https://arm.sputniknews.ru/20260122/trampy-dardzav-khaghaghutjan-khvorhrdi-nakhagah-pashinjany-himnadirneric-mekn-e-98011252.html
Թրամփը դարձավ Խաղաղության խորհրդի նախագահ. Փաշինյանը հիմնադիրներից մեկն է
Թրամփը դարձավ Խաղաղության խորհրդի նախագահ. Փաշինյանը հիմնադիրներից մեկն է
Sputnik Արմենիա
Ըստ առկա տեղեկությունների՝ 1 մլրդ դոլարից ավելի անդամավճարը պարտադիր է նորաստեղծ խորհրդի մշտական անդամների համար։ 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T14:57+0400
2026-01-22T14:57+0400
2026-01-22T15:37+0400
տեսանյութեր
տեսանյութ
դոնալդ թրամփ
խաղաղության խորհուրդ
գազայի հատված
պաղեստին
դավոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98010598_0:0:1281:720_1920x0_80_0_0_6df077ebdc2c54ff2b9d3fe531190fae.jpg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ հայտարարելով դրա ստեղծման մասին։ Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ ԱՄՆ նախագահն ասել է, որ այս կազմակերպության կազմում ուզում է տեսնել «իրական իշխանություն և ազդեցություն ունեցող» առաջնորդների, այլ ոչ թե «քաղաքականության մեջ նորածինների»։ Թրամփը հայտարարել է, որ Պուտինը համաձայնել է լինել խորհրդի կազմում։«Նա ոչ ոքի պետք չէ և շուտով հեռանալու է». Թրամփը՝ Մակրոնի մասին«Հենց որ այս Խաղաղության խորհուրդը վերջնականապես ձևավորվի, մենք կկարողանանք անել փաստացի ինչ ցանկանանք։ Մենք դա ՄԱԿ-ի հետ համատեղ ենք անելու»,-Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է Թրամփը։Նա նշել է, որ Խաղաղության խորհրդի փոխգործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության հետ կարող է հակամարտությունների գլոբալ կարգավորման եզակի ձևաչափ ստեղծել։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր պաղեստինցի ժողովրդին աջակցելու նպատակով Խաղաղության խորհրդին 1 մլրդ դոլար հատկացնելու պատրաստակամության մասին։ Ըստ առկա տեղեկությունների՝ այդպիսի անդամավճարը պարտադիր է նորաստեղծ խորհրդի մշտական անդամների համար։Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը
գազայի հատված
պաղեստին
դավոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98010598_108:0:1068:720_1920x0_80_0_0_04d27d19d803f1338eda5de99bfabbd1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, դոնալդ թրամփ, խաղաղության խորհուրդ, գազայի հատված, պաղեստին, դավոս
տեսանյութեր, տեսանյութ, видео, դոնալդ թրամփ, խաղաղության խորհուրդ, գազայի հատված, պաղեստին, դավոս
Թրամփը դարձավ Խաղաղության խորհրդի նախագահ. Փաշինյանը հիմնադիրներից մեկն է
14:57 22.01.2026 (Թարմացված է: 15:37 22.01.2026) Ըստ առկա տեղեկությունների՝ 1 մլրդ դոլարից ավելի անդամավճարը պարտադիր է նորաստեղծ խորհրդի մշտական անդամների համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ հայտարարելով դրա ստեղծման մասին։ Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
ԱՄՆ նախագահն ասել է, որ այս կազմակերպության կազմում ուզում է տեսնել «իրական իշխանություն և ազդեցություն ունեցող» առաջնորդների, այլ ոչ թե «քաղաքականության մեջ նորածինների»։ Թրամփը հայտարարել է, որ Պուտինը համաձայնել է լինել խորհրդի կազմում։
«Հենց որ այս Խաղաղության խորհուրդը վերջնականապես ձևավորվի, մենք կկարողանանք անել փաստացի ինչ ցանկանանք։ Մենք դա ՄԱԿ-ի հետ համատեղ ենք անելու»,-Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է Թրամփը։
Նա նշել է, որ Խաղաղության խորհրդի փոխգործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության հետ կարող է հակամարտությունների գլոբալ կարգավորման եզակի ձևաչափ ստեղծել։
«ՄԱԿ-ն ահռելի պոտենցիալ ունի։ Եվ ես կարծում եմ, որ Խաղաղության խորհրդի՝ այստեղ հավաքած մարդկանց և Միավորված ազգերի կազմակերպության համադրությունը կարող է իսկապես եզակի մի բան դառնալ աշխարհի համար՝ ամբողջ աշխարհի, ոչ թե միայն ԱՄՆ-ի։ Մենք պատրաստվում ենք խաղաղություն հաստատել ողջ աշխարհում, և, Աստված վկա, դա մեծ ժառանգություն կլինի բոլորիս համար»,-հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր պաղեստինցի ժողովրդին աջակցելու նպատակով Խաղաղության խորհրդին 1 մլրդ դոլար հատկացնելու պատրաստակամության մասին։ Ըստ առկա տեղեկությունների՝ այդպիսի անդամավճարը պարտադիր է նորաստեղծ խորհրդի մշտական անդամների համար։