https://arm.sputniknews.ru/20260121/miak-ardzanagrvats-depqy-erb-minasjany-tsrarvov-pvogh-e-tvel-duq-eq-grigvorjany-pashinjanin-97984127.html
Միակ արձանագրված դեպքը, երբ Մինասյանը ծրարով փող է տվել, Դուք եք. Գրիգորյանը` Փաշինյանին
Միակ արձանագրված դեպքը, երբ Մինասյանը ծրարով փող է տվել, Դուք եք. Գրիգորյանը` Փաշինյանին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետին հունից հանեցին ընդդիմադիր պատգամավորի հայտարարությունները։ 21.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-21T19:30+0400
2026-01-21T19:30+0400
2026-01-21T19:40+0400
աննա գրիգորյան
նիկոլ փաշինյան
միքայել մինասյան
փող
կաշառք
վարչապետ
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/15/97983958_0:0:1270:714_1920x0_80_0_0_041d0b5c825ea12b44800ea6972b5219.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայաստանում մինչ այս պահը միայն մեկ արձանագրված դեպք կա որևէ մեկին ծրարով փող տալու։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` անդրադառանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, թե ընդդիմության շարքերից շատերը ծրարով գումար են ստացել Վատիկանում նախկին դեսպան, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանից։Այս և Գրիգորյանի մյուս հայտարարությունները մի պահ հունից հանեցին Նիկոլ Փաշինյանին, և նա վստահեցրեց, թե պարգևավճար տալով` իրենք ուժեղացնում են աղքատությամբ զբաղվող համակարգը, քանի որ պետական համակարգի արդյունավետ աշխատանքից է կախված երկրում աղքատության մակարդակի նվազեցումը։Նոր քրեական հետապնդում Միքայել Մինասյանի նկատմամբ. նա ՀՀ–ին 350 մլն դոլարի վնաս է հասցրել«Սա ներդրում է երկրում աղքատությունը վերացնելու ուղղությամբ… Ու, ընդհանրապես, այդ ի՞նչ եք դուրս տալիս` ի՞նչ է նշանակում, թե ապացուցված դեպք կա, որ Միշիկը ինձ ծրարով գումար է տվել…Միշիկն էլ է գլուխը պատով տվել, ասողն էլ է պատին տվել, կասկածողն էլ հետը»,– բղավեց Փաշինյանը։Նա հայտարարեց, որ ծրարով գումար տալու հետ կապված կա հարուցված քրեական գործ, որի մասին ՀՀ իրավասու մարմինները կտան անհրաժեշտ պատասխաններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Միակ արձանագրված դեպքը, երբ Մինասյանը ծրարով փող է տվել, Դուք եք. Աննա Գրիգորյանը` Փաշինյանին
Sputnik Արմենիա
Միակ արձանագրված դեպքը, երբ Մինասյանը ծրարով փող է տվել, Դուք եք. Աննա Գրիգորյանը` Փաշինյանին
2026-01-21T19:30+0400
true
PT7M44S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/15/97983958_98:0:1050:714_1920x0_80_0_0_04383bd2318fc4dd457609f8d51ad60e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա գրիգորյան, նիկոլ փաշինյան, միքայել մինասյան, փող, կաշառք, վարչապետ, ընդդիմություն, видео
աննա գրիգորյան, նիկոլ փաշինյան, միքայել մինասյան, փող, կաշառք, վարչապետ, ընդդիմություն, видео
Միակ արձանագրված դեպքը, երբ Մինասյանը ծրարով փող է տվել, Դուք եք. Գրիգորյանը` Փաշինյանին
19:30 21.01.2026 (Թարմացված է: 19:40 21.01.2026) ՀՀ վարչապետին հունից հանեցին ընդդիմադիր պատգամավորի հայտարարությունները։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայաստանում մինչ այս պահը միայն մեկ արձանագրված դեպք կա որևէ մեկին ծրարով փող տալու։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` անդրադառանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, թե ընդդիմության շարքերից շատերը ծրարով գումար են ստացել Վատիկանում նախկին դեսպան, ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանից։
«Ինձ համար ականջ ծակող էր այն, որ Փաշինյանն ասում է` թալանածը հավաքել ենք ու պարգևավճար տվել։ Բա, դուք եկել էիք, որ թալանածը հավաքեիք, ժողովրդին տայի՞ք, թե՞ պարգևավճար ստանայիք։ Խոսում եք` ծրարով փող բաժանելու մասին, եթե դա նախկինում արատավոր երևույթ էր, ապա հիմա ինչո՞ւ եք դուք նույնն անում, ուղղակի պետական բյուջեից։ Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանից ծրարով փող վերցնելուն, ապա մինչև այս պահը միակ արձանագրված դեպքը, երբ Մինասյանը որևէ մեկին ծրարով գումար է տվել, դա, ցավոք, Դուք եք»,– ասաց Գրիգորյանը Փաշինյանին։
Այս և Գրիգորյանի մյուս հայտարարությունները մի պահ հունից հանեցին Նիկոլ Փաշինյանին, և նա վստահեցրեց, թե պարգևավճար տալով` իրենք ուժեղացնում են աղքատությամբ զբաղվող համակարգը, քանի որ պետական համակարգի արդյունավետ աշխատանքից է կախված երկրում աղքատության մակարդակի նվազեցումը։
«Սա ներդրում է երկրում աղքատությունը վերացնելու ուղղությամբ… Ու, ընդհանրապես, այդ ի՞նչ եք դուրս տալիս` ի՞նչ է նշանակում, թե ապացուցված դեպք կա, որ Միշիկը ինձ ծրարով գումար է տվել…Միշիկն էլ է գլուխը պատով տվել, ասողն էլ է պատին տվել, կասկածողն էլ հետը»,– բղավեց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ ծրարով գումար տալու հետ կապված կա հարուցված քրեական գործ, որի մասին ՀՀ իրավասու մարմինները կտան անհրաժեշտ պատասխաններ։