https://arm.sputniknews.ru/20260119/karevvor-zhest-e-rubivon-adrbejanakan-vareliqy-hajastan-matakararelu-masin-97909715.html
«Կարևոր ժեստ է». Ռուբիոն` ադրբեջանական վառելիքը Հայաստան մատակարարելու մասին
«Կարևոր ժեստ է». Ռուբիոն` ադրբեջանական վառելիքը Հայաստան մատակարարելու մասին
Sputnik Արմենիա
Պետդեպարտամենտի փոխխոսնակը հայտնել է, որ կողմերը քննարկել են նաև վստահության ամրապնդման այլ միջոցներ, որոնք ուղղված են Հարավային Կովկասի խաղաղության և... 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T22:22+0400
2026-01-19T22:22+0400
2026-01-19T22:22+0400
հայաստան
ադրբեջան
վառելիք
բենզին
մարկո ռուբիո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93856268_0:0:825:465_1920x0_80_0_0_8b38e5f05eee1e25eec259546e93c7e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում դրական է գնահատել ադրբեջանական վառելիքի մատակարարումները Հայաստան։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտից։Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Թոմի Պիգոտը, կողմերը քննարկել են նաև վստահության ամրապնդման այլ միջոցներ, որոնք ուղղված են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության խթանմանը։ Բացի այդ, զրույցի ընթացքում դրական է գնահատվել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը։Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին էլ Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:Առաջիկայում ռուսական հեղուկ գազը ՀՀ կներմուծվի Ադրբեջանի տարածքով
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93856268_38:0:771:550_1920x0_80_0_0_170f9684698674ea795ec4c8b9f7dcf2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, վառելիք, բենզին, մարկո ռուբիո
հայաստան, ադրբեջան, վառելիք, բենզին, մարկո ռուբիո
«Կարևոր ժեստ է». Ռուբիոն` ադրբեջանական վառելիքը Հայաստան մատակարարելու մասին
Պետդեպարտամենտի փոխխոսնակը հայտնել է, որ կողմերը քննարկել են նաև վստահության ամրապնդման այլ միջոցներ, որոնք ուղղված են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության խթանմանը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում դրական է գնահատել ադրբեջանական վառելիքի մատակարարումները Հայաստան։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտից։
Զրույցը կայացել է այսօր։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ Ռուբիոն վառելիքի մատակարարումն անվանել է «կարևոր ժեստ» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համատեքստում։
Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Թոմի Պիգոտը, կողմերը քննարկել են նաև վստահության ամրապնդման այլ միջոցներ, որոնք ուղղված են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության խթանմանը։ Բացի այդ, զրույցի ընթացքում դրական է գնահատվել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին էլ Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։