https://arm.sputniknews.ru/20260124/bqi-pattsharvov-gvoris-chhasats-sisianci-dimvordneri-hamar-nvor-qnnutjun-klini-petrvari-verjin-98071457.html
Բքի պատճառով Գորիս չհասած սիսիանցի դիմորդների համար նոր քննություն կլինի փետրվարի վերջին
Բքի պատճառով Գորիս չհասած սիսիանցի դիմորդների համար նոր քննություն կլինի փետրվարի վերջին
Sputnik Արմենիա
Քննությունն անցկացվելու է նոր, սակայն համարժեք և համանման թեստերով։ 24.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-24T13:28+0400
2026-01-24T13:28+0400
2026-01-24T14:21+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
միասնական քննություն
բուք
սյունիք
գորիս
սիսիան
քննություն
եղանակ
եղանակը հայաստանում
եղանակի տեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0a/89928880_0:67:1280:787_1920x0_80_0_0_05a7d3d23693b34b808561b6576b97fe.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ Փակ ճանապարհների և ձնաբքի պատճառով Գորիսի քննական կենտրոն չհասած և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը բաց թողած սիսիանցի դիմորդների համար նոր քննություն կկազմակերպվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումների արդյունքում։Խաչանուշ Գրիգորյանը հավելեց՝ քննությունն անցկացվելու է նոր, սակայն համանման ու համարժեք թեստերով։ Նրա խոսքով՝ քանի որ քննության ավարտից հետո թեստերն ու ճիշտ պատասխանները հրապարակվում են, ուստի դրանք չեն կարող ևս մեկ անգամ գործածվել։Մենք նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք փետրվարի վերջին անցկացվող միասնական քննությունից այսօր բացակայած բոլոր դիմորդներն են մասնակցելու հնարավորություն ստանալու։Ավելի վաղ Խաչանուշ Գրիգորյանը հայտնել էր, որ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում գտնվող քննական կենտրոնում գրանցված 158 դիմորդներից ներկայացել են 118-ը, 40-ը բացակա են։ ԳԹԿ-ից տեղեկացրեցին, որ մանրամասն ուսումնասիրվելու է 40 դիմորդի չներկայանալու պատճառները, և մասնակցության հնարավորություն է տրվելու նրանց, ովքեր բքի և ճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել Գորիս հասնել, քանի որ չի բացառվում՝ այլ պատճառներով էլ բացականեր լինեն։
սյունիք
գորիս
սիսիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0a/89928880_72:0:1209:853_1920x0_80_0_0_d98170dd786882af5acdb7f787b6b9b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), միասնական քննություն, բուք, սյունիք, գորիս, սիսիան, քննություն, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), միասնական քննություն, բուք, սյունիք, գորիս, սիսիան, քննություն, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն
Բքի պատճառով Գորիս չհասած սիսիանցի դիմորդների համար նոր քննություն կլինի փետրվարի վերջին
13:28 24.01.2026 (Թարմացված է: 14:21 24.01.2026) Քննությունն անցկացվելու է նոր, սակայն համարժեք և համանման թեստերով։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ Փակ ճանապարհների և ձնաբքի պատճառով Գորիսի քննական կենտրոն չհասած և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը բաց թողած սիսիանցի դիմորդների համար նոր քննություն կկազմակերպվի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։
«Քննությունը կանցկացվի փետրվարի վերջին, որ իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով բացակայած դիմորդները ևս կարողանան օգտվել 2 անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորությունից»,- նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումների արդյունքում։
Խաչանուշ Գրիգորյանը հավելեց՝ քննությունն անցկացվելու է նոր, սակայն համանման ու համարժեք թեստերով։ Նրա խոսքով՝ քանի որ քննության ավարտից հետո թեստերն ու ճիշտ պատասխանները հրապարակվում են, ուստի դրանք չեն կարող ևս մեկ անգամ գործածվել։
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք փետրվարի վերջին անցկացվող միասնական քննությունից այսօր բացակայած բոլոր դիմորդներն են մասնակցելու հնարավորություն ստանալու։
Ավելի վաղ
Խաչանուշ Գրիգորյանը հայտնել էր, որ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում գտնվող քննական կենտրոնում գրանցված 158 դիմորդներից ներկայացել են 118-ը, 40-ը բացակա են։ ԳԹԿ-ից տեղեկացրեցին, որ մանրամասն ուսումնասիրվելու է 40 դիմորդի չներկայանալու պատճառները, և մասնակցության հնարավորություն է տրվելու նրանց, ովքեր բքի և ճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել Գորիս հասնել, քանի որ չի բացառվում՝ այլ պատճառներով էլ բացականեր լինեն։