https://arm.sputniknews.ru/20260120/na-voch-voqi-petq-che-ev-shutvov-heranalu-e-trampy-makrvoni-masin-97918506.html
«Նա ոչ ոքի պետք չէ և շուտով հեռանալու է». Թրամփը՝ Մակրոնի մասին
«Նա ոչ ոքի պետք չէ և շուտով հեռանալու է». Թրամփը՝ Մակրոնի մասին
Sputnik Արմենիա
Ամերիկացի առաջնորդը սպառնացել է ֆրանսիական խմիչքի նկատմամբ 200% մաքսատուրք սահմանել։ 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T11:41+0400
2026-01-20T11:41+0400
2026-01-20T11:48+0400
ամն
էմանուել մակրոն
դոնալդ թրամփ
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97915207_0:0:1501:844_1920x0_80_0_0_850b30cbad0713170b15cd96c5734189.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեգնանքով է արձագանքել այն հայտարարությանը, որ ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հրաժարվել է միանալ Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը։Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի վրա, ու այդ դեպքում Մակրոնը կմիանա նախաձեռնությանը։«Բայց պարտադիր չէ, որ նա միանա», – հավելել է Թրամփը։Նշենք, որ Գազայի հատվածի կառավարման համար «Խաղաղության խորհրդին» միանալու հրավեր է ստացել մոտ 60 երկիր։ Հրավեր են ստացել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Ավելի վաղ «Bloomberg»-ը հայտնել էր, որ Մակրոնը չի ընդունի ԱՄՆ նախագահի` «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կազմակերպության կանոնադրությունը, որը պահանջում է 1 մլրդ դոլարի ներդրում (մշտական անդամակցության համար) և վճռորոշ ձայնի իրավունք է տալիս Թրամփին, լուրջ մտահոգություններ է առաջացնում եվրոպական շրջանակներում։ «Reuters»-ը գրել է, որ Ֆրանսիան մտադիր է հրավերն այս փուլում մերժել նաև այն պատճառով, որ նախաձեռնությունը կասկածի տակ է դնում ՄԱԿ-ի դերը։Թրամփը հայտարարել է, որ Դանիան չի կարող պաշտպանել Գրենլանդիային
ամն
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97915207_56:0:1389:1000_1920x0_80_0_0_25e4678022bedca805ba4c9f46222b7f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, էմանուել մակրոն, դոնալդ թրամփ, գազայի հատված
ամն, էմանուել մակրոն, դոնալդ թրամփ, գազայի հատված
«Նա ոչ ոքի պետք չէ և շուտով հեռանալու է». Թրամփը՝ Մակրոնի մասին
11:41 20.01.2026 (Թարմացված է: 11:48 20.01.2026) Ամերիկացի առաջնորդը սպառնացել է ֆրանսիական խմիչքի նկատմամբ 200% մաքսատուրք սահմանել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեգնանքով է արձագանքել այն հայտարարությանը, որ ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հրաժարվել է միանալ Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին»։ Տեղեկությունը հայտնում է
«Reuters»-ը։
«Նա դա ասե՞լ է։ Դե, նա ոչ ոքի պետք չէ, քանի որ շատ շուտով լքելու է իր պաշտոնը»,–պատասխանել է Թրամփը լրագրողի հարցին։
Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ պատրաստ է 200% մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների և շամպայնի վրա, ու այդ դեպքում Մակրոնը կմիանա նախաձեռնությանը։
«Բայց պարտադիր չէ, որ նա միանա», – հավելել է Թրամփը։
Նշենք, որ Գազայի հատվածի կառավարման համար «Խաղաղության խորհրդին» միանալու հրավեր է ստացել մոտ 60 երկիր։ Հրավեր են ստացել նաև ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ավելի վաղ «Bloomberg»-ը հայտնել էր, որ Մակրոնը չի ընդունի ԱՄՆ նախագահի` «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ կազմակերպության կանոնադրությունը, որը պահանջում է 1 մլրդ դոլարի ներդրում (մշտական անդամակցության համար) և վճռորոշ ձայնի իրավունք է տալիս Թրամփին, լուրջ մտահոգություններ է առաջացնում եվրոպական շրջանակներում։ «Reuters»-ը գրել է, որ Ֆրանսիան մտադիր է հրավերն այս փուլում մերժել նաև այն պատճառով, որ նախաձեռնությունը կասկածի տակ է դնում ՄԱԿ-ի դերը։