https://arm.sputniknews.ru/20260125/ukrainaji-zinuzhy-1-orum-belgvorvodi-marzi-ughghutjamb-aveli-qan-60-ats-e-ardzakel-marzpet-98083435.html
Ուկրաինայի զինուժը 1 օրում Բելգորոդի մարզի ուղղությամբ ավելի քան 60 ԱԹՍ է արձակել․ մարզպետ
Ուկրաինայի զինուժը 1 օրում Բելգորոդի մարզի ուղղությամբ ավելի քան 60 ԱԹՍ է արձակել․ մարզպետ
Sputnik Արմենիա
Մարզպետը նեկայացրել է, թե ինչ հետևանքներ է ունեցել ուկրաիանական հարձակումը։ 25.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-25T13:15+0400
2026-01-25T13:15+0400
2026-01-25T13:17+0400
բելգորոդ
ուկրաինա
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/11/93549205_0:578:1500:1422_1920x0_80_0_0_ce076167cb37ee0a4dba513048da3213.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ուկրաինական զինուժը վերջին մեկ օրվա ընթացքում Բելգորոդի մարզի ուղղությամբ ավելի քան 60 անօդաչու թռչող սարք է արձակել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։ՀՕՊ–ն այս գիշեր 52 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆՆրա տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի հարվածների տակ են հայտնվել մարզի 35 բնակավայրեր։ Արձակվել է 53 արկ և արձանագրվել է 64 ԱԹՍ-ի հարձակում, որոնցից 31-ը խոցվել և ճնշվել են։ Տուժել է մեկ խաղաղ բնակիչ։ Նշված ժամանակահատվածում վնասվել է 1 բազմաբնակարան շենք, ենթակառուցվածքային 2 օբյեկտ, 11 մասնավոր տուն, էներգետիկ օբյեկտներ, 1 սոցիալական օբյեկտում և 24 տրանսպորտային միջոց։«Շեբեկինոյի շրջանում Շեբեկինո քաղաքը, Բոլշետրոիցկոյե, Բուլանովկա, Զիբորովկա, Մեշկովոյե, Նովայա Տավոլժանկա և Տերեզովկա գյուղերը հարձակման են ենթարկվել 28 անօդաչուների կողմից, որոնցից 15-ն ճնշվել և խոցվել են։ Շեբեկինո քաղաքում դրոնի պայթյունի հետևանքով տուժել է մեկ խաղաղ բնակիչ։ Կինը տեղափոխվել է հիվանդանոց»,-գրել է Գլադկովը Telegram-ում։Նա հավելել է, որ Բելգորոդի ուղղությամբ արձակվել է 24 զինամթերք, Գրայվորոնի և Կրասնայա Յարուգայի շրջանների ուղղությամբ՝ 29 արկ և 15 անօդաչու, որոնցից 3-ը խոցվել և ճնշվել են։ Մարզի ղեկավարի խոսքով՝ Բելգորոդի և Բորիսովկայի շրջանները հարձակման են ենթարկվել 13 ԱԹՍ-ների կողմից, որոնցից 8-ը խոցվել և ճնշվել են, իսկ Վալույկիի և Վոլոկոնովկայի շրջանները՝ 8 անօդաչուների կողմից, որոնցից 5-ը ճնշվել և խոցվել են։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/11/93549205_0:438:1500:1563_1920x0_80_0_0_05a9f13b4a2452df3e6004e8900021e1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
բելգորոդ, ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
Ուկրաինայի զինուժը 1 օրում Բելգորոդի մարզի ուղղությամբ ավելի քան 60 ԱԹՍ է արձակել․ մարզպետ
13:15 25.01.2026 (Թարմացված է: 13:17 25.01.2026) Մարզպետը նեկայացրել է, թե ինչ հետևանքներ է ունեցել ուկրաիանական հարձակումը։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ուկրաինական զինուժը վերջին մեկ օրվա ընթացքում Բելգորոդի մարզի ուղղությամբ ավելի քան 60 անօդաչու թռչող սարք է արձակել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի հարվածների տակ են հայտնվել մարզի 35 բնակավայրեր։ Արձակվել է 53 արկ և արձանագրվել է 64 ԱԹՍ-ի հարձակում, որոնցից 31-ը խոցվել և ճնշվել են։ Տուժել է մեկ խաղաղ բնակիչ։ Նշված ժամանակահատվածում վնասվել է 1 բազմաբնակարան շենք, ենթակառուցվածքային 2 օբյեկտ, 11 մասնավոր տուն, էներգետիկ օբյեկտներ, 1 սոցիալական օբյեկտում և 24 տրանսպորտային միջոց։
«Շեբեկինոյի շրջանում Շեբեկինո քաղաքը, Բոլշետրոիցկոյե, Բուլանովկա, Զիբորովկա, Մեշկովոյե, Նովայա Տավոլժանկա և Տերեզովկա գյուղերը հարձակման են ենթարկվել 28 անօդաչուների կողմից, որոնցից 15-ն ճնշվել և խոցվել են։ Շեբեկինո քաղաքում դրոնի պայթյունի հետևանքով տուժել է մեկ խաղաղ բնակիչ։ Կինը տեղափոխվել է հիվանդանոց»,-գրել է Գլադկովը Telegram-ում։
Նա հավելել է, որ Բելգորոդի ուղղությամբ արձակվել է 24 զինամթերք, Գրայվորոնի և Կրասնայա Յարուգայի շրջանների ուղղությամբ՝ 29 արկ և 15 անօդաչու, որոնցից 3-ը խոցվել և ճնշվել են։ Մարզի ղեկավարի խոսքով՝ Բելգորոդի և Բորիսովկայի շրջանները հարձակման են ենթարկվել 13 ԱԹՍ-ների կողմից, որոնցից 8-ը խոցվել և ճնշվել են, իսկ Վալույկիի և Վոլոկոնովկայի շրջանները՝ 8 անօդաչուների կողմից, որոնցից 5-ը ճնշվել և խոցվել են։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։