https://arm.sputniknews.ru/20260119/hajk-demvojani-bnakaranum-qnnchakan-gvortsvoghutjunner-en-irakanacvum-qk-97896798.html
Հայկ Դեմոյանի բնակարանում քննչական գործողություններ են իրականացվում. ՔԿ
Հայկ Դեմոյանի բնակարանում քննչական գործողություններ են իրականացվում. ՔԿ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ պատրաստվում է դատարան դիմել` պահանջելով պատասխանատվության ենթարկել Հայկ Դեմոյանին։ 19.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-19T17:10+0400
2026-01-19T17:10+0400
2026-01-19T17:34+0400
հայկ դեմոյան
արայիկ հարությունյան
հհ քննչական կոմիտե
խուզարկություն
հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
https://cdn.am.sputniknews.ru/img/306/65/3066588_0:0:1600:901_1920x0_80_0_0_31b1edde904898839ed9d447fdb016bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի բնակարանում այս պահին քննչական մարմինները խուզարկություն են իրականացնում։ Այս մասին «Ֆեյսբուքի» էջում հայտնել է ինքը` Դեմոյանը։ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին, որ քրեական վարույթի շրջանակում Դեմոյանի տանը կատարվում են քննչական գործողություններ։Ի դեպ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում մեկ օր առաջ գրառում էր կատարել` նշելով, որ առաջիկա օրերին պատրաստվում է դիմել դատարան Դեմոյանի դեմ՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով:«Բնականաբար որևէ ասածը չի ապացուցելու, որոշումից հետո կհասկանա՝ ինչ է նշանակում «կեղտոտ բերանը» նման կերպ բացելը»,– գրել էր Հարությունյանը` անդրադառնալով Դեմոյանի այն գրառմանը, որտեղ վերջինս մի շարք կոշտ ակնարկներ էր արել Հարությունյանի հասցեին։Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնում աշխատել է 2006թ.–ի նոյեմբերից, պաշտոնից ազատվել 2018 թ.–ի հունիսին։ Այդ ժամանակ Արայիկ Հարությունյանը կրթության և գիտության նախարար էր և հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության պատմության թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ը դարձել է հիմնադրամ և նշանակվել է տնօրենի այլ պաշտոնակատար, իսկ Հայկ Դեմոյանն ուղղակի զավթել է տնօրենի աշխատասենյակը։Կփորձենք հասկանալ` ինչ է կատարվում. Անդրեասյանը պատասխանեց Դեմոյանի մեղադրանքներին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/306/65/3066588_133:0:1557:1068_1920x0_80_0_0_557ed23748b1e679f1ac407d06479f02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ դեմոյան, արայիկ հարությունյան, հհ քննչական կոմիտե, խուզարկություն, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
հայկ դեմոյան, արայիկ հարությունյան, հհ քննչական կոմիտե, խուզարկություն, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հայկ Դեմոյանի բնակարանում քննչական գործողություններ են իրականացվում. ՔԿ
17:10 19.01.2026 (Թարմացված է: 17:34 19.01.2026) ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ պատրաստվում է դատարան դիմել` պահանջելով պատասխանատվության ենթարկել Հայկ Դեմոյանին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik․ Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի բնակարանում այս պահին քննչական մարմինները խուզարկություն են իրականացնում։ Այս մասին «Ֆեյսբուքի» էջում հայտնել է ինքը` Դեմոյանը։
«Այս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն»,– գրել է Դեմոյանը։
ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին, որ քրեական վարույթի շրջանակում Դեմոյանի տանը կատարվում են քննչական գործողություններ։
Ի դեպ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում մեկ օր առաջ
գրառում էր կատարել` նշելով, որ առաջիկա օրերին պատրաստվում է դիմել դատարան Դեմոյանի դեմ՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով:
«Բնականաբար որևէ ասածը չի ապացուցելու, որոշումից հետո կհասկանա՝ ինչ է նշանակում «կեղտոտ բերանը» նման կերպ բացելը»,– գրել էր Հարությունյանը` անդրադառնալով Դեմոյանի այն
գրառմանը, որտեղ վերջինս մի շարք կոշտ ակնարկներ էր արել Հարությունյանի հասցեին։
Հայկ Դեմոյանի գրառումը
«Չորս տարի հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական հանձնաժողովի անդամ հանդիսացած, Հայոց ցեղասպանության թանգարանում ավազակային ներխուժում կատարող, աշխատավարձ յուրացնող ու գողություններ հովանավորող Արայիկ Հարությունյանը արդյոք չի՞ ցանկանում «Ոսկե չակուջ» վարչապետական փոխանցիկ մրցանակը հանձնել ընկեր Ֆիդանին՝ որպես առհավատչյա Ծիծեռնակաբերդում «փայլուն» կերպով կատարած աշխատանքի: Ծանրամարտիկների սիրահարը ոչ միայն սարեր շուռ կտա, այլև հուշարձաններ էլ կգլորի Արաքսից անդին»,– մասնավորապես ասված էր Դեմոյանի գրառման մեջ:
Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնում աշխատել է 2006թ.–ի նոյեմբերից, պաշտոնից ազատվել 2018 թ.–ի հունիսին։ Այդ ժամանակ Արայիկ Հարությունյանը կրթության և գիտության նախարար էր և հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության պատմության թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ը դարձել է հիմնադրամ և նշանակվել է տնօրենի այլ պաշտոնակատար, իսկ Հայկ Դեմոյանն ուղղակի զավթել է տնօրենի աշխատասենյակը։