00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Louis Vuitton»–ը 2 ապրանքային նշան է գրանցել ՌԴ–ում

© AP Photo / Richard Drew«Louis Vuitton» խանութի ցուցափեղկ
«Louis Vuitton» խանութի ցուցափեղկ - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2026
Բաժանորդագրվել
Գրանցման հայտերը Ռոսպատենտին էին ներկայացվել 2025 թվականի հոկտեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Ֆրանսիական «Louis Vuitton» նորաձևության տունը Ռուսաստանում երկու ապրանքային նշան է գրանցել։ Խոսքը «Les Gastons Vuitton» հավաքածուի տարբերանշանի և «Heures D'absence» անվանման մասին է, որը նախատեսված է ոսկերչական իրերի և աքսեսուարների համար։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գրանցման հայտերը Ռոսպատենտին էին ներկայացվել 2025 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայից՝ «Լուի Վյուիտոն Մալըտիե» (Louis Vuitton Malletier) ընկերության կողմից։ Ապրանքային նշանների պետական գրանցման գործընթացն ավարտվել է 2026 թվականի հունվարին։ Բացառիկ իրավունքների գործողության ժամկետը սահմանվել է մինչև 2035 թվականի հոկտեմբերի 1-ը։
Գերատեսչության բազայի տվյալների համաձայն՝ ապրանքային նշանները գրանցվել են Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) 9-րդ և 14-րդ դասերով։ Այս դասերն ընդգրկում են օպտիկական իրեր մեծահասակների և երեխաների համար, տեսալսողական և տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորումներ, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված կամ դրանցով պատված իրեր, այդ թվում՝ ոսկերչական զարդեր, բիժուտերիա, ժամացույցներ և դրանց բաղկացուցիչ մասեր։
Հիշեցնենք, որ ֆրանսիական LVMH հոլդինգը ռուսական շուկայից հեռանալու մասին հայտարարեց 2022 թվականի մարտի 7-ին։ Այդ որոշման շրջանակում փակվեցին նաև «Sephora» կոսմետիկայի ցանցի խանութները։ 2022-ի հուլիսին հայտնի դարձավ, որ «Sephora»-ի ռուսաստանյան ստորաբաժանումը վաճառվել է գլխավոր տնօրեն Եվգենի Դրոզդովին։ Արդեն հոկտեմբերին խանութները վերսկսեցին աշխատանքը «Իլ դը Բոտե» ապրանքանիշով, որը նախկինում պատկանում էր LVMH-ին։
«McDonald's»–ը պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան
Լրահոս
0