https://arm.sputniknews.ru/20260123/hajastaniran-tshanaparhy-pak-e-bvolvor-transpvortajin-mijvocneri-hamar-98035064.html
Հայաստան – Իրան ճանապարհի մի հատվածը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Հայաստան – Իրան ճանապարհի մի հատվածը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Sputnik Արմենիա
Ճանապարհայինն դեպարտամենտը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 23.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-23T10:18+0400
2026-01-23T10:18+0400
2026-01-23T14:35+0400
ճանապարհ
շամբ-լծեն ճանապարհ
տաթև–լծեն ճանապարհ
եղանակ
եղանակը հայաստանում
եղանակի տեսություն
«ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
https://cdn.am.sputniknews.ru/img/1020/12/10201284_0:57:1601:957_1920x0_80_0_0_f8148ceadefe447ffdd97ebb48f2abab.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար շարունակում է փակ մնալ Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ ու դեպի Գորիս, Տաթև ավտոճանապարհները։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ ներկայացնելով ճանապարհների վիճակը հունվարի 23-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ։Հունվարի 22–ին հայտնել էինք, որ նշված ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։Նշվում է նաև, որ Գեղարքունիքի մարզում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ, իսկ Ճամբարակի լեռնանցքը, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը զգուշացնում է նաև, որ Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։Ճանապարհայինն դեպարտամենտը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
շամբ-լծեն ճանապարհ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1020/12/10201284_124:0:1475:1013_1920x0_80_0_0_507764664101b11efee3e81fdaef4ff6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, շամբ-լծեն ճանապարհ, տաթև–լծեն ճանապարհ, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, «ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
ճանապարհ, շամբ-լծեն ճանապարհ, տաթև–լծեն ճանապարհ, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, «ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
Հայաստան – Իրան ճանապարհի մի հատվածը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
10:18 23.01.2026 (Թարմացված է: 14:35 23.01.2026) Ճանապարհայինն դեպարտամենտը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար շարունակում է փակ մնալ Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ ու դեպի Գորիս, Տաթև ավտոճանապարհները։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ ներկայացնելով ճանապարհների վիճակը հունվարի 23-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ։
Հունվարի 22–ին
հայտնել էինք, որ նշված ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։
«Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով ամբողջությամբ փակ է նաև Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհահատվածը (Իրանի սահման տանող նոր ճանապարհն է–խմբ.), ինչպես նաև Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը (Իրանի սահման տանող հին ճանապարհը)։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Գեղարքունիքի մարզում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ, իսկ Ճամբարակի լեռնանցքը, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը զգուշացնում է նաև, որ Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Ճանապարհայինն դեպարտամենտը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։