https://arm.sputniknews.ru/20230620/shat-dzhvar-e-gvojatevum-enq-vor-depqum-kshtkvi-iravitshakn-akhtalaji-lhkum-61448677.html
Շատ դժվար է, գոյատևում ենք. ո՞ր դեպքում կշտկվի իրավիճակն Ախթալայի ԼՀԿ–ում
Շատ դժվար է, գոյատևում ենք. ո՞ր դեպքում կշտկվի իրավիճակն Ախթալայի ԼՀԿ–ում
Sputnik Արմենիա
Եթե օրենսդրական փոփոխություններ լինեն ու թույլատրվի տարեկան 500 հազար տոննա նախագծային պաշարների դեպքում պոչամբարի թույլտվություն տրամադրել, ապա իրավիճակը... 20.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-20T18:01+0400
2023-06-20T18:01+0400
2023-06-20T18:02+0400
ախթալա
ախթալայի լեռնահարստացման կոմբինատ (լհկ)
հանքարդյունաբերություն
պոչամբար
լոռի
https://cdn.am.sputniknews.ru/img/2234/06/22340674_0:0:1600:901_1920x0_80_0_0_a08b204c7359d7887f23c8b9d976a80f.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն այս պահին պոչամբար չունի, աշխատում են պոչերի չորացման արտադրամասով, որի ծավալները չեն բավարարում ավելի մեծ քանակի հանքանյութ մշակելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր ինժեներ Դավիթ Աբգարյանը, որն այսօր մասնակցում էր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում անցկացված «Հանքարդյունաբերության խնդիրները» թեմայով քննարկմանը։Կոմբինատի գլխավոր ինժեները նշեց, որ արդյունաբերության ծավալների փոփոխություն առայժմ չունեն, քանի որ իրենց պաշարների նախագծով թույլատրվում է 500 հազար տոննա հանքաքարի արդյունահանում։Նա նշեց, որ Ախթալայի ԼՀԿ–ն այժմ աշխատում է պաշարների վերահաշվարկի վրա, որի հստակեցումից հետո նոր նախագիծ կներկայացնեն ու պարզ կլինի` կունենա՞ն պոչամբար, թե՞ ոչ։Ո՞վ է եռակի շատ հարկ վճարել Հայաստանում 2022 թվականի առաջին կիսամյակումՊաշարների վերագնահատման արդյունքները, Աբգարյանի խոսքով, կոմբինատը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կներկայացնի մինչև 2025 թվականը։Ձեռնարկությունում աշխատում է մոտավորապես 500 մարդ։Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչանքների արտահոսքի հետ կապված պարբերաբար խնդիրներ են առաջանում։ Նախորդ տարի Դեբեդ գետը պոչանքներ լցվելու դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
ախթալա
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2234/06/22340674_0:0:1600:1200_1920x0_80_0_0_53d965a474cd83f5cb4ae9671f683812.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ախթալա, ախթալայի լեռնահարստացման կոմբինատ (լհկ), հանքարդյունաբերություն, պոչամբար, լոռի
ախթալա, ախթալայի լեռնահարստացման կոմբինատ (լհկ), հանքարդյունաբերություն, պոչամբար, լոռի
Շատ դժվար է, գոյատևում ենք. ո՞ր դեպքում կշտկվի իրավիճակն Ախթալայի ԼՀԿ–ում
18:01 20.06.2023 (Թարմացված է: 18:02 20.06.2023) Եթե օրենսդրական փոփոխություններ լինեն ու թույլատրվի տարեկան 500 հազար տոննա նախագծային պաշարների դեպքում պոչամբարի թույլտվություն տրամադրել, ապա իրավիճակը կշտկվի։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն այս պահին պոչամբար չունի, աշխատում են պոչերի չորացման արտադրամասով, որի ծավալները չեն բավարարում ավելի մեծ քանակի հանքանյութ մշակելու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր ինժեներ Դավիթ Աբգարյանը, որն այսօր մասնակցում էր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում անցկացված «Հանքարդյունաբերության խնդիրները» թեմայով քննարկմանը։
Կոմբինատի գլխավոր ինժեները նշեց, որ արդյունաբերության ծավալների փոփոխություն առայժմ չունեն, քանի որ իրենց պաշարների նախագծով թույլատրվում է 500 հազար տոննա հանքաքարի արդյունահանում։
«Եթե օրենսդրական փոփոխություններ լինեն ու թույլատրվի տարեկան 500 հազար տոննա նախագծային պաշարների դեպքում պոչամբարի թույլտվություն տրամադրել, ապա իրավիճակը կշտկվի։ Բանն այն է, որ օրենքը չի թույլատրում մինչև 500 հազար տոննա պաշարի դեպքում ունենալ պոչամբարի տարածք։ Մեր արտանետումները 10-12 տոկոսանոց խոնավության պոչեր են դառնում, որոնք տեղափոխվում են նախկին բացահանքի տարածք և կուտակվում։ Մենք միայն պղինձ ունենք։ Շատ դժվար է. գոյատևում ենք, այսպես ասած»,– ընդգծեց նա։
Նա նշեց, որ Ախթալայի ԼՀԿ–ն այժմ աշխատում է պաշարների վերահաշվարկի վրա, որի հստակեցումից հետո նոր նախագիծ կներկայացնեն ու պարզ կլինի` կունենա՞ն պոչամբար, թե՞ ոչ։
Պաշարների վերագնահատման արդյունքները, Աբգարյանի խոսքով, կոմբինատը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կներկայացնի մինչև 2025 թվականը։
Ձեռնարկությունում աշխատում է մոտավորապես 500 մարդ։
Նշենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչանքների արտահոսքի հետ կապված պարբերաբար խնդիրներ են առաջանում։ Նախորդ տարի Դեբեդ գետը պոչանքներ լցվելու դեպքի առթիվ
նախաձեռնվել էր քրեական վարույթ։