https://arm.sputniknews.ru/20260123/hh-nakhagahy-davvosum-mijazgajin-khvoshvor-ynkerutjunneri-ghekavarneri-het-e-handipel-98041751.html
ՀՀ նախագահը Դավոսում միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ է հանդիպել
ՀՀ նախագահը Դավոսում միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ է հանդիպել
Sputnik Արմենիա
Նախագահը զրուցակիցներին ներկայացրել է վերականգնվող էներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած հայեցակարգերին առնչվող... 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T14:09+0400
2026-01-23T14:09+0400
2026-01-23T14:09+0400
հայաստան
վահագն խաչատուրյան
դավոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/17/98040793_0:0:2000:1125_1920x0_80_0_0_d993bb010dd02e0428ef9cc57870a6d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելով փոխգործակցության ակտիվացման հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, որոնք առնչվել են վերականգնվող էներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած զարգացման հայեցակարգերի կյանքի կոչման հնարավորություններին։Հիշեցնենք՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 18-23-ն աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում է՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Հունվարի 20-ին նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել էր նաև պանելային քննարկման։
դավոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/17/98040793_201:0:1978:1333_1920x0_80_0_0_6cc1565e124a9e0b08687417ecc98c94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վահագն խաչատուրյան, դավոս
հայաստան, վահագն խաչատուրյան, դավոս
ՀՀ նախագահը Դավոսում միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ է հանդիպել
Նախագահը զրուցակիցներին ներկայացրել է վերականգնվող էներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած հայեցակարգերին առնչվող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելով փոխգործակցության ակտիվացման հարցեր։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Խաչատուրյանը զրույցներ է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի, «Apple» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկի, «NVIDIA» ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր, որոնք առնչվել են վերականգնվող էներգետիկայի, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի որդեգրած զարգացման հայեցակարգերի կյանքի կոչման հնարավորություններին։
Հիշեցնենք՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 18-23-ն աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում է՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Հունվարի 20-ին նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել էր նաև
պանելային քննարկման։