https://arm.sputniknews.ru/20260122/lujsi-rubilniky-talis-enq-adrbejanin-mamijanjany-energetik-hamakargeri-miacman-masin-98002684.html
«Լույսի ռուբիլնիկը» տալիս ենք Ադրբեջանին․ Մամիջանյանը՝ էներգետիկ համակարգերի միացման մասին
«Լույսի ռուբիլնիկը» տալիս ենք Ադրբեջանին․ Մամիջանյանը՝ էներգետիկ համակարգերի միացման մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ էներգետիկ համակարգերի միացումը համեմատելի է երկու երկրների զինված ուժերի միացման հետ։ 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T12:24+0400
2026-01-22T12:24+0400
2026-01-22T12:29+0400
հայկ մամիջանյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
էներգետիկա
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/97998360_0:83:1600:983_1920x0_80_0_0_8875a3a86f4b3da0f06c54fa8540c391.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացումը չափազանց վտանգավոր է։ Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։Նախօրեին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, Հայաստանն ու Ադրբեջանն էլ փոխադարձաբար օգտվելու են նույն պայմաններով ներմուծման և արտահանման հնարավորություններից։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/97998360_90:0:1511:1066_1920x0_80_0_0_d64ac29318ad09626633f89018aab5da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մամիջանյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, էներգետիկա, նիկոլ փաշինյան
հայկ մամիջանյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, էներգետիկա, նիկոլ փաշինյան
«Լույսի ռուբիլնիկը» տալիս ենք Ադրբեջանին․ Մամիջանյանը՝ էներգետիկ համակարգերի միացման մասին
12:24 22.01.2026 (Թարմացված է: 12:29 22.01.2026) Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ էներգետիկ համակարգերի միացումը համեմատելի է երկու երկրների զինված ուժերի միացման հետ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացումը չափազանց վտանգավոր է։ Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նախօրեին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, Հայաստանն ու Ադրբեջանն էլ փոխադարձաբար օգտվելու են նույն պայմաններով ներմուծման և արտահանման հնարավորություններից։
«Կարո՞ղ է՝ մի օր էլ բանակները միացնի, ասի՝ ծախսերն օպտիմալ կազմակերպելու համար եկեք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը միացնում իրար։ Նույն տրամաբանությունն է։ Ես հիմա պետք է բացատրե՞մ՝ ինչ ստրատեգիական կարևորություն ունի էներգետիկ համակարգը, ինչքան վտանգավոր է դա։ Սիրելի՛ քաղաքացիներ, դուք համաձա՞յն եք ձեր լույսի ռուբիլնիկը տալ Ադրբեջանին»,- ասաց Մամիջանյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին
հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։