https://arm.sputniknews.ru/20260121/general-igvor-kirilvovi-dem-ahabekchutjun-irakanacrats-andzy-cmah-azatazrkman-e-datapartvel-97980910.html
Գեներալ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչություն իրականացրած անձը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Գեներալ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչություն իրականացրած անձը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Sputnik Արմենիա
Իրավապահները պարզել են, որ Լեհաստանից բերված ռումբը ահաբեկչին է փոխանցել Վլադիմիր Սաֆարյանը, որը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման: 21.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-21T18:22+0400
2026-01-21T18:22+0400
2026-01-21T18:23+0400
ռուսաստան
մոսկվա
դատարան
ազատազրկում
իգոր կիրիլով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84028944_0:145:2701:1664_1920x0_80_0_0_c7392633d23cf5862cf5c6561ba06da3.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Մոսկվայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչություն իրականացրած Ահմաջոն Կուրբոնովին։ Դատարանը նաև 1 մլն ռուբլի տուգանք է սահմանել նրա նկատմամբ։Ադրբեջանում ծնված Ռոբերտ Սաֆարյանը, որ փոխանցել է պայթուցիկները, դատապարտվել է 25 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման։ Առաջին 9 տարին նա կանցկացնի բանտում:Ինգուշեթիայում ծնված Բատուխան Տոչիևը և Ռամազան Պադիևը, որոնք բնակարան են հանձնել կատարողին, դատապարտվել են համապատասխանաբար 22 տարվա (առաջին 8 տարին բանտում) և 18 տարվա (առաջին 6 տարին բանտում) ազատազրկման, ինչպես նաև 200 հազարական ռուբլու չափով տուգանքների:Հետաքննության տվյալներով՝ Ուզբեկստանի քաղաքացի Կուրբոնովը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ գեներալ Կիրիլովի տան մուտքի մոտ էլեկտրական սկուտեր է թողել, որի ղեկին ռադիոկառավարվող ռումբ է եղել։ Դրանից հետո ահաբեկիչը նստել է վարձակալած մեքենան և իրադարձությունները տեսահեռարձակել Ուկրաինա։ Այն պահին, երբ գեներալ Իգոր Կիրիլովը և նրա օգնական մայոր Իլյա Պոլիկարպովը դուրս են եկել տնից, որոտացել է պայթյունը, ինչի հետևանքով երկու սպաները զոհվել են։Քննչական կոմիտեի տվյալներով՝ տվյալ ահաբեկչությունն իրականացնելու համար Կուրբոնովին խոստացել են 100 հազար դոլար, նոր փաստաթղթեր և կացության կարգավիճակ Եվրամիության երկրներից մեկում:Պուտինն առաջին անգամ խոսել է գեներալ Կիրիլովի սպանության մասին
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84028944_0:0:2701:2026_1920x0_80_0_0_78b93a04fc3bc88bf85f910dae1b48fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, մոսկվա, դատարան, ազատազրկում, իգոր կիրիլով
ռուսաստան, մոսկվա, դատարան, ազատազրկում, իգոր կիրիլով
Գեներալ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչություն իրականացրած անձը ցմահ ազատազրկման է դատապարտվել
18:22 21.01.2026 (Թարմացված է: 18:23 21.01.2026) Իրավապահները պարզել են, որ Լեհաստանից բերված ռումբը ահաբեկչին է փոխանցել Վլադիմիր Սաֆարյանը, որը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Մոսկվայի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի դեմ
ահաբեկչություն իրականացրած Ահմաջոն Կուրբոնովին։ Դատարանը նաև 1 մլն ռուբլի տուգանք է սահմանել նրա նկատմամբ։
Ադրբեջանում ծնված Ռոբերտ Սաֆարյանը, որ փոխանցել է պայթուցիկները, դատապարտվել է 25 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման։ Առաջին 9 տարին նա կանցկացնի բանտում:
Ինգուշեթիայում ծնված Բատուխան Տոչիևը և Ռամազան Պադիևը, որոնք բնակարան են հանձնել կատարողին, դատապարտվել են համապատասխանաբար 22 տարվա (առաջին 8 տարին բանտում) և 18 տարվա (առաջին 6 տարին բանտում) ազատազրկման, ինչպես նաև 200 հազարական ռուբլու չափով տուգանքների:
Հետաքննության տվյալներով՝ Ուզբեկստանի քաղաքացի Կուրբոնովը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ գեներալ Կիրիլովի տան մուտքի մոտ էլեկտրական սկուտեր է թողել, որի ղեկին ռադիոկառավարվող ռումբ է եղել։ Դրանից հետո ահաբեկիչը նստել է վարձակալած մեքենան և իրադարձությունները տեսահեռարձակել Ուկրաինա։ Այն պահին, երբ գեներալ Իգոր Կիրիլովը և նրա օգնական մայոր Իլյա Պոլիկարպովը դուրս են եկել տնից, որոտացել է պայթյունը, ինչի հետևանքով երկու սպաները զոհվել են։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ տվյալ ահաբեկչությունն իրականացնելու համար Կուրբոնովին խոստացել են 100 հազար դոլար, նոր փաստաթղթեր և կացության կարգավիճակ Եվրամիության երկրներից մեկում: