00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

35 տարի սպասել ենք այս հրաշքին. Համազգային թատրոնի նոր շենքը բացել է իր դռները

© Photo : Hayk Baghdasaryan / PhotolureЗамминистра ОНКС Даниел Даниелян, директор Национального театра имени Соса Саркисяна Гукас Мадоян и худрук театра Нарине Григорян во время пресс-конференции по случаю открытия нового здания Театра (23 января 2026). Еревaн
Замминистра ОНКС Даниел Даниелян, директор Национального театра имени Соса Саркисяна Гукас Мадоян и худрук театра Нарине Григорян во время пресс-конференции по случаю открытия нового здания Театра (23 января 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2026
Բաժանորդագրվել
Նորաբաց շենքում կլինի Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղը, որը կազդարարի թատրոնի ստեղծագործական նոր փուլի մեկնարկը:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Այսօր Երևանում՝ Անրի Վերնոյ 3 հասցեում պաշտոնապես բացվել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքը, որը կառուցվել է պետություն-մասնավոր համագործակցությամբ։ Այս մասին թատրոնի բացմանը նվիրված ասուլիսում հայտարարեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանը։
Նրա խոսքով` շենքի բացումն իրականացվում է փուլային տարբերակով։ Սկզբից բացվել է այն հատվածը, որն անհրաժեշտ է թատրոնի բնականոն գործունեության համար, որից հետո նոր հագեցված տեխնիկայի ավելացումներ կլինեն։
«Ավելի քան 6 ամիս չենք ունեցել մեր տանիքը և շրջագայել ենք Հայաստանում ու Հայաստանից դուրս, ունեցել ենք բազմաթիվ մարզային ծրագրեր, մասնակցել ենք մի շարք միջազգային և հանրապետական փառատոների: Ավելի քան 20 հազար հանդիսատես ենք ունեցել մարզերում, ինչը ռեկորդային է մեկ կիսամյակի համար, գերակատարել ենք անգամ մեր մի տարվա պլանը: Մենք իրականացրինք համազգային կոչված մեր առաքելությունը, գնացինք այն վայրերը, որտեղից հանդիսատեսը չէր կարող գալ»,-ասաց տնօրենը։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն էլ հավելեց, որ նորաբաց շենքում կլինի Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղը, որը կազդարարի թատրոնի ստեղծագործական նոր փուլի մեկնարկը:
«Մի փոքր անդրադարձ անեմ. պատկերացրեք 35 տարի առաջ՝ 1991թ Սոս Սարգսյանը Հրաչյա Գասպարյանի հետ իր շուրջն է համախմբում մի շարք լավագույն դերասանների և ստեղծում թատրոն: Թատրոնը սկզբում գործում էր Ժուռնալիստների միությունում, այն բացվում է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ: Այդ օրն էլ այսպիսի ձյուն էր գալիս, և կա տեսագրությունը, թե ինչպես վառարանի մոտ կանգնած՝ ասում են՝ այսօր մեր տանկն էլ կրակեց…: Մեզ համար շատ հուզիչ է, որ թատրոնը 35 տարի շարունակ սպասում էր իր շենքին…»,-նշեց Գրիգորյանը:
Նոր շենքում հանդիսատեսը կարող է դիտել միանգամից 3 պրեմիերա, որոնց բեմադրիչներն են Անդրանիկ Միքայելյանը, Նարինե Գրիգորյանն ու Սիմոն Աբգարյանը։
Առաջիկայում բեմ կվերադառնան նաև արդեն սիրված խաղացանկային ներկայացումները։
Լրահոս
0