00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
12:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարան հերքել է Դամասկոսի օդանավակայանում թուրքական ռազմական ռադարի մասին լուրերը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2026
Բաժանորդագրվել
Վարչակազմից պարզաբանել են, որ Դամասկոսի օդանավակայանում տեղադրված օդային երթևեկության կառավարման ռադիոլոկացիոն համակարգն օգտագործվում է բացառապես քաղաքացիական նպատակներով։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հերքել է այն լուրերը, թե Անկարան իբր ռադիոլոկացիոն համակարգ է տեղակայել Դամասկոսի միջազգային օդանավակայանում՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պնդումները, թե Թուրքիան ռադիոլոկացիոն համակարգ է տեղադրել Դամասկոսի միջազգային օդանավակայանում՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար, ապատեղեկատվություն են պարունակում»,-ասված է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչությանը կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։
Վարչակազմից պարզաբանել են, որ Դամասկոսի օդանավակայանում տեղադրված օդային երթևեկության կառավարման ռադիոլոկացիոն համակարգն օգտագործվում է բացառապես քաղաքացիական նպատակներով։ Թուրքական կողմի տվյալներով՝ սարքավորումը տեղադրվել է սիրիական իշխանությունների հարցումներին և կարիքներին համապատասխան և ուղղված է օդային տարածքի վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև թռիչքների անվտանգության ապահովմանը։
Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ նման հաղորդագրությունները սպեկուլյատիվ բնույթ են կրում և նպատակ ունեն խաթարել Թուրքիայի հարաբերությունները բարեկամ, եղբայրական և հարևան պետությունների հետ։ Իշխանությունները հորդորել են նշանակություն չտալ նման հրապարակումներին։
Լրահոս
0