00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
Սա մի փոքր խիզախ քայլ է, որից հանրությունը չպետք է զայրանա. Վահե Հովհաննիսյան
13:05
7 ր
Գեղամ Մանուկյան
Անկախ Ալեն Սիմոնյանի ցանկությունից ՀՅԴ–ն կմնա, կգործի և կհաղթի. Գեղամ Մանուկյան
13:13
2 ր
Վազգեն Պետրոսյան
Արտաքին ռիսկերն այդպես չեն գնահատվում. Վազգեն Պետրոսյան
13:15
7 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Հրանտ Միքայելյան
Ադրբեջանը Հայաստանի համար միշտ պետք է դիտարկվի որպես երկրորդական ճանապարհ. Հրանտ Միքայելյան
14:05
4 ր
Կարեն Ադոնց
Կառավարությունը պետք է վերաձևակերպի իր լոգիստիկ հնարավորությունները. Կարեն Ադոնց
14:09
13 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քծնանքի դիվանագիտություն․ Սուրենյանցը՝ Դավոսում Խաչատուրյանի ելույթի մասին

© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյանն Իլհամ Ալիևի հետ մասնակցում է պանելային քննարկման Դավոսի տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում։
Վահագն Խաչատուրյանն Իլհամ Ալիևի հետ մասնակցում է պանելային քննարկման Դավոսի տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում։  - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2026
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ Խաչատուրյանի խոսքը ոչ թե դիվանագիտական անփութություն է, այլ ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական գծի մեջ, որտեղ պարտությունը ներկայացվում է որպես ռազմավարական ընտրություն։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում, որտեղ նա մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նույնիսկ հայցել է նրա ներողամտությունը, չի կարելի դիտարկել որպես սովորական դիվանագիտական ժեստ։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Նրա կարծիքով՝ խնդիրը ոչ թե շնորհակալություն հայտնելն է, այլ այն, թե ինչ գործընթացի համար է դա հնչում։
«Երբ հայ–ադրբեջանական կարգավորման հիմքում ընկած են ռազմական ճնշումը, ուժի կիրառման շարունակական սպառնալիքը, Արցախի հայաթափման փաստացի լեգիտիմացումը և Հայաստանի նկատմամբ բաց ու քողարկված շանտաժը, այդ պայմաններում Ադրբեջանի նախագահի նկատմամբ հրապարակային շնորհակալությունը վերածվում է ոչ թե խաղաղասիրության, այլ պարտության քաղաքական արդարացման»,- կարծում է Սուրենյանցը։
Ըստ նրա՝ Խաչատուրյանի խոսքը ոչ թե դիվանագիտական անփութություն է, այլ ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական գծի մեջ, որտեղ պարտությունը ներկայացվում է որպես ռազմավարական ընտրություն, զիջումը՝ որպես իրատեսություն, իսկ դիմադրության բացակայությունը՝ որպես քաղաքական հասունություն։
Նրա խոսքով՝ Խաչատուրյանի խոսքում օգտագործվող «քաղաքական կամք» ձևակերպումը փաստացի խեղաթյուրում է իրականությունը։ Շեշտում է՝ քաղաքական կամքը ենթադրում է սուբյեկտություն, ընտրության հնարավորություն և հավասար պայմաններ, մինչդեռ հայ–ադրբեջանական գործընթացում Հայաստանը գործել է ոչ թե սեփական կամքով, այլ հարկադրանքի պայմաններում։
«Ուժի կիրառման սպառնալիքի ներքո պարտադրված զիջումները ներկայացնել որպես երկկողմ խաղաղության կամքի արդյունք նշանակում է վերաձևել քաղաքական իրականությունը՝ մաքրելով ագրեսիայի պատասխանատվությունը և նորմալացնելով պարտված կողմի դիրքը»,- պնդում է քաղաքական վերլուծաբանը։
ՀՀ նախագահի՝ Դավոսում հնչած այս ելույթը Սուրենյանցը համեմատում է սովետական անցյալի հետ, երբ միութենական հանրապետությունների ղեկավարները մրցում էին ԽՄԿԿ Գլխավոր քարտուղարին քծնելու մեջ՝ սեփական կախվածությունը ներկայացնելով որպես «եղբայրական միասնություն»։
«Այսօր այդ մոդելը վերարտադրվում է նոր ձևով․ նախկին սովետական (ռուսական) պատրոնաժի փոխարեն ձևավորվում է ադրբեջանական գործոնից բխող քաղաքական ենթագիտակցություն, որտեղ Հայաստանի ղեկավարը իրեն չի տեսնում որպես հավասար կողմ, այլ որպես պարտադրված «խաղաղության գործընթացի» ենթակա»,- ընդգծում է քաղաքական վերլուծաբանը։
Նրա դիտարկմամբ՝ այսօր տարածաշրջանում Ադրբեջանն ուժեղացրել է դիրքերը, իսկ Հայաստանը փորձում է ադապտացվել նոր ստատուս-քվոյին:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցում էր պանելային քննարկման Դավոսի տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ ընթացքում նա իր խոսքում մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց Ադրբեջանի նախագահին՝ «քաղաքական կամքի» համար։
Լրահոս
0