https://arm.sputniknews.ru/20260121/erb-enq-karvoghanalu-adrbejan-mtnel-aranc-adrbejancu-het-areresvelu-pashinjani-pataskhany-97980297.html
Ե՞րբ ենք կարողանալու Ադրբեջան մտնել առանց ադրբեջանցու հետ առերեսվելու․ Փաշինյանի պատասխանը
Ե՞րբ ենք կարողանալու Ադրբեջան մտնել առանց ադրբեջանցու հետ առերեսվելու․ Փաշինյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Վարչապետի կարծիքով՝ փոխադարձ առավելություններ Հայաստանն արդեն ստացել է, երբ մեր երկրում բենզինի և դիզվառելիքի գինը նվազել է։ 21.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-21T18:12+0400
2026-01-21T18:12+0400
2026-01-21T19:50+0400
նիկոլ փաշինյան
թրամփի ուղի (tripp)
պատգամավոր
արթուր խաչատրյան
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94951106_0:84:1600:984_1920x0_80_0_0_5c9a900437beb10a8416671ba9e37a86.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, Հայաստանն ու Ադրբեջանն էլ փոխադարձաբար օգտվելու են նույն պայմաններով ներմուծման և արտահանման հնարավորություններից։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի հարցին, որը վերաբերում էր TRIPP-ին։Պատգամավորը հարց ուղղեց վարչապետին՝ արդյոք Ադրբեջանի հետ ևս ստորագրվելու է TRIPP-ի իրականացման շրջանակի նման մի փաստաթուղթ, և երբ և ինչ պայմաններով ենք մենք կարողանալու մուտք գործել Ադրբեջան՝ «առանց ադրբեջանցու հետ առերեսվելու»։«Կոնկրետ ժամանակ ասեմ՝ դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ երկաթգիծը պատրաստ լինի։ Էն երկաթգիծը, որ ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդն իրար հետ քանդել, ծախել են։ Մենք չենք կարող ուսով գնացք տանել, գնացքը գնում է երկաթուղով, հիմա գալիս է Վրաստանի տարածքով, որովհետև Հայաստանն Ադրբեջանին կապող երկաթուղի չկա, հասկանո՞ւմ եք, нету»,- հայտարարեց Փաշինյանը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94951106_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b42d5bf93679e894c2df205b9078ee51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, թրամփի ուղի (tripp), պատգամավոր, արթուր խաչատրյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան, թրամփի ուղի (tripp), պատգամավոր, արթուր խաչատրյան, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ե՞րբ ենք կարողանալու Ադրբեջան մտնել առանց ադրբեջանցու հետ առերեսվելու․ Փաշինյանի պատասխանը
18:12 21.01.2026 (Թարմացված է: 19:50 21.01.2026) Վարչապետի կարծիքով՝ փոխադարձ առավելություններ Հայաստանն արդեն ստացել է, երբ մեր երկրում բենզինի և դիզվառելիքի գինը նվազել է։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, Հայաստանն ու Ադրբեջանն էլ փոխադարձաբար օգտվելու են նույն պայմաններով ներմուծման և արտահանման հնարավորություններից։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի հարցին, որը վերաբերում էր TRIPP-ին։
«Դուք ասում եք՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա փոխադարձ առավելություններ, ու հարցնում՝ ի՞նչ փոխադարձ առավելություններ։ Ամոթ էլ է, որ մենք դա չենք նկատում, բայց մենք արդեն ստացել ենք այդ փոխադարձ առավելությունների մի մասը։ Բա որ բենզինի գինը 20 տոկոսով ընկել է, դիզվառելիքի գինն ընկել է։ Ճի՞շտ եմ ասում էդ թվերը, ես էդ թվերի մեջ չկամ։ Երկրորդը՝ ցորեն է ներկրվում Հայաստան Ռուսաստանից և Ղազախստանից, ընդ որում՝ տարբեր ընկերությունների կողմից։ Դա փոխադարձ առավելություն չէ՞։ Մենք հիմա սենց բաներ ենք ասում, հիմա Ադրբեջանում էլ հետևում են, ասում են՝ տեսնես Հայաստանի խորհրդարանում մեկը կնկատի՞, որ էդ փոխադարձ առավելության մի մասն արդեն ստացվել է»,- ասաց Փաշինյանը։
Պատգամավորը հարց ուղղեց վարչապետին՝ արդյոք Ադրբեջանի հետ ևս ստորագրվելու է TRIPP-ի իրականացման շրջանակի նման մի փաստաթուղթ, և երբ և ինչ պայմաններով ենք մենք կարողանալու մուտք գործել Ադրբեջան՝ «առանց ադրբեջանցու հետ առերեսվելու»։
«Կոնկրետ ժամանակ ասեմ՝ դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ երկաթգիծը պատրաստ լինի։ Էն երկաթգիծը, որ ձեր խմբակցության ղեկավարն ու քաղաքական առաջնորդն իրար հետ քանդել, ծախել են։ Մենք չենք կարող ուսով գնացք տանել, գնացքը գնում է երկաթուղով, հիմա գալիս է Վրաստանի տարածքով, որովհետև Հայաստանն Ադրբեջանին կապող երկաթուղի չկա, հասկանո՞ւմ եք, нету»,- հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին
հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։