https://arm.sputniknews.ru/20260120/inch-iravitshak-e-hajastani-avtvotshanaparhnerin-zhamy-900-i-drutjamb-97913833.html
Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ
Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ
Sputnik Արմենիա
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային... 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T09:56+0400
2026-01-20T09:56+0400
2026-01-20T10:07+0400
ճանապարհ
բուք
ձյուն
հայաստան
եղանակ
եղանակը հայաստանում
եղանակի տեսություն
«ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85931285_0:16:1281:736_1920x0_80_0_0_9f8ce500b8986601f1df607448ff1c79.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Արարատի մարզի Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհին բուք է, և այն անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը` ներկայացնելով ՀՀ ճանապարհների վիճակը ժամը 9։00–ի դրությամբ։Նշվում է, որ Քեթիի, Մեղրու լեռնանցքները, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։Ինչպես վարդագույն քաղաքը դարձավ սպիտակ հեքիաթՎարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, իսկ Քուչակ-Միրաք ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են նաև, որ Սարավան-«Զանգեր», Ապարան-Արագած և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է, իսկ Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/13/85931285_12:0:1199:890_1920x0_80_0_0_a28183a94531ca09385e09c0b5bb6c06.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, բուք, ձյուն, հայաստան, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, «ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
ճանապարհ, բուք, ձյուն, հայաստան, եղանակ, եղանակը հայաստանում, եղանակի տեսություն, «ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին ժամը 9:00-ի դրությամբ
09:56 20.01.2026 (Թարմացված է: 10:07 20.01.2026) Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Արարատի մարզի Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհին բուք է, և այն անվտանգության նկատառումներով ժամանակ առ ժամանակ փակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է
Ճանապարհային դեպարտամենտը` ներկայացնելով ՀՀ ճանապարհների վիճակը ժամը 9։00–ի դրությամբ։
Նշվում է, որ Քեթիի, Մեղրու լեռնանցքները, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, իսկ Քուչակ-Միրաք ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են նաև, որ Սարավան-«Զանգեր», Ապարան-Արագած և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է, իսկ Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Վանաձորի, Տաշիրի, Թումանյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։