00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուլտրա-սի՝ Օլիմպիադայում. Էնբերտը՝ Իտալիայում Ադելիա Պետրոսյանի շանսերի մասին

© AP Photo / Mahesh Kumar A.Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2026
Բաժանորդագրվել
Խոսելով տղամարդկանց մենասահքի մասին՝ Էնբերտը խորհուրդ է տվել հապշտապ եզրակացություններ չանել հօգուտ Օլիմպիադայի ֆավորիտ ամերիկացի Իլյա Մալինինի:
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ալեքսանդր Էնբերտը հույս է հայտնել, որ Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը 2026 թվականի Օլիմպիական խաղերում կկարողանա մի քանի ուլտրա-սի տարր կատարել:
Պետրոսյանը Ռուսաստանի միակ ներկայացուցիչը կլինի կանանց մենասահքում Իտալիայում Օլիմպիական խաղերի ժամանակ: Մրցաշրջանների արանքում գեղասահորդուհին լուրջ վնասվածք էր ստացել, բայց դեկտեմբերին կայացած Ռուսաստանի առաջնությանն ընդառաջ վերականգնել էր բարդագույն տարրերը՝ եռակի աքսելը և քառակի տուլուպը:
«Հույս ունեմ, որ Օլիմպիադայում Ադելիայի կատարմամբ մի քանի ուլտրա-սի տարր կտեսնենք, դա նրան լուրջ մրցակցային առավելություն կտա: Ռուսաստանի առաջնությունը Խաղերին նախապատրաստվելու փուլ էր, ուստի այնտեղ մարզավիճակի գագաթնակետ չէին էլ սպասում: Դեկտեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում ծրագիրը, ակնհայտորեն, կբարդանա»,-ասել է Էնբերտը լրագրողներին «Մոսկվայի սպորտի ձմեռային օր» միջոցառման ժամանակ:
Նա նաև նշել է, որ առաջին վարժասահքում հանդես գալը Պետրոսյանի համար խնդիր չպետք է դառնա: Նրա խոսքով՝ Ադելիան, չնայած տարիքին, արդեն լուրջ մրցակցային ուղի է անցել, հաղթել է Ռուսաստանի առաջնություններում և Գրան պրիի փուլերում, իսկ սկզբում մեկնարկելը կարող է նույնիսկ հեշտացնել խնդիրը:
Խոսելով տղամարդկանց մենասահքի մասին՝ Էնբերտը խորհուրդ է տվել հապշտապ եզրակացություններ չանել հօգուտ Օլիմպիադայի ֆավորիտի՝ ամերիկացի Իլյա Մալինինի:
«Այո՛, Մալինինն օբյեկտիվորեն մյուսներից ուժեղ է, բայց սպորտն անկանխատեսելի է: Մենք տեսել ենք մրցաշարեր, որտեղ նա առաջատար չէր կարճ ծրագրից հետո: Նյարդեր, ճնշում, ամեն ինչ հնարավոր է»,-նշել է նա:
Էնբերտի կարծիքով՝ Մալինինին իրական մրցակից կարող է լինել Ռուսաստանի չեմպիոն Պյոտր Գումեննիկը:
«Նա մրցաշրջանը շատ կայուն և վստահ է անցկացնում: Նա աշխարհի ամենալավ տեխնիկա ունեցող գեղասահորդներից մեկն է և իսկապես կարող է պայքարել ամենաբարձր տեղերի համար»,-ընդգծել է մասնագետը:
Լրահոս
0