Իրանի հրթիռային պաշտպանությունն ուժեղացվել է. ՊՆ

© AP Photo
Բաժանորդագրվել
Իրանցի գեներալը հայտարարել է հրթիռային ուժերի ինչպես քանակական, այնպես էլ որակական ներուժի ավելացման մասին:
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Իրանի հրթիռային պաշտպանությունն ավելի է ամրացել հունիսին Իսրայելի հետ հակամարտության սրման ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Ռեզա Թալաինիկը։
«Իրանական հրթիռային ուժերի քանակական և որակական ներուժն աճել է մեզ պարտադրված 12-օրյա պատերազմի ժամանակաշրջանի համեմատ։ Հաշվի առնելով պատերազմի փորձը՝ մենք ամրապնդել և բարելավել ենք երկրի հրթիռային պաշտպանության հնարավորությունները», - հայտարարել է գեներալը։
«Իրանական հրթիռային ուժերի քանակական և որակական ներուժն աճել է մեզ պարտադրված 12-օրյա պատերազմի ժամանակաշրջանի համեմատ։ Հաշվի առնելով պատերազմի փորձը՝ մենք ամրապնդել և բարելավել ենք երկրի հրթիռային պաշտպանության հնարավորությունները», - հայտարարել է գեներալը։
Հիշեցնենք` Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին: