https://arm.sputniknews.ru/20260123/putini-ev-uitkvofi-handipumy-teghi-e-unecel-mvoskvajum-ev-tevel-e-35-zham-ushakvov-98031043.html
Մոսկվայում տեղի է ունեցել Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը, այն տևել է 3.5 ժամ. Ուշակով
Մոսկվայում տեղի է ունեցել Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը, այն տևել է 3.5 ժամ. Ուշակով
Sputnik Արմենիա
Մոսկվան հաստատել է իր պատրաստակամությունը` իր սառեցված ակտիվներից Խաղաղության խորհրդին հատկացնել 1 միլիարդ դոլար։ 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T08:44+0400
2026-01-23T08:44+0400
2026-01-23T09:01+0400
վլադիմիր պուտին
սթիվեն ուիտկոֆ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
խաղաղության խորհուրդ
ռուսաստան
ամն
ուկրաինա
աբու դաբի
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/06/92051995_0:0:3072:1728_1920x0_80_0_0_638dcfd0588d0409ae4a1300a42e35a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հյուրընկալել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆին, հանդիպումը տևել է 3,5 ժամ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։Ուշակովի խոսքով՝ կողմերը համաձայնել են այսօր Աբու Դաբիում եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։«Մոսկվան և Վաշինգտոնը համակարծիք են, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց տարածքային հարցի լուծման»,–ասել է ՌԴ նախագահի օգնականը։ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակմամբՆա նշել է, որ Աբու Դաբիում գտնվող ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ զինված ուժերի ԳՇ Հետախուզական հատուկ ծառայության պետ Իգոր Կոստյուկովը, որն անմիջական հրահանգներ է ստացել նախագահից։Նա հավելել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ աշխատանքային խմբից բացի, ԱՄԷ-ում նախատեսված է ամերիկյան կողմի հետ երկկողմ հանդիպում տնտեսական հարցերով։Հանդիպմանը քննարկվել է նաև Խաղաղության խորհրդի նախաձեռնությունը Գազայի հատվածի վերաբերյալ. Մոսկվան հաստատել է իր պատրաստակամությունը` իր սառեցված ակտիվներից կազմակերպությանը հատկացնել 1 միլիարդ դոլար։ԵՄ առաջնորդներն ԱՄՆ–ին համոզում են, որ նա կրկին դառնա Կիևի գլխավոր հովանավորը. ՆարիշկինՀիշեցնենք` Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն է սկսել 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ամն
ուկրաինա
աբու դաբի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/06/92051995_148:0:2879:2048_1920x0_80_0_0_62d0d66b32728464904eb6b64a571c0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, սթիվեն ուիտկոֆ, խաղաղության խորհուրդ, ռուսաստան, ամն, ուկրաինա, աբու դաբի, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
վլադիմիր պուտին, սթիվեն ուիտկոֆ, խաղաղության խորհուրդ, ռուսաստան, ամն, ուկրաինա, աբու դաբի, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Մոսկվայում տեղի է ունեցել Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը, այն տևել է 3.5 ժամ. Ուշակով
08:44 23.01.2026 (Թարմացված է: 09:01 23.01.2026) Մոսկվան հաստատել է իր պատրաստակամությունը` իր սառեցված ակտիվներից Խաղաղության խորհրդին հատկացնել 1 միլիարդ դոլար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հյուրընկալել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆին, հանդիպումը տևել է 3,5 ժամ։ Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովի խոսքով՝ կողմերը համաձայնել են այսօր Աբու Դաբիում եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։
«Մոսկվան և Վաշինգտոնը համակարծիք են, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց տարածքային հարցի լուծման»,–ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Նա նշել է, որ Աբու Դաբիում գտնվող ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ զինված ուժերի ԳՇ Հետախուզական հատուկ ծառայության պետ Իգոր Կոստյուկովը, որն անմիջական հրահանգներ է ստացել նախագահից։
«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում։ Սակայն մինչ այդ կշարունակի հետևողականորեն ձգտել մարտադաշտում հատուկ ռազմական գործողության համար սահմանված նպատակների իրագործմանը»,–ասել է Ուշակովը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ աշխատանքային խմբից բացի, ԱՄԷ-ում նախատեսված է ամերիկյան կողմի հետ երկկողմ հանդիպում տնտեսական հարցերով։
Հանդիպմանը քննարկվել է նաև Խաղաղության խորհրդի նախաձեռնությունը Գազայի հատվածի վերաբերյալ. Մոսկվան հաստատել է իր պատրաստակամությունը` իր սառեցված ակտիվներից կազմակերպությանը հատկացնել 1 միլիարդ դոլար։
Հիշեցնենք` Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն է սկսել 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։