https://arm.sputniknews.ru/20260120/em-n-pvordzum-e-ambvoghjapes-vnasel-eatm-in-ajzhm-el-sirashahum-e-hajastanin-lavrvov-97934638.html
ԵՄ-ն փորձում է ամբողջապես վնասել ԵԱՏՄ-ին, այժմ էլ սիրաշահում է Հայաստանին. Լավրով
ԵՄ-ն փորձում է ամբողջապես վնասել ԵԱՏՄ-ին, այժմ էլ սիրաշահում է Հայաստանին. Լավրով
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով՝ անհնար է անցնել Եվրամիության ստանդարտներին ու մնալ ԵԱՏՄ անդամ: 20.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-20T15:33+0400
2026-01-20T15:33+0400
2026-01-20T15:33+0400
սերգեյ լավրով
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97925445_0:72:3071:1799_1920x0_80_0_0_8f3330a468266b0e70e300c9f2463857.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ԵՄ-ն փորձում է ամբողջովին վնասել ԵԱՏՄ-ին, դա վերաբերում է նաև Հայաստանի նկատմամբ նրա վարած քաղաքականությանը։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցելու հարցերը բազմիցս քննարկել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:«Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության գործունեության սկզբունքներին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ անհնար է անցնել Եվրամիության չափանիշներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ։ Դա մեկ անգամ չէ, որ մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պարզաբանել է իր հայ գործընկերոջ հետ շփումներում», - ասել է Լավրովը։Նրա խոսքով՝ դա տեխնիկապես ուղղակի հնարավոր չէ։ Եվ անհամատեղելի է ոչ միայն այն պատճառով, որ առևտրում, ներդրումներում առկա նորմերը տարբեր են, այլև որ Բրյուսելը համառորեն առաջ է տանում Հայաստանի նորմատիվային բազան ըստ իր չափանիշների։Ընդ որում, նախարարի խոսքով, այդ ստանդարտները ենթադրում են ամբողջական միացում ԵՄ արտաքին քաղաքականությանը, ինչը նշանակում է նաև միացում հակառուսական պատժամիջոցներին, հայտարարություններին և այլն:Լավրովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դեկտեմբերին ստորագրված Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգում ամրագրված է, որ արտաքին քաղաքականության, տնտեսության և առևտրի ոլորտներում անհրաժեշտ է համակարգում։Ըստ այդմ, ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ շարժվելն, իհարկե, չի կարող զուգակցվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ։Եվ եթե Հայաստանը, ըստ Լավրովի, կայացնելու է հայ ժողովրդի կամարտահայտությանը համապատասխան որոշում, ապա դա իր իրավունքն է։«Միայն ուզում եմ ասել, որ դժվար է անտեսել այն թվերը, որոնք բնութագրում են Հայաստանի տնտեսության զարգացումը վերջին 10 տարիների ընթացքում, 2015 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 10,5 մլրդ դոլար, իսկ հիմա՝ 26 մլրդ դոլար», - ասել Է Լավրովը:Շնորհիվ ԵԱՏՄ-ի՝ այլ երկրների շուկաներ հայկական ապրանքների ազատ մուտքի ապահովման, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային ցուցանիշների և կազմում է 14 մլրդ դոլար։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի: Նրա խոսքով՝ երկիրը հնարավորություն ունի մնալ ԵԱՏՄ անդամ և միևնույն ժամանակ ընթանալ եվրոպական չափանիշներին համապատասխանության ճանապարհով՝ պետության զարգացման, կառավարման և այլ առումներով: Լավրովը տարակուսանք է հայտնել ՀՀ–ից հնչող մեղադրանքների կապակցությամբԵվրասիական տնտեսական միությունից Հայաստանի տեսականորեն դուրս գալու շուրջ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին երկրի խորհրդարանն ընդունեց Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը: Ընդ որում, ԵՄ-ն անդամակցության առաջարկ չի ներկայացրել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթը իրավաբանորեն անհեթեթ է անվանել։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը չի կարող ընդունվել առանց հանրաքվեի, միևնույն ժամանակ խոստովանել է, որ երկիրը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97925445_0:0:2732:2048_1920x0_80_0_0_9e987f148cfd2d4248a634b800384ab2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան, հայաստան և եատմ
սերգեյ լավրով, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան, հայաստան և եատմ
ԵՄ-ն փորձում է ամբողջապես վնասել ԵԱՏՄ-ին, այժմ էլ սիրաշահում է Հայաստանին. Լավրով
Նախարարի խոսքով՝ անհնար է անցնել Եվրամիության ստանդարտներին ու մնալ ԵԱՏՄ անդամ:
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ԵՄ-ն փորձում է ամբողջովին վնասել ԵԱՏՄ-ին, դա վերաբերում է նաև Հայաստանի նկատմամբ նրա վարած քաղաքականությանը։ Այս մասին 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«ԵՄ-ն փորձում է ամբողջապես վնասել ԵԱՏՄ-ին, այդ թվում բոլորին ասելով, որ Եվրամիությանն անդամակցությունը պետք է առաջնահերթություն լինի բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են նորմալ զարգանալ, որոնք մտածում են սեփական ժողովրդի մասին: Ինչպես գիտեք, այժմ այդպես սիրաշահում են Հայաստանին», - ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցելու հարցերը բազմիցս քննարկել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության գործունեության սկզբունքներին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ անհնար է անցնել Եվրամիության չափանիշներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ։ Դա մեկ անգամ չէ, որ մեր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը պարզաբանել է իր հայ գործընկերոջ հետ շփումներում», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ դա տեխնիկապես ուղղակի հնարավոր չէ։ Եվ անհամատեղելի է ոչ միայն այն պատճառով, որ առևտրում, ներդրումներում առկա նորմերը տարբեր են, այլև որ Բրյուսելը համառորեն առաջ է տանում Հայաստանի նորմատիվային բազան ըստ իր չափանիշների։
Ընդ որում, նախարարի խոսքով, այդ ստանդարտները ենթադրում են ամբողջական միացում ԵՄ արտաքին քաղաքականությանը, ինչը նշանակում է նաև միացում հակառուսական պատժամիջոցներին, հայտարարություններին և այլն:
Լավրովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դեկտեմբերին ստորագրված Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգում ամրագրված է, որ արտաքին քաղաքականության, տնտեսության և առևտրի ոլորտներում անհրաժեշտ է համակարգում։
«Հայաստանին առաջարկվում է վիզային ռեժիմի ազատականացում, բայց դա պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ն պետք է իրավապահ, սահմանների պահպանության ոլորտում խնդիրների լուծման հարցում ձայն ունենալ։ Հայաստանում են մեր սահմանապահները, ու հարց է առաջանում, թե ինչպես է դա համընկնում Երևանի ներկայիս պարտավորությունների հետ», - ասել է Լավրովը։
Ըստ այդմ, ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ շարժվելն, իհարկե, չի կարող զուգակցվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ։
Եվ եթե Հայաստանը, ըստ Լավրովի, կայացնելու է հայ ժողովրդի կամարտահայտությանը համապատասխան որոշում, ապա դա իր իրավունքն է։
«Միայն ուզում եմ ասել, որ դժվար է անտեսել այն թվերը, որոնք բնութագրում են Հայաստանի տնտեսության զարգացումը վերջին 10 տարիների ընթացքում, 2015 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 10,5 մլրդ դոլար, իսկ հիմա՝ 26 մլրդ դոլար», - ասել Է Լավրովը:
Շնորհիվ ԵԱՏՄ-ի՝ այլ երկրների շուկաներ հայկական ապրանքների ազատ մուտքի ապահովման, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային ցուցանիշների և կազմում է 14 մլրդ դոլար։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կմնա ԵԱՏՄ-ում այնքան ժամանակ, որքան դա հնարավոր կլինի: Նրա խոսքով՝ երկիրը հնարավորություն ունի մնալ ԵԱՏՄ անդամ և միևնույն ժամանակ ընթանալ եվրոպական չափանիշներին համապատասխանության ճանապարհով՝ պետության զարգացման, կառավարման և այլ առումներով:
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի տեսականորեն դուրս գալու շուրջ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2025 թվականի մարտի 26-ին երկրի խորհրդարանն ընդունեց Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին օրինագիծը: Ընդ որում, ԵՄ-ն անդամակցության առաջարկ չի ներկայացրել, իսկ ընդդիմությունը փաստաթուղթը իրավաբանորեն անհեթեթ է անվանել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ ԵՄ-ին անդամակցելու որոշումը չի կարող ընդունվել առանց հանրաքվեի, միևնույն ժամանակ խոստովանել է, որ երկիրը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց: