00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
300 ր
On air
13:00
120 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
300 ր
On air
13:00
120 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակմամբ

© Photo : Пресс-служба губернатора Херсонской области Ուկրաինական զինուժի հարձակման հետևանքները
Ուկրաինական զինուժի հարձակման հետևանքները - Sputnik Արմենիա, 1920, 02.01.2026
Բաժանորդագրվել
Ուկրաինայի զինված ուժերն ԱԹՍ-ներով թիրախային հարված է հասցրել այն վայրին, որտեղ խաղաղ բնակիչները դիմավորում էին Նոր տարին։
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին լուրերով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը նախկինի պես խորապես մտահոգված է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճով և քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտների և նավահանգիստների ոչնչացմամբ ինչպես Ուկրաինայում, ինչպես նաև ՌԴ- ում շարունակվող հարձակումների հետևանքով» - ասել է Դյուժարիկը:
Նա նշել է, որ գլխավոր քարտուղարն անհանգստացած է նաև Խերսոնի մարզում հարձակման մասին հաղորդագրություններով, որոնք, սակայն, ՄԱԿ-ը չի կարող ստուգել հասանելիություն չունենալու պատճառով:
«Քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներն արգելված են միջազգային իրավունքով։ Որտեղ էլ որ դրանք տեղի ունենան, անընդունելի են և պետք է դադարեցվեն»,- ընդգծել է Դյուժարիկը։
Գուտերեշը նաև կոչ է արել հրադադար հաստատել Ուկրաինայում:
Հիշեցնենք` Ուկրաինայի զինուժը Ամանորի գիշերը ԱԹՍ–ներով թիրախային հարված է հասցրել Սև ծովի ափին գտնվող Խորլի բնակավայրի սրճարանին և հյուրանոցին, որտեղ խաղաղ բնակիչները դիմավորել են Ամանորը: Հունվարի 1-ն ու 2-ը սգո օրեր են հայտարարվել տարածաշրջանում:
Խերսոնում Ուկրաինայի զինուժի վրա հարձակման հետևանքով 5 տարեկան տղա է մահացել
ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչության հետևանքով զոհվել է 28 մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս:
Լրահոս
0