայն Թրամփը, օգտագործելով այդ որոշումը, փորձում է այն վերածել բոլորովին այլ՝ գլոբալ քաղաքական ազդեցության գործիքի, որտեղ նա գրեթե թագավորական լիազորություններով է և իրեն նշանակել է այդ կազմակերպության ցմահ նախագահ։«Եթե ուսումնասիրենք այդ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, այնտեղ Գազայի մասին ընդհանրապես ոչինչ չկա, ժամկետների մասին ոչինչ չկա, և հսկայական լիազորություններ են տրված կազմակերպության նախագահին՝ Թրամփին։ Առանց նրա հաստատման որևէ որոշում չի կարող ընդունվել, նա փաստացի ունի վետոյի իրավունք։ Ավելին, փաստաթղթում նշված է, որ նախագահը կարող է փոխվել միայն կամավոր հրաժարականի դեպքում, բայց նույնիսկ այդ դեպքում հաջորդ նախագահը պետք է նշանակվի գործող նախագահի կողմից։ Այսինքն՝ Թրամփը տեսականորեն կարող է ցմահ լինել այդ կազմակերպության նախագահ՝ նույնիսկ ԱՄՆ նախագահի պաշտոնը թողնելուց հետո։ Եթե խոսենք բիզնես լեզվով՝ ստեղծվում է մի կազմակերպություն, որտեղ Թրամփը դառնում է տնօրենների խորհրդի նախագահ գրեթե անսահմանափակ լիազորություններով և բաժնեթղթերի վերահսկիչ փաթեթով», -նշեց Պողոսյանը։Այս իրավիճակում, ըստ նրա, պատահական չէ, որ ազդեցիկ պետություններից շատերը չեն միացել այդ կազմակերպությանը, քանի որ փորձում են նախ հասկանալ՝ ի՞նչ է իրականում այս կառույցը։ Եվ դա զարմանալի չէ։Իսկ այն 18 երկրների ղեկավարները, որոնք որոշել են միանալ Թրամփի նախաձեռնությանը, Sputnik Արմենիայի զրուցակցի խոսքով, նրանք են, որոնք այս պահի դրությամբ պատրաստ են ասել ցանկացած բան, ինչ Թրամփն է ասում կամ ինչ-որ ակնկալիքներից, կամ ինչ-որ վախերից ելնելով։ Ինչ վերաբերում է Թրամփի ակնկալիքներին՝ քաղաքագետի մոտ տպավորություն է, որ Թրամփը փորձում է ապահովել իր համար էական միջազգային ու ցմահ դիրք։ Չի բացառավում նաև, որ նա դա դիտարկում է որպես պաշտպանություն հնարավոր ապագա քրեական հետապնդումներից, եթե 2028-ին դեմոկրատները վերադառնան իշխանության, ինչպես նաև որոշ առումով բավարարում է իր հավակնությունները։Պողոսյանի գնահատմամբ՝ ներկայում միջազգային հարաբերությունները բարձրագույն մակարդակում անհասկանալի շոուի է վերածվել։ ԵՄ–ն փորձում է փրկել դիմագիծը, բայց ուշ է. միջազգայնագետը` Թրամփի ծրագիրը մերժելու մասին«Մենք տեսնում ենք, որ բոլորը քծնում և սիրաշահում են նախագահ Թրամփին՝ մտքում գուցե նրան հայհոյելով, բայց ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Թրամփը ցերեկը հայտարարում է, որ Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների կազմում, հակառակ պարագայում մաքսատուրքեր պիտի կիրառի, մի քանի ժամ հետո ասում է, որ մաքսատուրքեր չի կիրառի։ Իսկ վաղ առավոտյան կարող է ասել, որ ինքը նորից մաքսատուրքեր է կիրառում։ Կամ երեկոյան Զելենսկին քննադատում է եվրոպացիներին, վաղը առավոտյան եվրոպացիներին հանդիպելուց հետո կասի, որ նրանք աշխարհի ամենալավ մարդիկ են»։Ներկայիս համաշխարհային առաջնորդները 24 ժամվա ընթացքում 24 անգամ կարող են տարբեր հակադիր կարծիք հնչեցնել, եզրափակեց Պողոսյանը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98013726_158:0:2689:1898_1920x0_80_0_0_28f97da90e93a032b902fdc6782f6256.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բենիամին պողոսյան, խաղաղության խորհուրդ, դոնալդ թրամփ, ամն
բենիամին պողոսյան, խաղաղության խորհուրդ, դոնալդ թրամփ, ամն
Խաղաղության խորհո՞ւրդ, թե՞ ՄԱԿ-ի այլընտրանք․ վերլուծաբանը՝ Թրամփի իրական նպատակների մասին
14:32 26.01.2026 (Թարմացված է: 14:33 26.01.2026) Պողոսյանի խոսքով՝ ցանկացած պետություն ինքն իրեն հարց է տալիս՝ ինչո՞ւ պետք է միանա մի կազմակերպության, որտեղ նախագահն ի սկզբանե ցմահ է և որը ստեղծվում է ոչ մի բանի հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի - Sputnik. Խաղաղության խորհուրդը, որը սկզբում նախատեսված էր բացառապես Գազայի խնդրով զբաղվելու համար, այսօր Թրամփը փորձում է վերածել նոր միջազգային կառույցի, նույնիսկ՝ այլընտրանք ՄԱԿ-ին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը՝ խոսելով Թրամփի նախաձեռնությամբ ստեղծվող կառույցի իրական նպատակների մասին։
Հունվարի 22-ին Դավոսում Թրամփը և ևս 18 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի,
ստորագրել են Գազայի հարցով Խաղաղության խորհրդի կանոնադրությունը: ԵՄ երկրներից նախաձեռնությանը միացել են միայն Հունգարիան և Բուլղարիան։
Քաղաքագետը հիշեցնում է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի համաձայն՝ այս Խաղաղության խորհուրդը պետք է ունենար գործունեության հստակ ժամկետ և ավարտ՝ գործելով մինչև 2027 թվականի վերջը, այսինքն՝ երկու տարի։ Սակայն Թրամփը, օգտագործելով այդ որոշումը, փորձում է այն վերածել բոլորովին այլ՝ գլոբալ քաղաքական ազդեցության գործիքի, որտեղ նա գրեթե թագավորական լիազորություններով է և իրեն նշանակել է այդ կազմակերպության ցմահ նախագահ։
«Եթե ուսումնասիրենք այդ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, այնտեղ Գազայի մասին ընդհանրապես ոչինչ չկա, ժամկետների մասին ոչինչ չկա, և հսկայական լիազորություններ են տրված կազմակերպության նախագահին՝ Թրամփին։ Առանց նրա հաստատման որևէ որոշում չի կարող ընդունվել, նա փաստացի ունի վետոյի իրավունք։ Ավելին, փաստաթղթում նշված է, որ նախագահը կարող է փոխվել միայն կամավոր հրաժարականի դեպքում, բայց նույնիսկ այդ դեպքում հաջորդ նախագահը պետք է նշանակվի գործող նախագահի կողմից։ Այսինքն՝ Թրամփը տեսականորեն կարող է ցմահ լինել այդ կազմակերպության նախագահ՝ նույնիսկ ԱՄՆ նախագահի պաշտոնը թողնելուց հետո։ Եթե խոսենք բիզնես լեզվով՝ ստեղծվում է մի կազմակերպություն, որտեղ Թրամփը դառնում է տնօրենների խորհրդի նախագահ գրեթե անսահմանափակ լիազորություններով և բաժնեթղթերի վերահսկիչ փաթեթով», -նշեց Պողոսյանը։
Այս իրավիճակում, ըստ նրա, պատահական չէ, որ ազդեցիկ պետություններից շատերը չեն միացել այդ կազմակերպությանը, քանի որ փորձում են նախ հասկանալ՝ ի՞նչ է իրականում այս կառույցը։ Եվ դա զարմանալի չէ։
«Ցանկացած պետություն ինքն իրեն հարց է տալիս՝ ինչո՞ւ պետք է միանա մի կազմակերպության, որը ստեղծվում է ոչ մի բանի հիման վրա։ Վերցրել են ՄԱԿ անվտանգության խորհուրդը, խնձորից ավտոմեքենա են սարքել. ինչո՞ւ պետք է դառնա մի կազմակերպության անդամ, որտեղ նախագահն ի սկզբանե ցմահ է, միապետության և թագավորության տպավորություն է ստեղծվում»,-նշում է վերլուծաբանը։
Իսկ այն 18 երկրների ղեկավարները, որոնք որոշել են միանալ Թրամփի նախաձեռնությանը, Sputnik Արմենիայի զրուցակցի խոսքով, նրանք են, որոնք այս պահի դրությամբ պատրաստ են ասել ցանկացած բան, ինչ Թրամփն է ասում կամ ինչ-որ ակնկալիքներից, կամ ինչ-որ վախերից ելնելով։
Ինչ վերաբերում է Թրամփի ակնկալիքներին՝ քաղաքագետի մոտ տպավորություն է, որ Թրամփը փորձում է ապահովել իր համար էական միջազգային ու ցմահ դիրք։ Չի բացառավում նաև, որ նա դա դիտարկում է որպես պաշտպանություն հնարավոր ապագա քրեական հետապնդումներից, եթե 2028-ին դեմոկրատները վերադառնան իշխանության, ինչպես նաև որոշ առումով բավարարում է իր հավակնությունները։
Պողոսյանի գնահատմամբ՝ ներկայում միջազգային հարաբերությունները բարձրագույն մակարդակում անհասկանալի շոուի է վերածվել։
«Մենք տեսնում ենք, որ բոլորը քծնում և սիրաշահում են նախագահ Թրամփին՝ մտքում գուցե նրան հայհոյելով, բայց ամեն ինչ շատ արագ է փոխվում։ Թրամփը ցերեկը հայտարարում է, որ Գրենլանդիան պետք է լինի Միացյալ Նահանգների կազմում, հակառակ պարագայում մաքսատուրքեր պիտի կիրառի, մի քանի ժամ հետո ասում է, որ մաքսատուրքեր չի կիրառի։ Իսկ վաղ առավոտյան կարող է ասել, որ ինքը նորից մաքսատուրքեր է կիրառում։ Կամ երեկոյան Զելենսկին քննադատում է եվրոպացիներին, վաղը առավոտյան եվրոպացիներին հանդիպելուց հետո կասի, որ նրանք աշխարհի ամենալավ մարդիկ են»։
Ներկայիս համաշխարհային առաջնորդները 24 ժամվա ընթացքում 24 անգամ կարող են տարբեր հակադիր կարծիք հնչեցնել, եզրափակեց Պողոսյանը։