https://arm.sputniknews.ru/20260122/pek-i-nakhkin-nakhagah-vardan-harutjunjany-300-mln-dram-gravi-dimac-azat-e-ardzakvel-zlm-97992073.html
ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. ԶԼՄ
ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T09:39+0400
2026-01-22T09:39+0400
2026-01-22T09:39+0400
վարդան հարությունյան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
գրավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94496311_0:10:1601:910_1920x0_80_0_0_6611f249d1487e35b66718fed9de9fab.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. ՊԵԿ-ի նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։Հիշեցնենք` Վարդան Հարությունյանը կալանքի տակ էր օգոստոսի 8-ից, նրա խափան միջոցը փոխվել էր 2025-ի նոյեմբերին։ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ» ընկերությանը։ Նրան ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներ են առաջադրվել։ Նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանն այս ընկերության հետ կապ է ունեցել, մինչդեռ փաստաբաններ նշում են, որ իրականում 2018 թվականին այս ընկերության հետ կապված քննություն է իրականացվել, և այդ կապն ամբողջությամբ հերքվել է։Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016–2018թթ․-ին։ 2024 թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ պահանջում է ՊԵԿ նախկին նախագահից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, 473 հազար դոլար ավանդ, 6 մլն 239 հազար դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք, Լոնդոնում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ, 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0a/94496311_67:0:1487:1065_1920x0_80_0_0_7709645b286e5bb01ef1cb553337ee50.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան հարությունյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), գրավ
վարդան հարությունյան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), գրավ
ՊԵԿ-ի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. ԶԼՄ
Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. ՊԵԿ-ի նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, գրում է
«Ժողովուրդ» օրաթերթը։
Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։
Հիշեցնենք` Վարդան Հարությունյանը կալանքի տակ էր օգոստոսի 8-ից, նրա խափան միջոցը փոխվել էր
2025-ի նոյեմբերին։
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է
«Նորֆոլկ» ընկերությանը։ Նրան ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներ են առաջադրվել։ Նախաքննական մարմինը նշել է, որ Հարությունյանն այս ընկերության հետ կապ է ունեցել, մինչդեռ փաստաբաններ նշում են, որ իրականում 2018 թվականին այս ընկերության հետ կապված քննություն է իրականացվել, և այդ կապն ամբողջությամբ հերքվել է։
Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահ է եղել 2016–2018թթ․-ին։ 2024 թ. մայիսին
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ պահանջում է ՊԵԿ նախկին նախագահից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, 473 հազար դոլար ավանդ, 6 մլն 239 հազար դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք, Լոնդոնում ձեռք բերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ, 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել: