https://arm.sputniknews.ru/20260121/gvortsadul-akhtalaji-kvombinatum-inch-en-uzum-ashkhatakicnery-97973557.html
Գործադուլ Ախթալայի կոմբինատում. ի՞նչ են ուզում աշխատակիցները
Գործադուլ Ախթալայի կոմբինատում. ի՞նչ են ուզում աշխատակիցները
Sputnik Արմենիա
Բողոքող աշխատակիցների և կոմբինատի ղեկավարության միջև բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։ 21.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-21T15:19+0400
2026-01-21T15:19+0400
2026-01-21T15:45+0400
հանք
հանքարդյունաբերություն
ախթալա
ախթալայի լեռնահարստացման կոմբինատ (լհկ)
գործադուլ
աշխատավարձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/15/97972760_0:151:1600:1051_1920x0_80_0_0_e1a25e4be5f4bc83e2f6f4be1f5b3d23.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մի քանի տասնյակ աշխատակիցներ արդեն մի քանի օր է՝ գործադուլ են անում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձն ու բարելավել ձեռնարկության աշխատանքային պայմանները:Sputnik Արմենիայի հետ զրույցում ակտիվիստ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ գործադուլին միացել են մոտ 50-60 աշխատակիցներ․ դա ձեռնարկության աշխատակիցների մոտ 10 տոկոսն է (ընդհանուր աշխատակիցների թիվը 450-500 է– խմբ․)։«Խոսքը հիմնականում հորատողների մասին է, որոնք ծանր և վտանգավոր ֆիզիկական աշխատանք են կատարում»,- նշեց Դուլգարյանը։Նրանց աշխատավարձի մոտավոր չափն այժմ 200-300 հազար դրամ է։ Ղեկավարության հետ քննարկումներն արդյունք չեն տվել։ Ավելին, աշխատողների բողոքից հետո ձեռնարկության ղեկավարությունը թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ է տվել, ինչն էլ ավելի է զայրացրել աշխատակիցներին։Նրա խոսքով՝ այսօր ևս հանդիպում է տեղի ունեցել, բանակցություններ են ընթացել գործադուլ անող աշխատակիցների և կոմբինատի ղեկավարության միջև, բայց կրկին անարդյունք։Շատ դժվար է, գոյատևում ենք. ո՞ր դեպքում կշտկվի իրավիճակն Ախթալայի ԼՀԿ–ումՀիշեցնենք՝ անցյալ տարեվերջին կոմբինատի գլխավոր տնօրեն Վիլեն Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ձեռնարկությունը նախատեսում է դիմել կարգավորող մարմիններին՝ արդյունահանման թույլատրելի ծավալն ավելացնելու համար (ենթադրաբար՝ 2027 թվականին)։Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը հանքաքար չի արդյունահանում համանուն հանքավայրից, որը շահագործվել է մինչև 1988 թվականը: 2001 թվականին կոմբինատի վերագործարկումից ի վեր օգտագործվում է Շամլուղի հանքաքարը։ 2024 թվականին ձեռնարկությունն արդյունահանել և վերամշակել է 350 հազար տոննա հանքաքար։Կոմբինատը 2014 թվականից պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանգուցյալ գլխավոր տնօրեն և բաժնետեր Մաքսիմ Հակոբյանի ընտանիքին:
ախթալա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/15/97972760_0:0:1600:1200_1920x0_80_0_0_6fd002f5dd41454eb4b231c9c52bd06b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հանք, հանքարդյունաբերություն, ախթալա, ախթալայի լեռնահարստացման կոմբինատ (լհկ), գործադուլ, աշխատավարձ
հանք, հանքարդյունաբերություն, ախթալա, ախթալայի լեռնահարստացման կոմբինատ (լհկ), գործադուլ, աշխատավարձ
Գործադուլ Ախթալայի կոմբինատում. ի՞նչ են ուզում աշխատակիցները
15:19 21.01.2026 (Թարմացված է: 15:45 21.01.2026) Բողոքող աշխատակիցների և կոմբինատի ղեկավարության միջև բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik․ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի մի քանի տասնյակ աշխատակիցներ արդեն մի քանի օր է՝ գործադուլ են անում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձն ու բարելավել ձեռնարկության աշխատանքային պայմանները:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ակտիվիստ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ գործադուլին միացել են մոտ 50-60 աշխատակիցներ․ դա ձեռնարկության աշխատակիցների մոտ 10 տոկոսն է (ընդհանուր աշխատակիցների թիվը 450-500 է– խմբ․)։
«Խոսքը հիմնականում հորատողների մասին է, որոնք ծանր և վտանգավոր ֆիզիկական աշխատանք են կատարում»,- նշեց Դուլգարյանը։
Նրանց աշխատավարձի մոտավոր չափն այժմ 200-300 հազար դրամ է։ Ղեկավարության հետ քննարկումներն արդյունք չեն տվել։ Ավելին, աշխատողների բողոքից հետո ձեռնարկության ղեկավարությունը թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ է տվել, ինչն էլ ավելի է զայրացրել աշխատակիցներին։
«Զուգահեռ մի քանի աշխատակիցների սպառնացել են աշխատանքից ազատումներով»,- հայտնեց Դուլգարյանը։
Նրա խոսքով՝ այսօր ևս հանդիպում է տեղի ունեցել, բանակցություններ են ընթացել գործադուլ անող աշխատակիցների և կոմբինատի ղեկավարության միջև, բայց կրկին անարդյունք։
Հիշեցնենք՝ անցյալ տարեվերջին կոմբինատի գլխավոր տնօրեն Վիլեն Հակոբյանը
Sputnik Արմենիային հայտնել էր, որ ձեռնարկությունը նախատեսում է դիմել կարգավորող մարմիններին՝ արդյունահանման թույլատրելի ծավալն ավելացնելու համար (ենթադրաբար՝ 2027 թվականին)։
Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը հանքաքար չի արդյունահանում համանուն հանքավայրից, որը շահագործվել է մինչև 1988 թվականը: 2001 թվականին կոմբինատի վերագործարկումից ի վեր օգտագործվում է Շամլուղի հանքաքարը։ 2024 թվականին ձեռնարկությունն արդյունահանել և վերամշակել է 350 հազար տոննա հանքաքար։
Կոմբինատը 2014 թվականից պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանգուցյալ գլխավոր տնօրեն և բաժնետեր Մաքսիմ Հակոբյանի ընտանիքին: