https://arm.sputniknews.ru/20240813/nvor-qreakan-hetapndum-miqajel-minasjani-nkatmamb-na-hhin-350-mln-dvolari-vnas-e-hascrel-79416926.html
Նոր քրեական հետապնդում Միքայել Մինասյանի նկատմամբ. նա ՀՀ–ին 350 մլն դոլարի վնաս է հասցրել
Նոր քրեական հետապնդում Միքայել Մինասյանի նկատմամբ. նա ՀՀ–ին 350 մլն դոլարի վնաս է հասցրել
Sputnik Արմենիա
Դատախազությունը Մինասյանին մեղադրում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, հակամրցակցային գործունեություն և այլ հանցագործություններ կատարելու համար... 13.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-13T11:19+0400
2024-08-13T11:19+0400
2024-08-13T11:41+0400
հհ դատախազություն
միքայել մինասյան
քրեական գործ
մեղադրանք
սերժ սարգսյան
փեսա
https://cdn.am.sputniknews.ru/img/524/82/5248246_0:0:1601:901_1920x0_80_0_0_0298cff1e3016b164d5162cd4d09ba9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։Նշվում է, որ նա անցնում է 76 դրվագով, պետությանը 350 մլն դոլարի վնաս է պատճառվել։Դատախազության տվյալներով՝ ընդհանուր առմամբ, գործով որպես մեղադրյալ անցնում է 13 անձ։ Նրանցից են «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը, «Դաբլթրի բայ Հիլթոն» հյուրանոցային համալիրի սեփականատեր Տիգրան Եղոյանը։Մեղադրյալներից 3-ը ձերբակալված են։Դատախազ Հակոբյանը նշել է նաև, որ ըստ մեղադրանքի՝ Մինասյանն իր մտերիմ Լեոնիդ Արևշատյանի հետ հափշտակել է պետական ռադիոընկերության շուրջ 600 մլն դրամ արժողությամբ գույքը, կատարել փողերի լվացում։ Այդ նպատակով ստեղծվել է «Միջազգային ռադիոցանց» ընկերությունը։Միքայել Մինասյանին նոր մեղադրանք է ներկայացվել «Ձորա ՀԷԿ»-ի քրեական գործովԸստ գերատեսչության՝ մեկ այլ դրվագով էլ Միքայել Մինասյանը կազմակերպել է Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորի կողմից ԶՊՄԿ-ից շուրջ 18 մլրդ դրամի հափշտակություն։ Դրվագների շարքում հիշատակվում է նաև «Սպայկա» ընկերության բաժնետոմսերի ապօրինի ձեռքբերումը։Դատախազը, շարունակելով ներկայացնել բոլոր դրվագները, նաև ընդգծել է, որ Միքայել Մինասյանը, ունենալով հանցավոր ծագում ունեցող շուրջ 25 մլն եվրո, այն փոխանցել է շվեյցարական բանկում իր և մերձավոր ազգականի անվամբ բացված 3 հաշվեհամարի։Դատախազությունից հայտնել են նաև, որ մյուս մասն էլ թաքցնելու համար մոտ 5,7 մլն դոլարն ուղղվել է «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանը՝ դառնալով 29 տոկոսի բաժնետեր։ Եվս 3 մլրդ 200 մլն դրամով Մինասյանը ձեռք է բերել «Երևան մոլի» բաժնետոմսերի 30 տոկոսը։Հիշեցնենք` Մինասյանը 2008-2012թթ. եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, 2013-2018թթ. զբաղեցրել Է Վատիկանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Նա հետախուզման մեջ է 2020-ի մարտի 23-ից։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ-ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով։ 2023 թվականի օգոստոսին էլ ՀՀ դատախազությունը նոր մեղադրանք է ներկայացրել Մինասյանին՝ «Ձորա ՀԷԿ»-ի վաճառքի քրեական գործով։ Այդ գործում նախկինում ներգրավված էր նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/524/82/5248246_49:0:1469:1065_1920x0_80_0_0_d3f530f256ea2ee2b6d16e3842a038af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ դատախազություն, միքայել մինասյան, քրեական գործ, մեղադրանք, սերժ սարգսյան, փեսա
հհ դատախազություն, միքայել մինասյան, քրեական գործ, մեղադրանք, սերժ սարգսյան, փեսա
Նոր քրեական հետապնդում Միքայել Մինասյանի նկատմամբ. նա ՀՀ–ին 350 մլն դոլարի վնաս է հասցրել
11:19 13.08.2024 (Թարմացված է: 11:41 13.08.2024) Դատախազությունը Մինասյանին մեղադրում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, հակամրցակցային գործունեություն և այլ հանցագործություններ կատարելու համար հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է
Հանրային հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ նա անցնում է 76 դրվագով, պետությանը 350 մլն դոլարի վնաս է պատճառվել։
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Միքայել Մինասյանը տևական ժամանակ առանձնապես խոշոր չափերով խարդախություններ կատարելու, հակամրցակցային գործունեության, կաշառք տալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, փողերի լվացումներ իրականացնելու համար ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն։ Դրանում բազմաթիվ անձինք են ընդգրկված»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանը։
Դատախազության տվյալներով՝ ընդհանուր առմամբ, գործով որպես մեղադրյալ անցնում է 13 անձ։ Նրանցից են «Երևան մոլ» առևտրի կենտրոնի գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը, «Դաբլթրի բայ Հիլթոն» հյուրանոցային համալիրի սեփականատեր Տիգրան Եղոյանը։
Մեղադրյալներից 3-ը ձերբակալված են։
Դատախազ Հակոբյանը նշել է նաև, որ ըստ մեղադրանքի՝ Մինասյանն իր մտերիմ Լեոնիդ Արևշատյանի հետ հափշտակել է պետական ռադիոընկերության շուրջ 600 մլն դրամ արժողությամբ գույքը, կատարել փողերի լվացում։ Այդ նպատակով ստեղծվել է «Միջազգային ռադիոցանց» ընկերությունը։
Ըստ գերատեսչության՝ մեկ այլ դրվագով էլ Միքայել Մինասյանը կազմակերպել է Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորի կողմից ԶՊՄԿ-ից շուրջ 18 մլրդ դրամի հափշտակություն։ Դրվագների շարքում հիշատակվում է նաև «Սպայկա» ընկերության բաժնետոմսերի ապօրինի ձեռքբերումը։
Դատախազը, շարունակելով ներկայացնել բոլոր դրվագները, նաև ընդգծել է, որ Միքայել Մինասյանը, ունենալով հանցավոր ծագում ունեցող շուրջ 25 մլն եվրո, այն փոխանցել է շվեյցարական բանկում իր և մերձավոր ազգականի անվամբ բացված 3 հաշվեհամարի։
«2011 թվականին նշված գումարներից շուրջ 5 մլն դոլարն ուղղվել է «Շանթ» հեռուստաընկերությանը, որի արդյունքում Մինասյանը դարձել է այդ ընկերության 48 տոկոս սեփականատերը»,- ասել է Հակոբյանը։
Դատախազությունից հայտնել են նաև, որ մյուս մասն էլ թաքցնելու համար մոտ 5,7 մլն դոլարն ուղղվել է «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանը՝ դառնալով 29 տոկոսի բաժնետեր։ Եվս 3 մլրդ 200 մլն դրամով Մինասյանը ձեռք է բերել «Երևան մոլի» բաժնետոմսերի 30 տոկոսը։
Հիշեցնենք` Մինասյանը 2008-2012թթ. եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, 2013-2018թթ. զբաղեցրել Է Վատիկանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Նա հետախուզման մեջ է 2020-ի մարտի 23-ից։
Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ-ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով։ 2023 թվականի օգոստոսին էլ ՀՀ դատախազությունը
նոր մեղադրանք է ներկայացրել Մինասյանին՝ «Ձորա ՀԷԿ»-ի վաճառքի քրեական գործով։ Այդ գործում նախկինում ներգրավված էր նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։