https://arm.sputniknews.ru/20260122/grenlandakan-skandali-qvoghi-tak-amn-n-patrastvum-e-harvatsel-iranin-98022069.html
«Գրենլանդական սկանդալի քողի տակ» ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածե՞լ Իրանին
«Գրենլանդական սկանդալի քողի տակ» ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածե՞լ Իրանին
Sputnik Արմենիա
Պաշտոնական Երևանը հստակ արևմտյան կուրս է որդեգրել՝ հույս ունենալով, որ ամերիկացիները ոնց էլ չլինի՝ ինչ-որ բանից կփրկեն։ Բայց տեսեք, թե ինչպես է ԱՄՆ-ն վարվում... 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T22:57+0400
2026-01-22T22:57+0400
2026-01-22T22:57+0400
հեղինակներ
արման վանեսքեհյան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98013726_0:149:2847:1750_1920x0_80_0_0_1ef376218d158960d02955f958fde243.jpg
Պաշտոնական Երևանը հստակ արևմտյան կուրս է որդեգրել՝ հույս ունենալով, որ ամերիկացիները ոնց էլ չլինի՝ ինչ-որ բանից կփրկեն։ Բայց տեսեք, թե ինչպես է ԱՄՆ-ն վարվում իր դաշնակիցների հետ, Գրենլանդիgh ձեզ օրինակ։ Իսկ որտե՞ղ են երաշխիքները, որ նրանք, այնուամենայնիվ, կկանգնեն Հայաստանի կողքին։ Արդյունքում Հայաստանը մեծ ռիսկի է դիմում. նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում՝ Արման Վանեսքեհյանի հեղինակային «Իրականում» հաղորդման ժամանակ։Թրամփ. «Խառնում եմ, պտտում, բոլորին խճճել եմ ուզում»«Ես ամենևին վստահ չեմ, որ Գրենլանդիայի հետ կապված ճգնաժամը Թրամփի հերթական խաղը չէ,-պնդում է Ալեքսանդրովը,-նա անընդհատ այս ու այն կողմ է «թփրտում», խաբում է և՛ միջազգային հանրությանը, և՛ ամերիկացի ընտրողներին, և՛ իր դաշնակիցներին, և՛ Ռուսաստանին ու Չինաստանին։ Մի խոսքով, ինչպես հին ասացվածքի մեջ՝ խառնում եմ, պտտում, բոլորին խճճել եմ ուզում։ Հենց այդ պատճառով չի բացառվում, որ Գրենլանդիայի հետ կապված ամբողջ պատմությունն ընդամենը ուշադրություն շեղելու համար է»,-կարծում է փորձագետը։Իրականում, քաղաքագետի խոսքով, միանգամայն հնարավոր է, որ հենց հիմա, այս ամենի «շվաքի տակ», Թրամփը հարված է նախապատրաստում Իրանի դեմ։Փորձագետը չի բացառում, որ վերջնական թիրախն իսկապես Իրանն է։ Այդ դեպքում ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք իրանցիները պատրաստ են դիմակայել Միացյալ Նահանգների ագրեսիային։«Նրանց հիմա չի կարելի թուլանալ և հույս ունենալ, թե իբր ԱՄՆ-ն իր պոտենցիալը կենտրոնացրել է Գրենլանդիայի վրա։ Նրանք հիմա պետք է համախմբվեն, մեկ երկաթե բռունցք դառնան և պատրաստվեն ամերիկյան ագրեսիան հետ մղելու»,-կարծում է նա։Իրանում ևս կա «հինգերորդ շարասյուն»՝ ռուսաստանյան «գորբաչովականների» նմանությամբԱլեքսանդրովը համոզված է, որ ագրեսիան Իրանի դեմ անխուսափելի է, և կապ չունի՝ դա կլինի Գրենլանդիայից առաջ, թե հետո։«Խոսելով ագրեսիայի մասին՝ ես բնավ զորքերի ցամաքային ներխուժումը նկատի չունեմ. ԱՄՆ-ն այսօր նման հնարավորություններ և ռեսուրսներ չունի,-շարունակում է քաղաքագետը,-Խոսքն ավելի շուտ երկրի ղեկավարությանը «գլխատելու», այնտեղ քաոս ստեղծելու և պրոքսի-ուժերն օգտագործելու մասին է, իսկ այդպիսիք այնտեղ կան։ Նույն քրդական կազմավորումները, արաբական-սուննիական ջոկատները, իրանական Ադրբեջանի տարածքի ուժերը, որտեղ հինգերորդ շարասյուն է գործում»։Չպետք է մոռանալ, որ Ալիևի վարչակարգը վաղուց աչք է դրել այդ տարածքների վրա, քաղաքագետի խոսքով՝ չի բացառվում, որ նա ակտիվորեն օգնի կոլաբորացիոնիստներին։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ ամերիկացիները նման հնարավորություններ ունեն և հենց այդպես են գործելու։ «Հայտնի է, որ Իրանի ներկայիս վարչակարգի ընդդիմությունը բավականին ուժեղ է։ Տարատեսակ բարեփոխիչները՝ նույն նախագահ Փեզեշքիանի գլխավորությամբ, ուզում են հաշտվել Արևմուտքի հետ։ Նրանք ինձ շատ են հիշեցնում մեր գորբաչովականներին»,- մտորում է Ալեքսանդրովը։«Նրանք էլ ճիշտ նույն կերպ ենթադրում են, թե հարկավոր է է բարեկամական հարաբերություններ հաստատել արևմտյան երկրների հետ, և իբր այդ ժամանակ բարօրություն ու բարգավաճում կլինի։ Թեև իրականում չեն կարող չհասկանալ, որ Արևմուտքը միայն այն ժամանակ կհաշտվի իրենց հետ, երբ նրանք իրենց բոլոր դիրքերը հանձնեն և բացահայտ գաղութ դառնան։ Նաև չի բացառվում, որ նույն ամերիկացիների ու եվրոպացիների ծրագրերում առհասարակ Իրանի մասնատումն է, որպեսզի այլևս ոչ մի սպառնալիք չառաջանա։ Այնպես որ պետք է հասկանալ՝ Արևմուտքի հետ պայմանավորվել սկզբունքորեն հնարավոր չէ. նրան կարելի է (և պետք է) միայն զսպել»։ԱՄՆ-ի նախագահը ջուր է պղտորում՝ արժեքավոր մի բան որսալու ակնկալիքովԲացի այդ, Թրամփը չափազանց հարմար պահի է սկսել Խաղաղության խորհրդի այս պատմությունը, նաև Ռուսաստանին է հրավիրել։ «Մերոնք էլ համաձայնեցին, թեև միշտ ասում ենք, որ մենք բազմաբևեռ աշխարհի ջատագովն ենք։ Հիմա ուրեմն ի՞նչ։ Համաձայնելո՞ւ ենք Թրամփի հետ»,-հարց է բարձրացնում Ալեքսանդրովը։ Չէ՞ որ ենթադրություն կա, որ ԱՄՆ նախագահն ինքն էլ առանձնապես չի պատկերացնում, թե ինչի կհանգեցնի իր այս «խառնակչությունը»։ Փորձագետի խոսքով՝ նա թերևս հույս ունի պղտոր ջրում ինչ-որ արժեքավոր բան որսալ։Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա դիվանագիտական թատերաբեմում բավականին ակտիվ աջակցում է Իրանին, ինչն առանձնապես չես ասի Չինաստանի մասին։ Պեկինն իրեն չափազանց պասիվ պահեց թե՛ Վենեսուելայի, թե՛ Իրանի հարցում։ Չինացիները, քաղաքագետի ենթադրությամբ, նախըտրում են որպես «երկրորդ համար» խաղալ՝ Ռուսաստանից հետո, թեև տնտեսապես շատ ավելի ուժեղ են։ Չինական օգնությունը կարող էր ահռելի և արդյունավետ լինել, բայց նրանք, հավանաբար, չեն ուզում շատ աչքի ընկնել։Չինաստանը նման խորամանկ քաղաքականություն է վարում՝ նախընտրելով հանգիստ նստել Ռուսաստանի թիկունքում, որպեսզի իրենց առանձնապես ձեռք չտան, որպեսզի Ռուսաստանը շարունակի պատերազմել Արևմուտքի դեմ, իսկ իրենք այդ ընթացքում հանգիստ զարգանան։ Չէ՞ որ կարող էին նույն Իրանին և՛ ցամաքային զորք տրամադրել, և՛ նավատորմ․ չինացիներն ահռելի նավատորմ ունեն։ Թեհրանը Պեկինի համար շատ կարևոր դաշնակից ու գործընկեր է, բայց, ինչպես տեսնում ենք, առանձնակի փորձեր չեն անում, խուսանավում են։Հայաստանը մեծապես ռիսկի է դիմում՝ հույսը դնելով ամերիկացիների երաշխիքների վրաԻնչ վերաբերում է Հարավային Կովկասի ճակատագրին, քաղաքագետն այսպես է բացատրում.«Որպեսզի կանխագուշակենք տարածաշրջանում հետևանքները Իրանի վրա ամերիկյան հարվածից հետո, բավական է հիշել Սիրիան և նրա հարևան երկրները։ Կլինի մոտավորապես նույնը, բայց շատ ավելի վատ, քանի որ Սիրիան Իրանից փոքր է և՛ տարածքով, և՛ բնակչությամբ։ Իրանից կտորներ կպոկվեն, քաղաքացիական պատերազմ կսկսվի, բնականաբար՝ փախստականների ալիքներ կլինեն։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին անպայման կփորձեն զավթել Իրանական Ադրբեջանի տարածքը»։Իրանից կտորներ կփորձեն զավթել նաև քրդերը, ինչը Անկարայի դժգոհությունը կառաջացնի և, Ալեքսանդրովի խոսքով, չի բացառվում, որ Թուրքիան ուղղակիորեն զորքեր մտցնի Իրանի տարածք։«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը երկրի հստակ արևմտյան կուրս է որդեգրել՝ հույս ունենալով, որ ամերիկացիները վերջում ինչ-որ բանից կփրկեն։ Սակայն պետք է նկատի ունենալ, թե ինչպես է ԱՄՆ-ն վարվել (և վարվում) իր դաշնակիցների հետ. նույն Գրենլանդիան ձեզ օրինակ։ Եվ որտե՞ղ են նման դեպքում երաշխիքները, որ հենց Հայաստանի համար նրանք, այնուամենայնիվ, միջամտելու են։ Չի բացառվում, որ արդյունքում Հայաստանն ինքն իր հույսին մնա, և հեռանկարներն այս դեպքում ավելի քան անորոշ են»,-եզրափակել է քաղաքագետը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/16/98013726_158:0:2689:1898_1920x0_80_0_0_28f97da90e93a032b902fdc6782f6256.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Վանեսքեհյան
https://cdn.am.sputniknews.ru/img/112/83/1128324_322:0:1387:1065_100x100_80_0_0_8378331b059e9faf37157fba0101d26c.jpg
հեղինակներ, արման վանեսքեհյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ամն
հեղինակներ, արման վանեսքեհյան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ամն
Պաշտոնական Երևանը հստակ արևմտյան կուրս է որդեգրել՝ հույս ունենալով, որ ամերիկացիները ոնց էլ չլինի՝ ինչ-որ բանից կփրկեն։ Բայց տեսեք, թե ինչպես է ԱՄՆ-ն վարվում իր դաշնակիցների հետ, Գրենլանդիgh ձեզ օրինակ։ Իսկ որտե՞ղ են երաշխիքները, որ նրանք, այնուամենայնիվ, կկանգնեն Հայաստանի կողքին։ Արդյունքում Հայաստանը մեծ ռիսկի է դիմում. նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում՝ Արման Վանեսքեհյանի հեղինակային «Իրականում» հաղորդման ժամանակ։
Թրամփ. «Խառնում եմ, պտտում, բոլորին խճճել եմ ուզում»
«Ես ամենևին վստահ չեմ, որ Գրենլանդիայի հետ կապված ճգնաժամը Թրամփի հերթական խաղը չէ,-պնդում է Ալեքսանդրովը,-նա անընդհատ այս ու այն կողմ է «թփրտում», խաբում է և՛ միջազգային հանրությանը, և՛ ամերիկացի ընտրողներին, և՛ իր դաշնակիցներին, և՛ Ռուսաստանին ու Չինաստանին։ Մի խոսքով, ինչպես հին ասացվածքի մեջ՝ խառնում եմ, պտտում, բոլորին խճճել եմ ուզում։ Հենց այդ պատճառով չի բացառվում, որ Գրենլանդիայի հետ կապված ամբողջ պատմությունն ընդամենը ուշադրություն շեղելու համար է»,-կարծում է փորձագետը։
Իրականում, քաղաքագետի խոսքով, միանգամայն հնարավոր է, որ հենց հիմա, այս ամենի «շվաքի տակ», Թրամփը հարված է նախապատրաստում Իրանի դեմ։
«Չէ՞ որ ամերիկյան ավիակիրը ոչ մի տեղ չի անհետացել, ավիացիոն խմբավորումը շարժվում է դեպի Արաբական ծով, իսկ Հորդանանում ռազմական խմբավորումն ավելանում է։ ԱՄՆ «Դիեգո Գարսիա» ռազմաբազայում ռմբակոծիչներ չկա՞ն։ Գուցե նա ռմբակոծիչները նույնիսկ չօգտագործի՝ դրանք խոցելի թիրախ են։ Չի բացառվում, որ գործի դրվեն F-35 և F-15 կործանիչները, ինչը նշանակում է, որ հրթիռներ են կիրառվելու»։
Փորձագետը չի բացառում, որ վերջնական թիրախն իսկապես Իրանն է։ Այդ դեպքում ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք իրանցիները պատրաստ են դիմակայել Միացյալ Նահանգների ագրեսիային։
«Նրանց հիմա չի կարելի թուլանալ և հույս ունենալ, թե իբր ԱՄՆ-ն իր պոտենցիալը կենտրոնացրել է Գրենլանդիայի վրա։ Նրանք հիմա պետք է համախմբվեն, մեկ երկաթե բռունցք դառնան և պատրաստվեն ամերիկյան ագրեսիան հետ մղելու»,-կարծում է նա։
Իրանում ևս կա «հինգերորդ շարասյուն»՝ ռուսաստանյան «գորբաչովականների» նմանությամբ
Ալեքսանդրովը համոզված է, որ ագրեսիան Իրանի դեմ անխուսափելի է, և կապ չունի՝ դա կլինի Գրենլանդիայից առաջ, թե հետո։
«Խոսելով ագրեսիայի մասին՝ ես բնավ զորքերի ցամաքային ներխուժումը նկատի չունեմ. ԱՄՆ-ն այսօր նման հնարավորություններ և ռեսուրսներ չունի,-շարունակում է քաղաքագետը,-Խոսքն ավելի շուտ երկրի ղեկավարությանը «գլխատելու», այնտեղ քաոս ստեղծելու և պրոքսի-ուժերն օգտագործելու մասին է, իսկ այդպիսիք այնտեղ կան։ Նույն քրդական կազմավորումները, արաբական-սուննիական ջոկատները, իրանական Ադրբեջանի տարածքի ուժերը, որտեղ հինգերորդ շարասյուն է գործում»։
Չպետք է մոռանալ, որ Ալիևի վարչակարգը վաղուց աչք է դրել այդ տարածքների վրա, քաղաքագետի խոսքով՝ չի բացառվում, որ նա ակտիվորեն օգնի կոլաբորացիոնիստներին։ Այսինքն՝ պետք է հասկանալ, որ ամերիկացիները նման հնարավորություններ ունեն և հենց այդպես են գործելու։ «Հայտնի է, որ Իրանի ներկայիս վարչակարգի ընդդիմությունը բավականին ուժեղ է։ Տարատեսակ բարեփոխիչները՝ նույն նախագահ Փեզեշքիանի գլխավորությամբ, ուզում են հաշտվել Արևմուտքի հետ։ Նրանք ինձ շատ են հիշեցնում մեր գորբաչովականներին»,- մտորում է Ալեքսանդրովը։
«Նրանք էլ ճիշտ նույն կերպ ենթադրում են, թե հարկավոր է է բարեկամական հարաբերություններ հաստատել արևմտյան երկրների հետ, և իբր այդ ժամանակ բարօրություն ու բարգավաճում կլինի։ Թեև իրականում չեն կարող չհասկանալ, որ Արևմուտքը միայն այն ժամանակ կհաշտվի իրենց հետ, երբ նրանք իրենց բոլոր դիրքերը հանձնեն և բացահայտ գաղութ դառնան։ Նաև չի բացառվում, որ նույն ամերիկացիների ու եվրոպացիների ծրագրերում առհասարակ Իրանի մասնատումն է, որպեսզի այլևս ոչ մի սպառնալիք չառաջանա։ Այնպես որ պետք է հասկանալ՝ Արևմուտքի հետ պայմանավորվել սկզբունքորեն հնարավոր չէ. նրան կարելի է (և պետք է) միայն զսպել»։
ԱՄՆ-ի նախագահը ջուր է պղտորում՝ արժեքավոր մի բան որսալու ակնկալիքով
Բացի այդ, Թրամփը չափազանց հարմար պահի է սկսել Խաղաղության խորհրդի այս պատմությունը, նաև Ռուսաստանին է հրավիրել։ «Մերոնք էլ համաձայնեցին, թեև միշտ ասում ենք, որ մենք բազմաբևեռ աշխարհի ջատագովն ենք։ Հիմա ուրեմն ի՞նչ։ Համաձայնելո՞ւ ենք Թրամփի հետ»,-հարց է բարձրացնում Ալեքսանդրովը։ Չէ՞ որ ենթադրություն կա, որ ԱՄՆ նախագահն ինքն էլ առանձնապես չի պատկերացնում, թե ինչի կհանգեցնի իր այս «խառնակչությունը»։ Փորձագետի խոսքով՝ նա թերևս հույս ունի պղտոր ջրում ինչ-որ արժեքավոր բան որսալ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա դիվանագիտական թատերաբեմում բավականին ակտիվ աջակցում է Իրանին, ինչն առանձնապես չես ասի Չինաստանի մասին։ Պեկինն իրեն չափազանց պասիվ պահեց թե՛ Վենեսուելայի, թե՛ Իրանի հարցում։ Չինացիները, քաղաքագետի ենթադրությամբ, նախըտրում են որպես «երկրորդ համար» խաղալ՝ Ռուսաստանից հետո, թեև տնտեսապես շատ ավելի ուժեղ են։ Չինական օգնությունը կարող էր ահռելի և արդյունավետ լինել, բայց նրանք, հավանաբար, չեն ուզում շատ աչքի ընկնել։
Չինաստանը նման խորամանկ քաղաքականություն է վարում՝ նախընտրելով հանգիստ նստել Ռուսաստանի թիկունքում, որպեսզի իրենց առանձնապես ձեռք չտան, որպեսզի Ռուսաստանը շարունակի պատերազմել Արևմուտքի դեմ, իսկ իրենք այդ ընթացքում հանգիստ զարգանան։ Չէ՞ որ կարող էին նույն Իրանին և՛ ցամաքային զորք տրամադրել, և՛ նավատորմ․ չինացիներն ահռելի նավատորմ ունեն։ Թեհրանը Պեկինի համար շատ կարևոր դաշնակից ու գործընկեր է, բայց, ինչպես տեսնում ենք, առանձնակի փորձեր չեն անում, խուսանավում են։
Հայաստանը մեծապես ռիսկի է դիմում՝ հույսը դնելով ամերիկացիների երաշխիքների վրա
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի ճակատագրին, քաղաքագետն այսպես է բացատրում.
«Որպեսզի կանխագուշակենք տարածաշրջանում հետևանքները Իրանի վրա ամերիկյան հարվածից հետո, բավական է հիշել Սիրիան և նրա հարևան երկրները։ Կլինի մոտավորապես նույնը, բայց շատ ավելի վատ, քանի որ Սիրիան Իրանից փոքր է և՛ տարածքով, և՛ բնակչությամբ։ Իրանից կտորներ կպոկվեն, քաղաքացիական պատերազմ կսկսվի, բնականաբար՝ փախստականների ալիքներ կլինեն։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին անպայման կփորձեն զավթել Իրանական Ադրբեջանի տարածքը»։
Իրանից կտորներ կփորձեն զավթել նաև քրդերը, ինչը Անկարայի դժգոհությունը կառաջացնի և, Ալեքսանդրովի խոսքով, չի բացառվում, որ Թուրքիան ուղղակիորեն զորքեր մտցնի Իրանի տարածք։
«Բնականաբար, Իրանի տարածքով տարանցումը կդադարի, ինչպես և տարածաշրջանի ամբողջ տրանզիտը․ քաղաքացիական պատերազմի պայմաններում դա սովորական երևույթ է։ Հայաստանը լիակատար շրջափակման մեջ կհայտնվի, և նման իրավիճակում Հայաստանի ճակատագիրը նախանձելի չի լինի»։
«Հայաստանի ներկայիս ղեկավարությունը երկրի հստակ արևմտյան կուրս է որդեգրել՝ հույս ունենալով, որ ամերիկացիները վերջում ինչ-որ բանից կփրկեն։ Սակայն պետք է նկատի ունենալ, թե ինչպես է ԱՄՆ-ն վարվել (և վարվում) իր դաշնակիցների հետ. նույն Գրենլանդիան ձեզ օրինակ։ Եվ որտե՞ղ են նման դեպքում երաշխիքները, որ հենց Հայաստանի համար նրանք, այնուամենայնիվ, միջամտելու են։ Չի բացառվում, որ արդյունքում Հայաստանն ինքն իր հույսին մնա, և հեռանկարներն այս դեպքում ավելի քան անորոշ են»,-եզրափակել է քաղաքագետը։